ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2015 թվականի N 1250-Ն
2015 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-772-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2015 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2015 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2015 թվականի նոյեմբեր - 2016 թվականի հունվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).
3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայանալը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2015 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2015 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս՝ փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան |
- ՀՀ պաշտպանության նախարար |
Յու. Խաչատուրով |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ |
Հ. Մուրադյան |
- ՀՀ զինվորական կոմիսար |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Գ. Կոստանյան |
- ՀՀ գլխավոր դատախազ |
Ա. Երիցյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար |
Ա. Մուրադյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Է. Նալբանդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Կ. Նահապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Ասցատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ |
Ա. Ասատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 | |
Երևան |
Է. Ապրիամով |
- Երևանի քաղաքապետ |
Արագածոտն |
Ա. Նազարյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ |
Արարատ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ Արարատի մարզպետ |
Արմավիր |
Ա. Դավթյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետ |
Գեղարքունիք |
Պ. Պողոսյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
Լոռի |
Օ. Գասպարյան |
- ՀՀ Լոռու մարզպետ |
Կոտայք |
Հ. Բաղմանյան
|
- ՀՀ Կոտայքի մարզպետ |
Շիրակ |
Ս. Գալստյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
Սյունիք |
Տ. Փարվանյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետ |
Վայոց ձոր |
Ա. Մակարյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ |
Տավուշ |
Ա. Բրուտյան |
- ՀՀ Տավուշի մարզպետ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3ուղղ. ՀՀ կառավարության 2015 թվականի |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Մուրադյան | - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Մինասյան |
- ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, |
Հ. Նազարյան |
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, կապիտան |
Վ. Հունանյան |
- ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչությունից |
Ս. Ղասաբյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության գլխավոր մասնագետ |
Գ. Շահնազարյան |
- թերապևտ, բ/ծ կապիտան |
Է. Ավագյան | - թերապևտ, բ/ծ կապիտան |
Պ. Սարաֆյան |
- սրտաբան |
Ա. Պետրոսյան |
- սրտաբան, բ/ծ լեյտենանտ |
Գ. Հովհաննիսյան |
- նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ. |
Տ. Ազարյան |
- նյարդաբան, բ/ծ մայոր |
Վ. Հովհաննիսյան |
- մաշկաբան, բ/ծ մայոր |
Ժ. Բալասանյան |
- մաշկաբան |
Խ. Էյրամջյան |
- վիրաբույժ |
Տ. Մարտիրոսյան |
- վիրաբույժ, բ/ծ մայոր |
Ա. Գրիգորյան |
- վնասվածքաբան, բ.գ.թ., դոցենտ |
Ս. Սահակյան |
- վնասվածքաբան, բ/ծ մայոր |
Գ. Սարգսյան |
- օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր |
Հ. Բարսեղյան |
- օտոլարինգոլոգ |
Ե. Բաղդասարյան |
- ակնաբույժ, բ.գ.թ., դոցենտ |
Ն. Բաղդասարյան |
- ակնաբույժ, բ/ծ մայոր |
Վ. Բաբայան |
- հոգեբույժ |
Ս. Սարդարյան | - հոգեբույժ, բ/ծ մայոր |
Ռ. Բզանյան |
- համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/ |
Ա. Բաբայան | - հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |