Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-184-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.11.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.25/78(1167) Հոդ.1008
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.11.2015
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
16.11.2015
Дата вступления в силу
16.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1. 

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

 

Պ-855 -18.09.2015-ՊԱ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Հեղինե Բիշարյան, Լևոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան

 

2.

ա) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Կ-856 -23.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին

Կ-8561   -23.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին

Կ-8562 -23.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-8563 -23.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ե) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-8564 -23.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Պ-456 -04.03.2014, 06.11.2015 -ՊԻ-010/0
Հեղինակներ` Թևան Պողոսյան, Էլինար Վարդանյան, Նաիրա Զոհրաբյան, Արմեն Ռուստամյան, Ստեփան Դեմիրճյան, Էդմոն Մարուքյան, Գագիկ Ջհանգիրյան, Հեղինե Բիշարյան

 

4.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-878 -22.10.2015-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

 Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.   

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու
մասին

Կ-863 -05.10.2015-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016
թվականի գործունեության տարեկան ծրագիր

889 -02.11.2015-ՖՎ

 

3.

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 

1.

2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի
մասին» արձանագրություն

Ն-896 -13.11.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

16 նոյեմբերի 2015 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-184-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան