Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 193-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.09.22/23(535).1 Հոդ. 269.1
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.09.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
09.09.2015
Дата вступления в силу
01.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015390

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

8 սեպտեմբերի 2015 թ.

թիվ 193-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների կուտակային հատկացումների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասը, 47-րդ հոդվածի 6-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման ձևը և կարգը» կանոնակարգ 10/20-ը հաստատելու մասին» թիվ 325-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման ձևը և կարգը» կանոնակարգ 10/20-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգը լրացնել 14-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«14. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ աշխատանքային օրը երաշխիքային ֆոնդը կառավարող անձին տրամադրում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքը (Հայաստանի Հանրապետության դրամով) յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվա դրությամբ՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի:»,

2) Կանոնակարգի Հավելված 1-ի

ա. աղյուսակ 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի,

բ. աղյուսակներ 2.1-ի, 2.3 և 2.4-ի մեկնաբանություններում «***** 4-րդ, 5-րդ, և 6-րդ սյունակների շեղումները» բառերը փոխարինել «***** 4-րդ և 5-րդ սյունակների շեղումները» բառերով,

գ. աղյուսակ 2.5-ի մեկնաբանությունում «* Հաստատության վարկանիշը» և «*** Վարկանիշ տված կազմակերպությունը», «** Վարկանիշի տրման ամսաթիվը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը,

3) Կանոնակարգը լրացնել Հավելված 2-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ 193-Ն որոշմամբ

 

 «Աղյուսակ 1. Երաշխիքային ֆոնդի միջոցների շարժը

 

 (հազ. դրամ)

1

Երաշխիքային ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

 

2

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի ներդրումների մարումներից մուտքեր

 

3

Այլ մուտքեր (3.1+3.2+3.3+3.4), այդ թվում՝

 

3.1

երաշխիքային ֆոնդի միջոցների կառավարումից ստացված եկամուտներ

 

3.2

նախկինում հատուցած գումարների ստացում կառավարիչներից

 

3.3

այլ եկամուտներ

 

3.4

այլ մուտքեր

 

4

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված երաշխիքային վճարներ (4.1+4.2), այդ թվում՝

 

4.1

պարբերաբար երաշխիքային վճարներ

 

4.2

միանվագ երաշխիքային վճարներ

 

5

Գործառնական, վարչական ծախսեր և կապիտալ ներդրումներ

 

6

Հատուցման հետ կապված ծախսեր (6.1+6.2), այդ թվում՝

 

6.1

հատուցված գումարներ

 

6.2

հատուցման հետ կապված այլ ծախսեր

 

7

Գործառնական, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների գծով կատարված վճարներ

 

8

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի միջոցների ներդրումները

 

9

Երաշխիքային ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի վերջում (1+2+3+4-5-6-7-8)

 

10

Կառավարիչների կողմից ուշացված վճարումներ

 

11

Կառավարիչների կողմից չկատարված վճարումներ

 
»:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ 193-Ն որոշմամբ

 

«Հավելված 2
«Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման ձևը և կարգը» Կանոնակարգ 10/20-ի

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(Եռամսյակային)

 

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը « » _________ _____ թ.

 

 (ՀՀ դրամ)

Ֆոնդի տեսակը

Կառավարիչ 1*

Կառավարիչ 2*

...

Կայուն եկամտային

     

Պահպանողական

     

Հավասարակշռված

     

 

* «Կառավարիչ 1», «Կառավարիչ 2», «...» փոխարեն լրացվում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը, որի կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքները լրացման են ենթակա տվյալ սյունակում»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան