Գլխավոր տեղեկություն
Номер
N 868-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2015
Дата вступления в силу
07.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 868-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը և 25-րդ կետի 5-րդ ենթակետի աղյուսակի 27-րդ կետը և հաշվի առնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ռազմավարական նշանակությունը, կայանի հուսալի և անվտանգ շահագործման անհրաժեշտությունը, շահագործման ընթացքում օգտագործվող սարքերի և սարքավորումների եզակիությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից գնման ենթակա սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի և նյութերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման հավելվածում նշված սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի և նյութերի անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 30-ի N 868-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից գնման ենթակա սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի ԵՎ նյութերի

NN  ը/կ

Սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի և նյութերի անվանումները

Կարգն ըստ

 ՊՆԱԷ Գ-01-011-97 ((ПНАЭ Г-01-011-97))

1.

Ռեակտոր ՋՋԷՌ-440 (ВВЭР-440) և նրան սպասարկող սարքավորումներ, այդ թվում` գլխավոր շրջանառու պոմպային ագրեգատ ԳՇՊ(ГЦН), գլխավոր շրջանառու պոմպի ինքնավար կոնտուրի պոմպային ագրեգատ (АНГЦН), գլխավոր կոնտուրի փակիչ սողնակ (ГЗЗ), ճնշման կոմպենսատոր (КД), ճնշման կոմպենսատորի իմպուլսային ապահովիչ փական (ИПУ 2КД), շոգեգեներատոր ՇԳ (ПГ), շոգեգեներատորի ապահովիչ փական (ПК ПГ), շոգեգեներատորի մակարդակի կարգավորման փական (РУ ПГ), ռեակտորի վառելիքի վթարային կոմպենսացնող պարկուճների էլեկտրաշարժաբեր (АРК), ռեակտորի գլխավոր անջատատեղի մանեկապտտիչ, միջուկային վառելիք, ռեակտորի նեյտրոնային հոսքի հսկման համակարգ, ռեակտորի վթարային կանգնեցման ընթացքի ղեկավարման վահանակ, հիդրավլիկ մեղմացուցիչներ (ГА), շոգեգեներատորի, գլխավոր շրջանառու պոմպի և գլխավոր կոնտուրի փակիչ սողնակի գլխավոր անջատատեղի հիդրավլիկ պտուտակահաններ

1Ն, 3Ն, 4Ն, 2Զ, 2ՆԶ, 2ՆԶՈւ
(1Н, 3Н, 4Н, 23, 2Н3, 2Н3У )

2.

Շոգետուրբին, տուրբոգեներատոր (ТГ) և նրանց օժանդակ սարքավորումներ

4Ն (4Н)

3.

ԱԷԿ-ի համակարգերին սպասարկող պոմպային ագրեգատներ, այդ թվում` առաջին կոնտուրի վթարային սնուցող պոմպ (АПН), երկրորդ կոնտուրի վթարային սառեցման կոնդենսատային պոմպ (АКН), առաջին կոնտուրի արտաթողման հավաքման պոմպ (НСП), ռեակտորի «սպրինկլերային» սարքավորման պոմպ (НБС), առաջին կոնտուրի սնուցման պոմպ (ПН), վթարային սեյսմիկ պոմպ (АСН), սպրինկլերային համակարգի նատրիումի սուլֆատի ներարկման պոմպ (НТС), կոնդենսատի համակարգի հիմնական պոմպ (КЭН), պատասխանատու սպառիչների հովացման համակարգի պոմպ (НСО), պատասխանատու սպառիչների ավազանի դրենաժային պոմպ (НПБ), հովացման համակարգի գլխավոր շրջանառու պոմպ (ЦН), շոգեգեներատորի սնուցման պոմպ (ПЭН), շոգեգեներատորի վթարային սնուցման պոմպ (АПЭН)

2Զ, 2ՆՕ, 2Լ, 3Ն, 4Ն (2НО, 23, 2Л, 3Н, 4Н)

4.

Ատոմային էներգետիկայի համար նախատեսված սողնակներ, կափույրներ և փականներ, որոնք ունեն 1-ին, 2-րդ, 3-րդ կարգեր՝ ըստ ՊՆԱԷ Գ-01-011-97 (ПНАЭ Г-01-011-97), այդ թվում` առաջին կոնտուրի համակարգ, առաջին կոնտուրի ջրի հատուկ մաքրման համակարգ, առաջին կոնտուրի վթարային սնուցման համակարգ, թարմ գոլորշու համակարգ, երկրորդ կոնտուրի սնուցման համակարգ, երկրորդ կոնտուրի վթարային սնուցման համակարգ

1Ն, 2Զ, 2ՆՕ, 2Լ, 3Ն, 4Ն
 (1Н, 2НО, 23, 2Л, 3Н, 4Н)

5.

Ատոմային էներգետիկայի համար նախատեսված սողնակներ, կափույրներ և փականներ, որոնք ունեն 4-րդ կարգ՝ ըստ ՊՆԱԷ Գ-01-011-97 (ПНАЭ Г-01-011-97), այդ թվում` ընդհանուր արդյունաբերության համար նախատեսված սողնակներ, կափույրներ և փականներ Dy ≥50մմ

4Ն (4Н)

6.

Առաջին և երկրորդ կոնտուրներն սպասարկող ջերմափոխանակիչ սարքավորումներ, այդ թվում` աշխատած վառելիքի ավազանի հովացման ջերմափոխանակիչ (ТОБВ), երկրորդ կոնտուրի վթարային սառեցման կոնդենսատորային ջերմափոխանակիչ (АК), առաջին կոնտուրի սնուցող ջրի ջերմատաքացուցիչ (ППВ), երկրորդ կոնտուրի բարձր ճնշման ջերմատաքացուցիչ (ПВД), երկրորդ կոնտուրի ցածր ճնշման ջերմատաքացուցիչ (ПНД)

2Զ, 2ՆՕ, 2Լ, 3Ն, 4Ն (2НО, 23, 2Л, 3Н, 4Н)

7.

Զտման սարքավորումներ, այդ թվում` առաջին կոնտուրի ջրի հատուկ մաքրման զտիչներ, շոգեգեներատորի փչամաքրման համակարգի համար նախատեսված զտիչներ, երկրորդ կոնտուրի սնուցող ջրի համար նախատեսված զտիչներ և զտիչ պարագաներ

3Ն, 4Ն (3Н, 4Н)

8.

Արդյունաբերական օդափոխման և օդորակման սարքավորումներ, այդ թվում` ռեակտորային և տուրբինային արտադրամասերի արտադրական տարածքների հովացման համակարգի համար նախատեսված սառեցման ագրեգատ, վթարային սնուցման մարտկոցների հովացման համար նախատեսված արտադրական օդորակիչներ

4Ն (4Н)

9.

Էլեկտրական մեքենաներ, այդ թվում` հակադարձելի շարժիչ- գեներատոր կամ ինվերտոր` անվտանգության համակարգի մարտկոցների լիցքավորման համար (ОДГ), վթարային էլեկտրամատակարարման համար նախատեսված դիզել գեներատորներ (ДГ)

2Օ, 4Ն (2О, 4Н)

10.

Տրանսֆորմատորներ, այդ թվում` տրանսֆորմատորներ ուժային, յուղային 6կՎ մինչև 220 կՎ, տրանսֆորմատորներ ուժային, չոր մինչև 10կՎ, հոսանքի և լարման չափման համար նախատեսված տրանսֆորմատորներ

4Ն (4Н)

11.

ԱԷԿ-ի տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգեր և սարքավորումներ, այդ թվում` դիզել գեներատորի ավտոմատ ղեկավարման համակարգ, դիզել գեներատորի աստիճանային թողարկման ավտոմատային համակարգ (АСП), հակահրդեհային անվտանգության ավտոմատ համակարգ

2Օ, 2ՆՈւ (2О, 2НУ)

12.

Հատուկ վերամբարձ տրանսպորտային սարքեր, այդ թվում` միջուկային վառելիքի վերալիցքավորման մեքենա (ПМ), շոգեգեներատորի, գլխավոր շրջանառու պոմպի և գլխավոր կոնտուրի փակիչ սողնակի վերանորոգման համար նախատեսված ամբարձիչ, ռեակտորի վերանորոգման համար նախատեսված ամբարձիչ, շոգետուրբինի վերանորոգման համար նախատեսված ամբարձիչ

2Ն (2Н)

13.

Աշխատած միջուկային վառելիքի պահպանման համար նախատեսված համակարգեր և սարքավորումներ, այդ թվում` եռակցման ավտոմատ սարք (ռոբոտ)

 

14.

Ատոմային էներգետիկայի համակարգերի համար նախատեսված խողովակներ և նրանց ձևավորվածքներ, որոնք ունեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կարգեր՝ ըստ ՊՆԱԷ Գ-01-011-97 (ПНАЭ Г-01-011-97), այդ թվում` առաջին կոնտուրի համակարգի, առաջին կոնտուրի ջրի հատուկ մաքրման համակարգի, առաջին կոնտուրի վթարային սնուցման համակարգի, թարմ գոլորշու համակարգի, երկրորդ կոնտուրի սնուցման համակարգի, երկրորդ կոնտուրի վթարային սնուցման համակարգի

1Ն, 2Զ, 2ՆՕ, 2Լ, 3Ն, 4Ն (1Н, 3Н, 4Н, 23, 2Н3, 2Н3У )

15.

Բարձր լարման հոսանքի բաշխման և անվտանգության համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, այդ թվում` բարձրավոլտ անջատիչներ, բարձր լարման համար նախատեսված անցումներ և բարձր լարման բաժանիչներ

4Ն (4Н)

16.

Բարձր, միջին, ցածր և շատ ցածր ռադիոակտիվության թափոնների սարքեր և սարքավորումներ

 

17.

Մետաղների և եռակցման կարերի ստուգման հատուկ սարքեր, սարքավորումներ և ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի

առաջին տեղակալ

Գ. Դումանյան