Գլխավոր տեղեկություն
Номер
N 842-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.712
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2015
Дата вступления в силу
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 842-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՍԵՐՄԱՑՈՒԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» N 93-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 

NN
ը/կ

Մարզի անվանումը

Հատկացվող սերմացուների քանակությունը
(տոննա)

գարնանացան գարու սերմացու

եգիպտացորենի սերմացու

առվույտի սերմացու

կորնգանի սերմացու

1

2

3

4

5

6

1.

Արագածոտն

175,0

0,5

5,0

43,225

2.

Արարատ

14,35

0,25

0,037

0,0

3.

Արմավիր

50,655

0,0

3,307

0,0

4.

Գեղարքունիք

194,4

0,0

1,22

40,0

5.

Լոռի

80,0

4,05

5,7

17,1

6.

Կոտայք

60,0

0,15

1,67

37

7.

Շիրակ

190,0

0,0

1,0

64,9

8.

Սյունիք

250,0

0,0

2,0

40,0

9.

Վայոց ձոր

87,1

0,325

2,65

5,6

10.

Տավուշ

17,5

0,0

4,0

0,0

11.

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

1,1

0,0

0,4

0,0

12.

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ

12,895

0,0

0,0

0,0

13.

«Տեխնիկական մշակաբույսեր փ/կ» ՊՓԲԸ

0,8

0,0

0,0

0,0

 

 Ընդամենը

1133,8

5,275

26,984

247,825

 

Պահեստավորված

   

32,256

 
 »:

2. Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում՝

1) Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված 32,256 տոննա առվույտի սերմացուի հետագա պահպանության իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ դրա հետագա բաշխումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը.

2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների միջև սերմացուների հատկացման գործընթացը կարգավորող կնքված պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված գարնանացան գարու 250 տոննայից` 57 տոննա, առվույտի 2 տոննայից` 0.15 տոննա, կորնգանի 40 տոննայից` 1.5 տոննա, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացված առվույտի 4 տոննայից` 1.191 տոննա և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացված եգիպտացորենի 4.05 տոննայից` 2.15 տոննա սերմացուները, որոնք չեն իրացվել անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով, դրանց հետագա պահպանության աշխատանքների պատասխանատվությունը վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններին` 2016 թվականի գարնանը մարզի հողօգտագործողներին Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի դրույթներին համապատասխան հատկացնելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 4
Երևան