ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2015 թվականի N 929-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Բաց կառավարման գործընկերություն» խորագրով գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 25-31-ը Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մեխիկո) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մեխիկո) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հոկտեմբերի 9-ի N 929-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 թվականի հոկտեմբերի 25-31-ը ՄեքսիկաՅԻ Միացյալ Նահանգներ մեկնող պատվիրակության
Գուրգեն Դումանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ(պատվիրակության ղեկավար) |
Սուրեն Քրմոյան | -ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Նարե Դանիելյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ |
Աշոտ Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Արամ Ասատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու |
(հավելվածը լրաց. 23.10.15 N 1005-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |