Գլխավոր տեղեկություն
Номер
N 948-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.26/55(1144) Հոդ.796
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.08.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2015
Дата вступления в силу
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2015 թվականի N 948-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյումրու Հայորդաց տան բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 4,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝

1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել հիմնադրամին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա.

2) 10-օրյա ժամկետում ապահովել հիմնադրամի կողմից N 1 հավելվածում նշված անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը.

3) ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի կազմման գործընթացը և հիմնադրամի կողմից ձեռք բերված գույքը Գյումրու Հայորդաց տանը հանձնման աշխատանքների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 13-ի N 948-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Գյումրու Հայորդաց տանՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

1.

Բեմական հագուստ
(վարագույր, կուլիսներ)

-

1,200.0

2.

Բեմի լույսեր

-

700.0

3.

Ռոյալ

1

1,000.0

4.

Շվեդական պատ

3

150.0

5.

Պրոյեկտր

1

450.0

6.

Մահճակալ՝ երկտեղանոց

10

1,300.0

Ընդամենը

 

4,800.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 13-ի N 948-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

ՀՀ Շիրակի մարզպետարան

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

ՀՀ 2015 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

1168

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

4,800.0

Ծրագրի նկարագրությունը

 

 «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամի մշակութային գործունեության ապահովում

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

 
     

Քաղաքականության միջոցառումներ. ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

 
 

ԾՏ 02

08.02.05

 «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին անհրաժեշտ գույքով ապահովում

4,800.0

Տրանսֆերտի նկարագրությունը

 

 Գյումրու Հայորդաց տան բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում

 

Ծառայություն մատուցողի անվանումը

 

 «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամ

 

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին անհրաժեշտ գույքով ապահովում
Նկարագրությունը
 Գյումրու Հայորդաց տան բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում

1168

ԾՏ 02

Շահառուների քանակը

Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները

1.0

1.0

X

X

Գումարը (հազ. դրամ)

   

4,800.0

4,800.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

   

Շահառուների ընտրության չափանիշները
Մշակութային գործունեության բարելավում

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
 1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան