ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 859-Ա
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության 7-րդ հոդվածով նախատեսված ազգային մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|