ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1196-Ն
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ-ԾՐԱԳԻՐ 3 ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) N 5 ժամանակացույցի 10-րդ կետի, N 6 ժամանակացույցի (vii) կետի ու Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 (ընդհանուր գործողություններ)» վարկային համաձայնագրի պահանջներով, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման նպատակով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սահմանված կարգով հատկացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի ամփոփ բյուջեով նախատեսված միջոցները՝ 474.635.153,24 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 19 Երևան |
|
Հավելված |
Ասիական զարգացման բանկ
Վարկ N 2993-ARM
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի-ծրագիր 3
ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ (18.7 կմ)
(ԿՄ 71+500-90+200)
ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
(ՀՕՏԾ)
19 հունիսի 2015 թ.
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (ՏԿՆ)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.06.2017, N 752-Ն | 22.07.2017, N 1196-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|