Գլխավոր տեղեկություն
Номер
N 407-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2015
Дата вступления в силу
21.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2015 թվականի N 407-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 45-Ա որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը՝

1. Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության իրագործմանն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել`

1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 20

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

մայիսի 20-ի N 407-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱՆՏԱՌԱՅԱԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Երիցյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Արսենյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Գ. Բաղիյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Խ. Հակոբյան -ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Գ. Միրիջանյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Նազարյան -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Հ. Գալստյան -ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ
Ա. Մկրտչյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ
Հ. Մաթևոսյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փրկարարական ծառայության գնդապետ
Ս. Աղայան -«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 30.07.15 N 685-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

մայիսի 20-ի N 407-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԱՆՏԱՌԱՅԱԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության իրագործմանն ուղղված գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության, նիստերի վարման և որոշումների ընդունման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությանը, ռազմավարությանն ու միջոցառումներին և բնագավառին վերաբերող այլ հարցերի քննարկումը, գերակա խնդիրների վերհանումը, ինչպես նաև միջոցառումների իրականացման գործընթացում բոլոր շահագրգիռ մարմինների, միջազգային, հասարակական և գիտական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներգրավվածության և արձագանքի համակարգմանն աջակցելն է:

3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան՝

1) աջակցում է անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության իրագործմանն ուղղված նպատակային քաղաքականության զարգացման աշխատանքների իրականացմանը.

2) օժանդակում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների համագործակցությանը.

3) կազմակերպում է նշված բնագավառի հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ.

4) աջակցում է հանրային նախաձեռնություններին, որոնք ուղղված են բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման աշխատանքների բարելավմանը.

5) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

6) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, դրանցում կատարում է փոփոխություններ և լրացումներ.

7) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություններ հանձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխության վերաբերյալ:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը: Հանձնաժողովի նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների 1/3-ի առաջարկությամբ, գումարվում են արտահերթ նիստեր:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

6. Հանձնաժողովի նիստերը վարում է հաձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ անդամներից որևէ մեկը` նախագահի ցուցումով:

7. Հանձնաժողովը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ:

8. Հանձնաժողովի քվեարկության ընթացքում ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով), պետական մարմինների՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

 

IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ հարց ներկայացնել:

11. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

12. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են՝

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

13. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

14. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական և քարտուղարության աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը:

 

V. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարությունը:

16. Նիստի արձանագրության մեջ նշվում են՝

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստի մասնակիցների, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

17. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում՝ իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:

18. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից՝ նիստի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

19. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հանձնաժողովի նախագահը՝

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.

4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի անդամները՝

1) իրավունք ունեն ներկայացնելու հարցեր՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար.

2) իրավունք ունեն հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր (հատուկ) կարծիք.

3) մասնակցում են որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.

4) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

5) իրենց իրավասության սահմաններում կատարում են հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները:

22. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը, արձանագրությանը կցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր (հատուկ) կարծիքները, այն տրամադրում է հանձնաժողովի բոլոր անդամներին և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.

4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:

 

VII. հանձնաժողովի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.07.2015, N 685-Ա 31.07.2015, N 407-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան