ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2015 թվականի N 1019-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-103-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հոկտեմբերի 28-ի N 1019-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների, դրա առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ներկայացման, հավանության արժանացման և հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.12.2015 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հարկային արտոնությունների կիրառության (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.12.2015 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն և 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
29.01.2016թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքների վարչական և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներում քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
29.01.2016թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
Դիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման օբյեկտների օրինակելի նախագծերի մշակում և հաստատում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
30.12.2016 թ. |
համայնքային բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ |
6. |
«Դիլիջան քաղաքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
30.03.2016թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
«Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
30.06.2016թ. |
այլ ֆինանսական միջոցների հաշվին |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2016, N 86-Ա | 23.02.2016, N 1019-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|