ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2015 թվականի N 1169-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Տավուշ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված մինչև 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Տավուշ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1169-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
8447 |
Մեքենա՝ տրիկոտաժային, գործող-եզրակարող և նրբաթաղիքային |
հատ |
420 |
Չինաստան և այլ երկրներ |
668136000 |
2. |
8451 |
Սարքավորում՝ ներկման, մշակման, մանվածքի, նյութերի ծածկապատ մածուկ քսելու DS 100 |
հատ |
2 |
ՌԴ և այլ երկրներ |
48500000 |
3. |
8448 |
Սարքավորում՝ օժանդակ; մասեր` 8444-8447 դիրքերի մեքենաների |
կգ |
1000 |
Չինաստան և այլ երկրներ |
4000000 |
4. |
8539 |
Լամպեր՝ շիկացման էլ. կամ գազալիցքավորման, ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր; աղեղային |
հատ |
700 |
Չինաստան և այլ երկրներ |
5762400 |
5. |
8427 |
Ավտոբեռնիչ՝ եղանիկային բռնիչով; այլ բեռնիչ` վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումով D25T-M2GB3 |
հատ |
1 |
Չինաստան և այլ երկրներ |
7000000 |
6. |
3924 |
Պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, արդուզարդի պարագաներ |
կգ |
500 |
Չինաստան և այլ երկրներ |
357700 |
7. |
7214 |
Ձողեր՝ երկաթից կամ չորակավորած պողպատից տաք գլանված` առանց հետագա մշակման |
կգ |
6000 |
ՌԴ և այլ երկրներ |
1106640 |
8. |
4407 |
Անտառանյութ` երկայնակի սղոցած կամ ճեղքած, ռանդած, >6 մմ հաստ. |
մ3 |
20 |
ՌԴ և այլ երկրներ |
967680 |
9. |
8474 |
Սարք՝ բնահող, քար, հանքաքար, այլ պինդ հանքանյութ տեսակավոր., լվալու, աղալու, խառնելու; պինդ հանքավառելանյութ, կերամիկ բաղադրություն, չկարծր. ցեմենտ, գիպսանյութ ագլոմերացնելու, կաղապարելու, ձուլելու |
հատ |
1 |
ՌԴ և այլ երկրներ |
496800 |
10. |
8716 |
Կցանքներ և կիսակցանքներ; դրանց մասեր |
հատ |
2 |
ՌԴ և այլ երկրներ |
25920 |
11. |
3917 |
Խողովակ, փողակ, ճկախողովակ, կցամասեր պլաստմասսայից |
կգ |
5 |
ՌԴ և այլ երկրներ |
97848 |
12. |
7211 |
Հարթ գլանվածք՝ պողպատից կամ չլեգիրված պողպատից՝ լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի. |
կգ |
450 |
ՌԴ և այլ երկրներ |
15120 |
13. |
7408 |
Պղնձալար. լայնական հատվածքի առավելագույն չափը 6 մմ-ից ավելի |
կգ |
12 |
ՌԴ և այլ երկրներ |
233280 |
14. |
7308 |
Մետաղակոնստրուկցիաներ՝ սև մետաղներից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, ջրարգելակների դարպասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմքեր, շերտափեղկեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուներ), մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից. |
կգ |
30 |
ՌԴ և այլ երկրներ |
351813 |
15. |
8438 |
Սարքավորում՝ սննդամթերքի կամ ըմպելիքի արդյ. պատրաստման, այլ տեղում չնշած |
հատ |
2 |
ՌԴ և այլ երկրներ |
2000000 |
16. |
8408 |
Ներքին այրման մխոցային շարժիչներ, սեղմումային բոցավառումով |
հատ |
1 |
ՌԴ և այլ երկրներ |
396000 |
17. |
2710 |
Նավթ և նավթամթերքներ` ոչ հում |
հազ. լիտր |
1.2 |
ՌԴ և այլ երկրներ |
562160 |
18. |
8452 |
Կարի մեքենա |
հատ |
50 |
Չինաստան և այլ երկրներ |
37000000 |
19. |
8426 |
Նավային դերիկ-կռունկ; կռունկ վերհան; ֆերմա վերհան շարժական, բեռնիչ պորտալային |
հատ |
1 |
ՌԴ և այլ երկրներ |
18000000 |
20. |
8702 |
Շարժիչային փոխադրամիջոց` >=10 մարդու տեղափոխման HYUNDAI COUNTY KUZBASS |
հատ |
1 |
ՌԴ և այլ երկրներ |
3600000 |
Ընդամենը |
798.609.361 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |