ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1058-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Կապան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 775.9 քառ. մետր մակերեսով, 89400000 դրամ արժեքով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Կապանի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը կրթական և մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Կապանի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված թիվ 100/0012 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Կապանի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 18 Երևան |