Գլխավոր տեղեկություն
Номер
N 875-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.739
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2015
Дата вступления в силу
22.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 875-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.7-րդ և 1.8-րդ կետերով.

«1.7. Հաստատել պետական գույքի հաշվառման գրանցամատյանից տեղեկատվություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

1.8. Հաստատել պետական գույքի հաշվառման գրանցամատյանից տեղեկատվություն տրամադրելու տեղեկանքների ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի վիճակի և չափերի, նպատակային նշանակության, ինչպես նաև օգտագործողների և օգտագործման ձևերի մասին տեղեկությունները պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը:»,

բ. 3-րդ կետում «(բացառությամբ հողի)» բառերը փոխարինել «(բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու չկառուցապատված հողի)» բառերով, իսկ «ոչ նյութական ակտիվները» բառերը՝ «մտավոր սեփականության օբյեկտները» բառերով,

գ. 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների փոփոխության, ինչպես նաև նոր գույքի ավելացման կամ գրանցամատյանում ներառված որևէ գույքի դուրսգրման դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարները 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը.»,

դ. 10-րդ կետի «ա» և «ը» ենթակետերում «ոչ նյութական ակտիվների» բառերը փոխարինել «մտավոր սեփականության օբյեկտների» բառերով,

ե. ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի «ե» ենթակետը.

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. NN 1 և 5 ձևերի վերնագրերում և N 1 ձևի 5-րդ սյունակում «ոչ նյութական ակտիվներ» բառերը փոխարինել «մտավոր սեփականության օբյեկտներ» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով,

բ. N 2 ձևի 2-րդ տողից հանել «փոստային դասիչը» բառերը, ինչպես նաև 3-րդ, 15-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ տողերը,

գ. N 3 ձևից հանել 2-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ տողերը,

դ. N 4 ձևի առաջին տողում «(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող իրավաբանական անձանց մասին)» բառերը փոխարինել «(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը)» բառերով,

ե. N 5 ձևը «III. Աշխարհագրական նշումներ և արտադրանքի ծագման տեղանուններ, ընդամենը» և «այդ թվում՝» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝ համապատասխան սյունակներով.

 

«

Գ. Մտավոր սեփականության այլ օբյեկտները

              

այդ թվում`

         
           
           
           
».

 

4) որոշումը լրացնել նոր՝ NN 3 և 4 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 7
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 875-Ն որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 562-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի հաշվառման գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան) առկա տեղեկություններից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Գրանցամատյանից տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման N 4 հավելվածով (այսուհետ՝ N 4 հավելված) սահմանված ձևերին համապատասխան:

3. Գրանցամատյանում առկա տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական հիմնարկներին և կազմակերպություններին, ինչպես նաև իրավաբանական ու ֆիզիկական անձանց (այսուհետ` դիմումատու):

4. Տեղեկատվություն ստանալու համար դիմումատուն սույն կարգին կից դիմումի ձևին համապատասխանող գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

5. Դիմումատուի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացված դիմումը պետք է լինի հայերենով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, և դրանում պետք է նշվի`

1) դիմումատուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և կազմակերպաիրավական ձևը կամ դրանց կողմից լիազորված անձի անունը, ազգանունը,

2) դիմումատուի գտնվելու վայրը (հասցեն),

3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

4) հայցվող տեղեկատվությունը,

5) տեղեկատվություն ստանալու եղանակի մասին նշում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գրանցամատյանից տեղեկատվությունը դիմումատուին տրամադրում է դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` մատուցվող ծառայությունների դիմաց սույն կարգի 9-րդ կետին համապատասխան և 11-րդ կետով սահմանված չափով վճարը կանխիկ կամ փոխանցման միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից նշված բանկային հաշվին փոխանցելուց հետո:

7. Գրանցամատյանում առկա տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային կրիչով և (կամ) թղթային եղանակով՝ դիմումատուի կողմից նշված եղանակին և սույն կարգի 8-րդ կետով սահմանված ձևերին համապատասխան: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի միջոցով՝ դիմումատուի կողմից էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացնելու դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է համացանցի միջոցով և (կամ) էլեկտրոնային կրիչով և (կամ) թղթային եղանակով՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված ձևերին համապատասխան:

8. Գրանցամատյանում առկա տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխանաբար`

1) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 1 ձև) ձևով.

2) պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 2 ձև) ձևով.

3) պետական սեփականություն հանդիսացող մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 3 ձև) ձևով.

4) պետական սեփականություն հանդիսացող ճանապարհների մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 4 ձև) ձևով.

5) պետական սեփականություն հանդիսացող ջրատարների և ջրամբարների մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 5 ձև) ձևով.

6) Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 6 ձև) ձևով:

9. Գրանցամատյանից տեղեկատվություն ստանալու հետ կապված ծախսերը կրում է դիմումատուն` բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով նախատեսված՝ տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի:

10. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական հիմնարկներին և կազմակերպություններին, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով այլ դիմումատուներին սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անվճար:

11. Թղթային եղանակով տրամադրվող՝ 10 էջը գերազանցող տեղեկատվության համար գանձվող գումարի չափը չպետք է գերազանցի տեղեկատվության տրամադրման համար կատարված փաստացի և ողջամիտ ծախսերը, սակայն յուրաքանչյուր էջի համար գանձվող գումարը չպետք է գերազանցի 10 դրամը:

12. Սույն կարգին համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հավաքագրված դրամական միջոցներն օգտագործվում են գրանցամատյանի վարման աշխատանքների հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:

13. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը չի տիրապետում դիմումատուի կողմից պահանջվող տեղեկատվությանը, կամ տեղեկատվության տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, կամ տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք կամ օրենքով պահպանվող այլ տեղեկատվություն, ապա տվյալ դիմումատուի դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պարտավոր է դրա մասին գրավոր տեղեկացնել դիմումատուին:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

գույքի կառավարման վարչության պետ

պարոն _________________________ -ին

 

_______________________________________________________

(դիմումատուի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
կազմակերպաիրավական ձևը կամ դիմումատուի լիազորված անձի անունը, ազգանունը)

_________________________________________________

 

(դիմումատուի գտնվելու վայրը (հասցեն)

 

Հեռախոսահամարը _______________________

Էլեկտրոնային փոստը _______________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ տրամադրել

____________________________________________________

(նշել հայցվող տեղեկատվությունը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Խնդրում եմ տեղեկատվությունը տրամադրել

__________________________________________ եղանակով:

        (նշել էլեկտրոնային կրիչով կամ թղթային ձևը)

 

Դիմումատու

_______________________________
(ստորագրությունը)

_______________________________
(անունը, ազգանունը)
  

 

 

_____ _______________ -ի 20  թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 875-Ն որոշման

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 562-Ն որոշման

 

Ձ ԵՎ Ե Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ

 

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Անվանումը

Գտնվելու վայրը

Հաշվե-կշռային արժեքը (հազ. դրամ)

Սպասարկ-ման համար հատկաց-ված հողա-մասի մակերեսը (հա)

Շենքի կամ շինության մակերեսը (քառ. մ)

Սեփա-կանության իրավունքի գրանցման վկայականի

Անշարժ գույքն օգտագործողի

Օգտա-գործման տրամա-դրված անշարժ գույքի մակերեսը (քառ. մ)

ընդհանուր

նկուղ

կիսա-նկուղ

հա-մարը

ամսա-թիվը

անունը (անվանումը)

կազմա-կերպաիրա-վական ձևը

հողա-մասը

շենքը կամ շինու-թյունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը

Պետական համարանիշը

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

4

       
       
       

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

4

       
       
       

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Ճանապարհի անվանումը

Նշանակությունը

Պայմանանիշը և համարը

Սեփականության իրավունքի գրանցման վկայականի

Երկարությունը (կմ)

Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)

համարը

ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Ջրատարի կամ ջրամբարի անվանումը

Գտնվելու վայրը

Տեսակը

Շահագործ-ման հանձնման տարեթիվը

Սեփականության իրավունքի վկայականի գրանցման

Ջրատարի
տրամագիծը
(մմ)

Ջրատարի գծամետրը

Ջրամբարի մակերեսը (քառ. մ)

Հաշվե-կշռային արժեքը
(հազ. դրամ)

տարեթիվը

համարը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     

 

Ձև N 6

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Իրավաբանական անձի անվանումը

Կազմակերպա-իրավական ձևը

Գտնվելու վայրը

Պետական մասնակցության չափը
(հազ. դրամ)

Պետական մասնակցության չափը
(%)

1

2

3

4

5

6

           
           
           
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան