ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2015 թվականի N 781-Ա
ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3‑րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունն ուժեղացնելու հարցերին նվիրված Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի շրջանակներում փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի՝ 2015 թվականի օգոստոսի 23-27-ը Նիդերլանդների Թագավորություն (Մաստրիխտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Մաստրիխտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2015 թ. օգոստոսի 26 Երևան |
|