Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2015-02.07.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2015.08.17/21(533) Հոդ. 216
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
20.07.2015
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
20.07.2015
Дата вступления в силу
27.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60615339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 38-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 11-րդ և 15-րդ կետերով, 21-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում,

2) քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բացում է ժամանակավոր հատուկ հաշիվ: Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում,

3) ՀՀ կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական գործողությունների՝ ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ,

4) Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը համեմատում է ՀՀ կենտրոնական բանկից ստացված տվյալները ներկայացված հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի (այսուհետ` հայտարարագիր) տվյալների հետ, ուսումնասիրում է կատարված ծախսերի հավաստիությունը և հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկանք,

5) հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը և մյուս կից փաստաթղթերը հանրաքվեի փաստաթղթերի հետ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ:

2. Սահմանել հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հայտարարագիրը ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հուլիսի 20-ի
N 38-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման

 

_________________________________________________
[նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը]

  

___________________________________________________________________ Քարոզչություն կատարելու իրավունք ունեցող սուբյեկտի անվանում (անձի դեպքում՝ անուն, հայրանուն, ազգանուն)

 

_______________________--________________________

հաշվետու ժամանակահատված

 

Մուտքեր

     

Ծախսեր

   

Հիմնադրամի մուծումների ժամանակա-գրություն

Հիմնադրամ
մուծված գումարի չափ (ՀՀ դրամ)

 

Հիմնադրամից կատարված ծախսերի ժամանակա-գրություն

Հիմնադրամի միջոցներով ձեռք բերված ապրանքների (նյութերի) և ծառայու-թյունների անվանում

Հիմնա-դրամից կատարված ծախսի չափը (ՀՀ դրամ)

Հիմնա-դրամից կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստա-թղթերի տվյալներ

Ապրանքների (նյութերի) և ծառայու-թյունների ձեռքբերման հետ կապված, դեռ չվճարված դրամական պարտա- վորու-թյունների չափը

1

2

 

3

4

5

6

7

                
                

Ընդամենը մուծումներ

        

Ընդամենը
ծախսեր

   

Հիմնադրամում մնացած գումարի չափ

 

Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից պայմանագրերը, փաստաթղթերը` _______ թերթից:

__________________________________________________________________________________

Հիմնադրամ բացելու գրավոր դիմում տված անձի ստորագրություն,

անուն, հայրանուն, ազգանուն,  օր, ամիս,տարեթիվ

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

Հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և

դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների

 

1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.

1.1 Հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ) կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) հիմնադրամ բացելու գրավոր դիմում տված անձի կողմից ներկայացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից 20 օր և 10 օր առաջ, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո` 3-րդ օրը:

1.2 Հայտարարագիրը ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

1.3 Հայտարարագիրը ներկայացվում է հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման նպատակով կատարված ծախսերի վերաբերյալ, հայտարարագրին կցվում են այդ նպատակով կնքված պայմանագրերը:

2. Հայտարարագիրը կազմելու համար.

2.1 «[հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը]» տողում լրացվում է հանրաքվեի անվանումը,

2.2 «Քարոզչություն կատարելու իրավունք ունեցող սուբյեկտի անվանում (անձի դեպքում՝ անուն, հայրանուն, ազգանուն)» տողում լրացվում է հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցության (պատգամավորական խմբի), կուսակցության և հասարակական կազմակերպության անվանումը, իսկ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը,

2.3 «հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում` լրացվում է հանրաքվեի քարոզչությունը սկսելու օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ` լրացվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար քվեարկության օրվանից 20 օր և 10 օր առաջ օրերի օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը: Յուրաքանչյուր հաջորդ հայտարարագիր իր մեջ ներառում է նախորդ հայտարարագրերի տվյալները:

2.4 «Մուտքեր» մասի.

1) «Հիմնադրամի մուծումների ժամանակագրություն 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումները,

2) «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծումների ընդհանուր չափը` ՀՀ դրամով,

3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:

2.5 «Ծախսեր» մասի.

1) «Հիմնադրամից կատարված ծախսերի ժամանակագրություն 3» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսերը,

2) «Հիմնադրամի միջոցներով ձեռք բերված կատարված ապրանքների (նյութերի) և ծառայությունների անվանում 4» սյունակում ըստ օրերի առանձին տողերում լրացվում է հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության անվանումը,

3) «Հիմնադրամից կատարված ծախսի չափը 5» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության ձեռքբերման համար կատարած ծախսի չափը,

4) «Հիմնադրամից կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ 6» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության ձեռքբերման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վճարման անդորրագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և այլն),

5) «Ապրանքների (նյութերի) և ծառայությունների ձեռքբերման հետ կապված վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության ձեռքբերման մասով, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը` եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության ձեռքբերման մասով վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)»,

6) «Ընդամենը ծախսեր» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի չափը 5» սյունակում նշված թվերերի ընդհանուր չափը:

3. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակի ընդամենը տողի և «Ընդամենը ծախսեր» տողի թվերի տարբերությանը:

4. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի թվերը: Հայտարարագիրը ստորագրում է հիմնադրամ բացելու գրավոր դիմում տված անձը: