Գլխավոր տեղեկություն
Номер
N 1147-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.10.2015-20.01.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.10.14/68(1157).1 Հոդ.900.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.10.2015
Дата вступления в силу
15.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1147-Ն

 

ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 557-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում քաղաքականություն մշակող և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով նախատեսված 18-րդ բաժնի 3-րդ կետի համաձայն ծառայություններ մատուցող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

 2. Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող և «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ծառայություններ մատուցող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 557-Ն որոշումը:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 9

 Երևան