Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 155-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.09.01/22(534) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.07.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.07.2015
Дата вступления в силу
14.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

14 հուլիսի 2015 թ.

թիվ 155-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԹԻՎ 756/1 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետով, որի համաձայն՝ «Կենտրոնական բանկի խորհուրդը` ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում դրանք, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը», հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, որի համաձայն՝ «Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում փոխանակման կետին տրամադրած արտարժույթի առուվաճառքի լիցենզիան հետևյալ դեպքերում. 4) փոխանակման կետի դիմումի հիման վրա (որին կցվում է նաև լիցենզիայի ու ներդիրի բնօրինակը (առկայության դեպքում))` դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում», ինչպես նաև «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Մ. Մկրտչյանի՝ 2015 թվականի հունիսի 24-ի դիմումը, որին կցված է լիցենզիայի և վերջինիս անբաժանելի մաս կազմող ներդիրի բնօրինակները, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի հուլիսի 1-ի թիվ 30 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 18.11.2014 թ. թիվ 319-Ա որոշմամբ «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնելու թիվ 756/1 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. հուլիսի 14

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան