Գլխավոր տեղեկություն
Номер
N 730-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.08.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2015
Дата вступления в силу
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2015 թվականի N 730-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի 2014-2024 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ազգային ծրագրի մշակման կազմակերպչական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 12

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
օգոստոսի 12-ի N 730-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Շ. Ավագյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Նիկոյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար

Ս. Աբգարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ք. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ

Լ. Հարությունյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ

Ն. Մուշեղյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վիճակագրական տեղեկատվական տարածման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)

Հ. Հակոբյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի առաջատար մասնագետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ