Գլխավոր տեղեկություն
Номер
N 179-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.10.2015-20.10.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.302
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2006
Дата вступления в силу
15.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.10.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 179-Ն

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի, առողջության վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 27
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 2-ի N 179-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ
ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերին համապատասխան, հետևյալ պողպատե արտադրանքների վրա՝

բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային
պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով

7214 99
բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով 7213 91 100
մետաղալար ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված,  մինչև 0,25 % և 0,6 % կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող  7217 10
առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով ամրանային ճոպան    7312 10 610:

                            

(1-ին կետը փոփ. 25.04.13 N 438-Ն)         
      2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների (այսուհետ՝ պողպատե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

3. Պողպատե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

(3-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)


II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝

պողպատե մետաղալար` ազատ կծկած կաժերով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,

ամրանային ձողեր` ուղղաձիգ ձողերի տեսքով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,

7-ամրանային ճոպան (K7)` մեկ կենտրոնական ուղղաձիգ մետաղալարի շուրջը մեկ շարքով հյուսված պարուրաձև 6 մետաղալարից բաղկացած ամրանային տարր,

հոսունության պայմանական սահման, s 0,2 Ն/ մմ2` լարում, որի ազդեցությամբ պայմանական - ակնթարթային պլաստիկ (մնացորդային) դեֆորմացիան հասնում է 0,2 տոկոսի,

հոսունության ֆիզիկական սահման, sm, Ն/ մմ2` ամենացածր լարում, որի ժամանակ դեֆորմացիան տեղի է ունենում առանց բեռնվածքի նկատելի ավելացման,

խզման ժամանակավոր դիմադրություն, sn, Ն/ մմ2`  խզումից առաջ ամենամեծ բեռնվածքին համապատասխանող լարում,

հարաբերական երկարացում խզումից հետո, d5, d10, d100 և այլն, % ` նմուշի այն սահմանների միջև ընկած հաշվարկային երկարության փոփոխությունը նմուշի սկզբնական երկարության նկատմամբ, որի սահմաններում տեղի է ունեցել խզում,

հարաբերական հավասարաչափ երկարացում, dr, %` սկզբնական 50 կամ 100 մմ երկարության հանդեպ նմուշի հաշվարկային երկարության փոփոխություն խզման տեղը չընդգրկող հատվածում,

հարաբերական երկարացում խզումից առաջ,  dn(Agt), % ` նմուշի հաշվարկային երկարության փոփոխությունն առավելագույն լարման ժամանակ,

ռելաքսացիա, %՝ ժամանակի ընթացքում լարումների նվազում՝ հաստատուն դեֆորմացիայի պայմաններում,

ամրանային պողպատի դաս՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների որակի հիմնական ցուցանիշ, որը համապատասխանում է ֆիզիկական կամ պայմանական հոսունության սահմանի նշանակությանը:

Ըստ ձգման ամրության` ամրանային պողպատի դասը նշագրվում է՝

ա) RB, A` շիկագլոցված և AT ջերմամեխանիկորեն ամրացված 3-80 մմ տրամագծով ամրանային ձողերի համար, որոնք պատրաստվում են հետևյալ դասերով`

A 240 C ՝ հարթ տրամատով,

A 300 C, A 400, RB 400 W, A 400 C, RB 500 W, A 500 C, A 600, AT 600, A 600 C, AT 600 C, A 600 K, AT 600 K, A 800, AT 800, A 800 K, AT 800 K, A 1000, AT 1000, AT 1000 K և AT 1200՝ պարբերական տրամատով,

1030, 1080, 1180 և 1230 ՝ հարթ և պարբերական տրամատով:

Ըստ կիրառման հատկությունների` ամրանային ձողերը բաժանվում են՝

1) եռակցվող՝ W և C ինդեքսներով,

2) կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ լարվածության տակ (K ինդեքսով),

3) ոչ եռակցվող՝ առանց W և C ինդեքսների,

4) ոչ կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ՝ առանց K ինդեքսի,

5) ջերմամեխանիկորեն ամրացված՝ ինդեքս T.

բ) B, Bp` սառը դեֆորմացված 3-12 մմ տրամագծով պողպատե մետաղալարի համար, որը պատրաստվում է՝

B՝ հարթ տրամատով՝ B 500, B 1100, B 1200, B 1300, B 1400, B 1500,

Bp՝ պարբերական տրամատով՝ Bp 500, Bp 1100, Bp 1200, Bp 1300, Bp 1400, Bp 1500.

գ) K - 6-15 մմ տրամագծով ամրանային ճոպանների համար՝ K7-1400, K7-1500,

ածխածնային համարժեք, CЭ՝ պողպատի եռակցելիության պայմանական ցուցանիշ, որն արտահայտված է ածխածնի և ածխածնի պարունակությանը բերված, պողպատում լեգիրացնող տարրերի զանգվածային մասերի գումարի տեսքով,

խմբաքանակ` միևնույն ձուլվածքից պատրաստված՝ նույն դասի, նույն անվանական տրամագծի և նույն արտադրողի կողմից արտադրվող պողպատե արտադրանքի որոշակի քանակ,

եռակցված ամրանային պատրաստվածքներ` բետոնի ամրանավորման համար նախատեսված ամրանային ցանցեր, ամրանային կմախքներ, ամրանի առանձին ձողեր` եռակցված կցվանքով միացումներով ձողի երկայնքով,

ծառայողական բնութագրեր` ամրանային ձողերի որակական բնութագրեր, որոնք արտահայտվում են շահագործման և վերամշակման գործընթացներում:


III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա պողպատե արտադրանքների իրացումն առանց համապատասխանության գնահատման:

(5-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)


IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով և կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով ձողերի (այսուհետ՝ ամրանային ձողեր) մեխանիկական ցուցանիշներն առաքման վիճակում պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին: Բետոնի նախալարման համար օգտագործվող A 600 և բարձր դասի ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին՝ մինչև աղյուսակում նշված ջերմաստիճանը` էլեկտրատաքացումից հետո:

Աղյուսակ N 1

Ամրանա-յին պող-պատի
դասը

Էլեկտրա-տաքաց-ման ջերմաս-տիճանը, 0C

Խզման ժամա-նակավոր դիմա-դրությունը, sB ,
Ն/ մմ2 

Հոսունու-թյան պայմա-նական (ֆիզիկա-կան) սահմանը,
s 0,2 (sT ),
Ն/ մմ2 

Հարաբերական երկարացումը,  %

Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը

Կալակի տրամա-
գիծը
(dH- ձողի անվանա -կան տրա-
մագիծը), մմ

d5 

dp 

Agt 

ոչ պակաս

A 240 C
A 300 C
(A 400)
RB 400W
A 400C
RB 500W
A 500C

-

370
490
(590)
440
500
550
600

240
290
(390)
400
400
500
500

25
19
(16)
14
16
14
14

-

-
-
-
2,5
-
2,5
2,5

180
180
(90)
160-180
90
160-180
90

2 dH
3 dH
(3 dH)
2,5-5
3 dH
3,5-6 dH
3 dH

A 600
AT  600
A 600 C
AT 600 C
A 600 K
AT 600 K

400

800

600

12

4

2,5

45

5 dH

A 800
AT 800
A 800 K
AT 800 K

400

1000

800

8

2

3,5

45

5 dH

A 1000
AT 1000
AT 1000 K

450

1250

1000

7

2

3,5

45

5 dH

AT 1200

450

1450

1200

6

2

3,5

45

5 dH

1030
1080
1180
1230

-

1030
1080
1180
1230

835
930
930
1080

-

-

3,5

-

-

 

Փակագծում ներկայացված դասերը և ցուցանիշներն ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:

Տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում 1030, 1080, 1180 և 1230 ամրանային պողպատի դասերը ներկայացված են ըստ խզման ժամանակավոր դիմադրության:

8. Մեխանիկական փորձարկումների արդյունքները չպետք է պակաս լինեն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական ցուցանիշների 95 տոկոսից:

9. Ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամանակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ պետք է լինի 1,05 գործակցից ոչ պակաս:

10. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային ձողերի համար թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված խզման ժամանակավոր դիմադրության ցուցանիշների նվազեցում՝ ոչ ավելի, քան 50 Ն/մմ2-ով` այն դեպքում, երբ հարաբերական երկարացումը խզումից հետո (d5) ավելանում է 2 տոկոսով, և հարաբերական հավասարաչափ երկարացումը (dp)` 1 տոկոսով:

11. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային պողպատի խզման ժամանակավոր դիմադրությունը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից 300 Ն/ մմ2-ից ավելի:

12. Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ A 800, AT 800, A 1000, AT 1000, AT 1200, 1030, 1080, 1180 և 1230 դասերի ամրանային պողպատի ռելաքսացիան, խզման ժամանակավոր դիմադրությանը համապատասխանող առավելագույն ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 4 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:

13. Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ` AT 800, AT 1000 և AT 1200, 1030, 1080 և 1230 դասերի ամրանային պողպատը պետք է դիմանա անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ` առանց քայքայման: Հարթ տրամատով ամրանային ձողերի համար լարման միջակայքը պետք է կազմի 245 Ն/ մմ2, իսկ պարբերական տրամատով ամրանային ձողերի համար՝ 195 Ն/մմ2:

14. Ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները (sB , s0,2 , sT ) պետք է որոշվեն` հաշվի առնելով դրանց փոփոխականությունը գլխավոր համախմբվածքում և յուրաքանչյուր ձուլվածք-խմբաքանակում` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված՝ պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար ստանդարտով սահմանված գլոցվածքի մեխանիկական հատկությունների ամրության բնութագրերի վիճակագրական ցուցանիշների որոշման մեթոդական պահանջներին համապատասխան: Արտադրողի և սպառողի համաձայնությամբ` մեխանիկական հատկությունները որոշվում են որպես բնորոշ արժեքների գնահատում:

15. Պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերը պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով և սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 2

Ամրանային պողպատի  դասը

Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի

C

Si

Mn

P

S

N

A 240 C
A 300 C

0, 24
0, 24

-
-

-
-

0, 05
0, 05

0, 05
0, 05

0, 013
0, 013

(A 400)

(0,22-0,39)

(0,65-0,95)

(0,9-1,7)

(0,045)

(0,045)

-

RB 400 W
A 400 C
RB 500 W
A 500 C

0,24

0,65

1,7

0,055

0,055

0,013

A 600
A 600 C
A 600 K

0,30

1,1

1,7

0,05

0,05

0,013

AT  600
AT  600 C
AT  600 K
AT  800
AT  800 K
AT  1000
AT  1000 K

0,34

0,6-2,5

0,6-2,4

0,05

0,05

-

A 800
AT  800 K
A 1000

0,34

2,5

2,4

0,045

0,045

0,013

AT  1200

0,34

1,4-2,4

0,6-1,1

0,05

0,05

-

1030
1080
1180
1230

-

-

-

0,04

0,04

-

 

Փակագծերում ներկայացված դասերը և ցուցանիշներն ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:

16. Եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը պետք է լինի 0,3 տոկոսից ոչ ավելի` յուրաքանչյուր տարրի համար:

17. Ամրանային ձողերը համարվում են կայուն` կոռոզային ճաքճքման հանդեպ, եթե ազոտական թթվի կալցիումական աղի 600 զանգվածային բաժնեմասից, ազոտական թթվի ամոնիումի 50 զանգվածային բաժնեմասից և ջրի 350 զանգվածային բաժնեմասից բաղկացած՝ 98-1000 C ջերմաստիճանի նիտրատային լուծույթում և 0,9 sB համարժեք լարման տակ փորձարկվող նմուշների՝ մինչև կոռոզային ճաքճքման հետևանքով քայքայման ժամանակը կազմում է 100 ժամից ոչ պակաս:

18. 25 մմ-ից բարձր տրամագծով ամրանային ձողերի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական հատկությունների նորմերի և ծառայողական բնութագրերի պահպանման դեպքում ածխածնի զանգվածային մասի ավելացումը մինչև 0,37 տոկոս` չի համարվում խոտանային հատկանիշ:

19. Ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 տոկոս զանգվածային մասով ածխածին պարունակող, այդ թվում` B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3, քիմիական ցուցանիշները՝ N 4 աղյուսակներով սահմանված նորմերին:

Աղյուսակ N 3

 

Անվանա-կան տրամա-գիծը, dH, մմ

Խզման ժամանա-կավոր դիմադրու-թյունը, sB 

Հոսունության ֆիզիկական սահմանը,
sT 

Հարաբերական երկարացումը խզումից հետո, d5, %

Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը

Կալակի
տրամագիծը
(dH -ձողի անվանական տրամագիծը), մմ

Ն/մմ3

ոչ պակաս

4 - 12

550

500

12

160 - 180

3 - 4 dH


Աղյուսակ N 4

Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի

CЭ

C

Si

Mn

P

S

N

0,24

0,65

1,70

0,055

0,055

0,013

0,52

 

20. Ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, 0,6 տոկոս կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մետաղալարի (այսուհետ՝ պողպատե մետաղալար) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 5 աղյուսակով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 5


 

Անվանա-կան տրամա-գիծը, dH , մմ

Հոսունության պայմանական սահմանը, s0.2

Խզման ժամանա-կավոր դիմադրությունը, sB

Հարաբերական երկարացումը, %

Կալակի տրամագիծը` 1800 անկյան ծռման փորձարկման ժամանակ

Հետծռումների  թիվը`  d=30 մմ կալակի դեպքում

Ն/մմ2 

d100

Agt

հարթ տրա-մատի համար

պարբերական տրամատի համար

ոչ պակաս

(3)

(1500)

(1780)

(4)

3,5

5 di

(9)

(8)

4
(4)

1500
(1400)

1770
(1700)

-
(4)

3,5
-

5 di
-

4
(7)

3
(6)

5
(5)

1500
(1400)

1770
(1670)

-
(4)

3,5
-

5 di
-

4
(5)

3
(3)

6
(6)

1500
(1400)

1770
(1670)

-
(5)

3,5
-

5 di
-

4
-

3
-

7
(7)

1420
(1300)

1670
(1570)

-
(6)

3,5
-

5 di
-

4
-

3
-

8
(8)

1420
(1200)

1670
(1470)

-
(6)

3,5
-

5 di
-

4
-

3
-

9

1200

1470

-

3,5

5 di

4

3

10

1280

1570

-

3,5

5 di

4

3

12

1290

1570

-

3,5

5 di

4

3



Փակագծերում ներկայացված են B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարերի ցուցանիշները, որոնք ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:

21. Պողպատե մետաղալարի ռելաքսացիան 70 տոկոս խզման փաստացի ուժի ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 2,5 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:

22. Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ծռման փորձը կարող է փոխարինվել ծռում-հետծռում փորձով՝ պողպատի հնեցման հակման հատկությունները հաստատելու համար: Պողպատե արտադրանքների ծռման-հետծռման փորձարկումներից հետո փորձարկված նմուշներից ոչ մեկը չպետք է ունենա անզեն աչքին տեսանելի ջարդվածքներ կամ ճաքեր:

23. Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի (այսուհետ՝ ամրանային ճոպան) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակով սահմանված նորմերին:

Աղյուսակ N 6

Տրամագիծը,  d, մմ

Հոսունության պայմանական սահմանը, s0,2

Խզման ժամանակավոր դիմադրությունը, sB

Հարա-բերա-
կան երկարա-
ցումը,
dП Agt, %

Ռելաքսացիան՝ փաստացի խզման ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի 1000 ժ ազդեցությունից, ըստ ամրանաճոպանների պատրաստման ձևի, %

պայմա-
նական

անվա-
նական

Ն/ մմ2 

բացթողմամբ

լարման տակ բացթողմամբ

ոչ պակաս

ոչ ավելի

(6)

(6, 20)

(1500)

(1770)

(4)

8

2,5

-
-
(9)

9,3
9,5
(9, 35)

1460
1580
(1500)

1720
1860
(1770)

3,5
3,5
(4)

-
-

10, 8
11, 1

1460
1500

1720
1860

3,5
3,5

(12)
-
-

12, 4
(12, 4)
12, 7

1460
(1500)
1580

1720
(1770)
1860

3,5
(4)
3,5

(15)
-

15, 2
(15, 2)

1580
(1410)

1860
(1670)

3,5
(4)



Փակագծերում ներկայացված են K 7 ամրանային դասի ամրանային ճոպանի ցուցանիշները, որոնք ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:

24. Պողպատե մետաղալարը և ամրանային ճոպանը պետք է դիմանան անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ՝ առանց քայքայման`

ա) պողպատե մետաղալարի համար լարման միջակայքը պետք է կազմի՝ հարթ տրամատով պողպատե մետաղալարերի համար՝ 200 Ն/մմ2, իսկ պարբերական տրամատով պողպատե մետաղալարերի համար՝ 180 Ն/ մմ2.

բ) ամրանային ճոպանի համար լարման միջակայքը պետք է կազմի 195 Ն/ մմ2

25. Պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չպետք է լինեն կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:


Պողպատե արտադրանքների մակնշումը

 

26. Պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի վրա, 2-3 մ հեռավորությամբ, դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մականշված լինեն հետևյալ տվյալները`

ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),

բ) ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը,

գ) արտադրման տարեթիվը, ամիսը,

դ) խմբաքանակի համարը, զանգվածը,

ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը:

Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ներկապատման միջոցով կատարվում է լրացուցիչ գունավոր մակնշում: Գունավոր մակնշումը կատարվում է կապերի ճակատային մասում:

27. Յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի դասը բնութագրող գլոցվածքային մակնշում` ոչ ավելի, քան 1,5 մ հեռավորության վրա կետերի, ելուստների, այլ նշանների ձևով կամ պարբերական տրամատի համապատասխան փոփոխությամբ:

28. Այն դեպքում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պողպատե արտադրանքների վրա, թույլատրվում է մակնշման տվյալները նշել պողպատե արտադրանքին կցվող կամ փաթեթվածքի ներդիր պիտակների վրա, որոնց վրա դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մականշված լինեն հետևյալ տվյալները`

ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը,

բ) ամրանային պողպատի դասը, տրամագիծը, քանակը,

գ) խմբաքանակի համարը:

29. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում են 2 պիտակ, իսկ արտադրողի և սպառողի փոխհամաձայնության դեպքում՝ մեկ պիտակ: Կաժերով մատակարարված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում է մեկ պիտակ:


Պողպատե արտադրանքների փաթեթավորումը, փոխադրումը և պահումը

 

30. Պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով՝ ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը՝ դրանց պահման և փոխադրման ժամանակ:

31. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 15000 կգ-ն, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար՝ 3000 կգ-ն:

32. Կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները պետք է կապվեն 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերը պետք է ամրացվեն 2 կամ 3 լրացուցիչ կապով:

33. Յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները՝

ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը,

բ) սպառողի անվանումը,

գ) պատվերի համարը,

դ) որակի փաստաթղթի ձևակերպման ամսաթիվը,

ե) պողպատի մակնիշը, ամրության դասը,

զ) ձուլվածքի կամ խմբաքանակի համարը,

է) պողպատե արտադրանքի անվանումը, չափերը, տեղերի քանակը և ընդհանուր զանգվածը, տեղեկություններ հատկությունների, մակերևույթի որակի, նշանակության մասին և արտադրանքի նորմատիվ փաստաթղթերով նախատեսված այլ պահանջներ,

ը) նորմատիվ փաստաթղթի համարը,

թ) պողպատի քիմիական կազմը` պատրաստի արտադրանքում կամ ձուլվածքի նմուշով,

ժ) պողպատե արտադրանքի մեխանիկական հատկությունները,

ժա) որակի տեխնիկական հսկողության դրոշմը:

34. Խմբաքանակի զանգվածը չպետք է գերազանցի 70 տոննան: Պողպատե արտադրանքների արտահանման դեպքում խմբաքանակի չափը սահմանվում է միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան:

35. Ամրանային ձողերն ամրացվում են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-3 մ:

36. Փաթեթավորված պողպատե արտադրանքները փոխադրվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով՝ ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների:

37. Փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պետք է պահվեն և դարսվեն դարսակաշարերով՝ հատակից 80-100 մմ բարձրությամբ՝ փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:


Եռակցված ամրանային պատրաստվածքների հավաքման վերաբերյալ ցուցումները

 

38. Կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի՝

 A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար՝ 0,30-0,52 %,

 RB 500 W և A 500 C դասերի համար՝ 0,35-0,52 %,

 A 600 C դասի համար՝ 0,40-0,65 % :

 32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի 0,57 տոկոսից ոչ ավելի:

39. Ածխածնային համարժեքի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Cý

=

C

+

Mn

+

(Cr+V+Mo)

+

(Cu+Ni) ,

6

5

15


որտեղ C, Mn, Cr, V, Mo, Cu, Ni և Si-ն ածխածնի, մանգանի, քրոմի, վանադիումի, մոլիբդենի, պղնձի, նիկելի և սիլիցիումի փաստացի զանգվածային մասերն են պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:

Մանգանով լեգիրացված պողպատե գլոցվածքի համար ածխածնային համարժեքի մեծությունը թույլատրվում է հաշվարկել հետևյալ բանաձևով`

 

Cý

= C +

Mn

+ Si ,

    8

7

 

որտեղ Si- մանգանի զանգվածային մասն է պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:

40. Ամրանային ձողերի եռակցելիությունը և կայունությունը կոռոզային ճաքճքման հանդեպ պետք է ապահովված լինի քիմիական կազմով և արտադրման տեխնոլոգիայով: Սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներում ներկայացված խզման ժամանակավոր դիմադրության նորմերի նկատմամբ չի թույլատրվում եռակցված միացումի ժամանակավոր դիմադրության նվազում` 10 տոկոսից ավելի: Ամրանային ձողերը համարվում են եռակցելի, եթե ամրանային պողպատի դասը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներով սահմանված պահանջներին և եռակցված կարերի շահագործման բնութագրերին` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային ու ներդիր եռակցված պատրաստվածքների, ամրանի եռակցված միացումների և ներդիր պատրաստվածքների ստանդարտով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան:


V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)

 

41. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`

1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը.

2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պողպատե արտադրանքի վրա անմիջապես կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

(41-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

42. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով`

1) պողպատե արտադրանքի նմուշների կամ դրանց տիպային ներկայացուցիչների ընտրությունն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ: Պողպատե արտադրանքի մեխանիկական ցուցանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրվում են սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբաքանակի զանգվածից` հետևյալ քանակությամբ`

ա. ամրանային ձողեր՝ 4 նմուշ,

բ. պողպատե մետաղալարեր՝ 6 նմուշ,

գ. ամրանային ճոպան՝ 2 նմուշ.

2) քիմիական կազմի որոշման համար՝ մեկ նմուշ` յուրաքանչյուր ձուլվածքից.

3) շարունակական արտադրվող պողպատե արտադրանքների Զ ընթացակարգով գնահատման ժամանակ սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն արտադրության վիճակի վերլուծության գործընթացում պողպատե արտադրանքը բնորոշող չափանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրում է յուրաքանչյուր 3 հաջորդող տրամագծերի խմբից` հետևյալ քանակությամբ՝

ա. պատրաստի գլոցվածքի քիմիական կազմը որոշելու համար՝ 3 նմուշ,

բ. տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր տեսակի փորձարկումների համար՝ 30 նմուշ:

(42-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

43. Պողպատե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց փաթեթվածքների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:

44. Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:

(44-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

 45. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով:

(45-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

46. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է՝

ա. 12 ամիս` համապատասխանության գնահատման Ա 2 ընթացակարգի դեպքում,

բ. համապատասխանության գնահատման Զ ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` 36 ամիս:

(46-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

47. Սերտիֆիկացված պողպատե արտադրանքի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

(47-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

48. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության գնահատում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

(48-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

49. Արտադրողը պետք է իրականացնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության ստուգում` վիճակագրական մեթոդներով՝ երկարաժամկետ որակի մակարդակը հաստատելու համար:

50. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

(50-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)


VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

51. Պողպատե արտադրանքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

52. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտների նշագիրը և կետերը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 1579 Մետաղալար. Գերծռման փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 5781
(4.11 կետ, հավելված 2)
Պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 7564 Գլոցվածք. Մեխանիկական և տեխնոլոգիական փորձարկումների համար նմուշների, փորձանմուշների և նախապատրաստվածքների ընտրության ընդհանուր կանոններ
ԳՕՍՏ 7565 Թուջ, պողպատ և համաձուլվածքներ. Քիմիական կազմի որոշման համար նմուշառման մեթոդ
ԳՕՍՏ 10922
(2.12,2.13,2.14,2.16,2.17,
2.18,3.9,3.21 կետեր)
Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային և ներդիր եռակցված պատրաստվածքներ, ամրանի եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ    
ԳՕՍՏ 12004 Ամրանային պողպատ. Խզման փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 12344 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ածխածնի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12345 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ծծմբի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12346 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Սիլիցիումի  որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12347 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ֆոսֆորի  որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12348 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Մանգանի  որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12350 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Քրոմի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12352 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Նիկելի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12355 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Պղնձի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 14019 Մետաղական նյութեր. Ծռման փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 14098
(8,11,13,14,15 կետեր)
Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանների եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Տիպերը, կոնստրուկցիաները և չափերը
ԳՕՍՏ 14192 Մակնշում բեռների
ԳՕՍՏ 23.279
(3.8,3.11 կետեր)
Ամրանային եռակցված ցանցեր` երկաթբետոնե կոնստրուկցիաների և պատրաստվածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն, փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան