ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2015 թվականի N 958-Ա
ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2015 թվականի հոկտեմբերի 26-30-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)՝ Թաիլանդի Թագավորության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից համատեղ կազմակերպվող գնահատման ազգային կարողությունների 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Մելքոնյանի` Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 15 Երևան |