Գլխավոր տեղեկություն
Номер
N 888-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.10.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Գտ Հոդ.795
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.2014
Дата вступления в силу
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 888-Ն

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.2.8.2-րդ կետի յոթերորդ պարբերության պահանջներով, ինչպես նաև ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը դիտարկվում են որպես միասնական գույքային համալիր (այսուհետ` գույք) և տվյալ գույքի հետագա օգտագործումն ու պահպանումը 2017 թվականի հունվարի 1-ից իրականացվում են պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում` մեկ կառավարչի կողմից.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալությամբ` 15 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 15.10.15 N 1233-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2014 թ. սեպտեմբերի 3

Երևան