Գլխավոր տեղեկություն
Номер
N 818-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.09.2015
Дата вступления в силу
10.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2015 թվականի N 818-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումներ տալու միասնական հիմքերի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային խմբում քննարկելու համար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն տասնօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն իրենց կողմից ղեկավարվող մարմիններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումներ տրամադրելու դեպքերի և չափերի, ինչպես նաև առաջարկություններ՝ նշված հավելումների տրման գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում ամփոփել սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հանրապետական գործադիր մարմինների կողմից տրամադրվելիք տեղեկատվությունը և առաջարկությունները.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումների տրման խնդրին միասնական սկզբունքով լուծում տալու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 9-ի N 818-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Դ. Համբարձումյան  -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ (խմբի ղեկավար)
 Կ. Կրիտյան  -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
 Ա. Մաթոսյան  -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ
 Հ. Հարությունյան  -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի պետ
 Ա. Հովհաննիսյան  -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ
 Ռ. Կարապետյան  -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ութերորդ բաժնի պետ
 Ա. Մխիթարյան  -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետի տեղակալ
 Ա. Դադոյան  -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանաիրավական վարչության պետի տեղակալ
 Է. Նանյան  -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ
 Ս. Խչեյան  -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բյուջեի պլանավորման և կատարման բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան