Գլխավոր տեղեկություն
Номер
N 36-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.08.17/21(533) Հոդ. 214
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
20.07.2015
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
20.07.2015
Дата вступления в силу
27.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60615337

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 36-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 10-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող՝ հաշվառում չունեցող քաղաքացու լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) հաշվառում չունեցող քաղաքացուն հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հուլիսի 20-ի
N 36-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ

 

Ես՝ _____________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Անձը հաստատող փաստաթղթի`

____________________,
(սերիա, համար)

տրված` ___________________________

(ամսաթիվ և ում կողմից)

բնակվում եմ ______________________________________________________________________

(բնակության վայր)

և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեմ:

 

Հանրաքվեին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող՝ հաշվառում չունեցող քաղաքացիների լրացուցիչ ցուցակում և այդ մասին տալ համապատասխան տեղեկանք:

 

Դիմող`

___________________
ստորագրություն 

«____» ____________ 20 թ.

 

Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը:

 

Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հուլիսի 20-ի
N 36-Ն որոշման

 

N_____

« ____» _____________ 20 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Քաղ. ____________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

Անձը հաստատող փաստաթուղթ`

____________________,
(սերիա, համար)

տրված` ___________________________

(ամսաթիվ և ում կողմից)

 

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունի, ընդգրկվել է

_______________ /համայնքի/, թիվ _____/_____ հանրաքվեի տեղամասի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող՝ հաշվառում չունեցող քաղաքացիների լրացուցիչ ցուցակում:

 

___________________________________
(լիազոր մարմնի համապատասխան
ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն)

_______________________________
(ստորագրություն)

 

Կ.Տ.