Գլխավոր տեղեկություն
Номер
N 795-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2015
Дата вступления в силу
02.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2015 թվականի N 795-Ա

 

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 2-4-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 1-ի N 795-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 2-4-Ը Ավստրիայի Հանրապետություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գագիկ Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների նախարար

   

Արմեն Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Էդվարդ Ստեփանյան

- ՀՀ ֆինանսների նախարարի օգնական

   

Կարեն Նադոյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Աշոտ Վարդանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն

   

Վահե Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի ֆինանսական բաժնի ղեկավար

   

Մարիա Մուրադյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի զարգացման բաժնի ղեկավար

   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան