Գլխավոր տեղեկություն
Номер
N 867-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.733
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2015
Дата вступления в силу
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 867-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի» բառերով.

2) որոշման հավելվածի՝

ա. 7-րդ, 30-րդ կետերում, NN 2 և 3 ձևերում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով,

բ. 32-րդ կետում «էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչություն (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով,

գ. 7-րդ կետում, NN 2 և 3 ձևերում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով,

դ. N 3 ձևում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության պետ` գլխավոր պետական տեսուչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերով,

ե. 33-րդ, 34-րդ, 35-րդ և 36-րդ կետերում «տեսչություն» բառն իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայություն» բառով և իր համապատասխան հոլովաձևերով,

զ. 33-րդ կետում «Ստանդարտների ազգային ինստիտուտի հավատարմագրված փորձարկման լաբորատորիա» բառերը փոխարինել «համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիա» բառերով,

է. 15-րդ կետում «առողջապահության նախարարության կողմից» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով,

ը. 38-րդ կետում «գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «ծառայության պետի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը:

3. Ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 6
Երևան