Գլխավոր տեղեկություն
Номер
N 968-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.10.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2015
Дата вступления в силу
22.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2015 թվականի N 968-Ա

 

 ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Դմիտրովի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Լևոն Ասլանյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվայի մարզ, քաղաք Դմիտրով) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 21

Երևան