ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
20 հոկտեմբերի 2015 թ. |
N 3268-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 2960-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն» որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով`
1.Երևանի քաղաքապետի 2014 թվականի հուլիսի 31-ի ««Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 2960-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ պայմանագրի օրինակելի ձևով.
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցները խնամատար ծնողին տրամադրելու մասին
ք. Երևան |
« » ------------ 20 թ. |
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ --------------------------------, այսուհետ` «Քաղաքապետ», գործելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 08–ի N 459–Ն որոշման համաձայն, մի կողմից, և քաղաքացի -------------------------------, ծնված՝ ----------թ., բնակվող ք. Երևան, --------------- /անձնագիր ----------, տրված՝ -----, ----ի կողմից/, այսուհետ` «խնամատար ծնող», մյուս կողմից, հիմք ընդունելով ------ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի և խնամատար ծնողի միջև 20 թ. -----------ին կնքված «Խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին» N-------------- պայմանագիրը` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն պայմանագրի առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված`--------------, այսուհետ` երեխա/ներ/ պահելու համար խնամատար ծնողին դրամական միջոցների վճարման և երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողին տրվող վարձատրության հետ կապված հարաբերությունների կարգավորումը:
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Քաղաքապետն իրավունք ունի՝
1) Պահանջել խնամատար ծնողից` երեխային/ներին/ պահելու համար տրամադրված միջոցներն օգտագործել նպատակային.
2) Պահանջել խնամատար ծնողից` երեխայի/ների/ խնամք չիրականացնելու դեպքում հետ վերադարձնել նախօրոք այդ նպատակի համար տրամադրված դրամական միջոցները.
3. Խնամատար ծնողն իրավունք ունի՝
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ստանալ երեխային/ներին /պահելու և երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար նախատեսված ամսական դրամական միջոցները.
4. Քաղաքապետը պարտավոր է`
1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` երեխայի/ների/ ապրուստը հոգալու, երեխային/ներին/ պահելու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշիկի, անկողնային պարագաների, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի և այլ գրենական պիտույքների ու կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար, ինչպես նաև երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողին յուրաքանչյուր ամիս դրամական միջոցների տրամադրման գործընթացը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով երեխային պահելու և երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար նախատեսված դրամական միջոցներն օգտագործել նպատակային` բացառապես խնամատար ընտանիքին հանձնված երեխային/ներին /պահելու համար.
3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել երեխային/ներին/ պահելու և երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված դրամական միջոցների փոխանցումը խնամատար ծնողին.
4) Մինչև սույն պայմանագրի գործողության ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել սույն պայմանագրի շրջանակներում տրամադրված, սակայն չօգտագործված միջոցները.
5) Խնամակալության և հոգաբարձության մարմնի և խնամատար ծնողի միջև 20 թ. ------------------------------ -ին կնքված «Խնամատար ընտանիք երեխային/ներին/ դաստիարակության հանձնելու մասին» N--------- պայմանագրի լուծման դեպքում լուծելու սույն պայմանագիրը։
5. Խնամատար ծնողը պարտավոր է`
1) Երեխային/ներին/ պահելու համար ամսական վճարվող դրամական միջոցներն օգտագործել նպատակային` բացառապես երեխաների ապրուստը հոգալու, երեխաներին պահելու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշիկի, անկողնային պարագաների, սննդի, գրքերի ու այլ գրենական պիտույքների և կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու ու այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար, ինչպես նաև երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար.
2) Երեխայի/ների/ խնամքը չիրականացնելու դեպքում հետ վերադարձնել նախօրոք այդ նպատակի համար տրամադրված դրամական միջոցները։
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սույն պայմանագրի գինը ------------------ ՀՀ դրամ է, որը կազմված է`
1) երեխային/ներին/ պահելու համար խնամատար ծնողին վճարվող դրամական միջոցներից՝ ------------------------------------------------------- ՀՀ դրամ,
2) երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողին տրվող վարձատրությունից՝ -------------------------------------------------------------------- ՀՀ դրամ,
6.1 Երեխայի/ների/ խնամքի ու դաստիարակության համար նախատեսված դրամական միջոցների վճարումը կատարվում է համաձայն՝ ՀՀ կառավարության 08.05.2008թ. N 459-Ն որոշմամբ հաստատված յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգի ու չափի։
IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ
7. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
VI. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
9. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից:
10. Սույն պայմանագիրը գործում է մինչև 20 թվականի ---------------------------- -ը:
11. Սույն պայմանագրում կատարված փոփոխությունները և լրացումները օրինական են միայն այն դեպքում, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի կողմից։
12. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ։
Երևանի քաղաքապետ |
Խնամատար Ծնող |
|
|
--------------------------------------- (ազգանունը, անունը, հայրանունը ) |
--------------------------------------- (ազգանունը, անունը, հայրանունը անձնագրի սերիան, երբ և ում կողմից է տրվել ) |
--------------------------------------- (հասցեն, բանկային վավերապայմանները) |
--------------------------------------- (հասցեն) |
(ստորագրություն) |
(ստորագրություն) |
Կ.Տ.» |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ
Տ. Մարգարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|