Գլխավոր տեղեկություն
Номер
N 807-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.683
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2015
Дата вступления в силу
15.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 807-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Ոստիկան» և «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը սահմանելու մասին» N 13-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՈՍՏԻԿԱՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆ-ՍՊԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել «Ոստիկան» և «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների, ինչպես նաև դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումների ցանկը՝ համաձայն հավելվածի:».

3) 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում նշված՝ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները՝ բացառությամբ ցանկի 30-32-րդ կետերով նախատեսված պաշտոնների:».

4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 27

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 23-ի N 807-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

 հունվարի 10-ի N 13-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՍՏԻԿԱՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆ-ՍՊԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

N/N
ը/կ

Պաշտոնի անվանումը

Ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունները

Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները

Առավելագույն տարիքային սահմանափա-կումը

1

2

3

4

5

1.

Հետաքննության ծառայության պաշտոններ

իրավագիտություն

առնվազն բակալավր

 

2.

Ներքին անվտանգության ծառայության պաշտոններ

իրավագիտություն

առնվազն բակալավր

 

3.

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գծով պաշտոններ

իրավագիտություն, քիմիական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա

առնվազն բակալավր

 

4.

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ

կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրոնային տեխնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ավտոմատացում և կառավարում, իրավագիտություն

առնվազն բակալավր

 

5.

Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ

իրավագիտություն, տնտեսագիտություն և կառավարում, արվեստաբանություն (ըստ տեսակների), թատերագիտություն

առնվազն բակալավր

 

6.

Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ

տնտեսագիտություն և կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կոմերցիա, իրավագիտություն

առնվազն բակալավր

 

7.

Հատուկ նշանակության և արագ արձագանքման ստորաբաժանումների պաշտոններ

ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն

առնվազն բակալավր

 

8.

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ

իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն

առնվազն բակալավր

 

9.

Շտաբներ

իրավագիտություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, տնտեսագիտության տեսություն, քաղաքագիտություն

առնվազն բակալավր

 

10.

Վերլուծության գծով պաշտոններ

իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա

առնվազն բակալավր

 

11.

Միջազգային հետախուզության կամ համագործակցության գծով պաշտոններ

իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն, թարգմանչական գործ, արևելագիտություն

առնվազն բակալավր

 

12.

Հերթապահ ծառայության պաշտոններ

իրավագիտություն, ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական անվտանգություն

առնվազն բակալավր

 

13.

Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ

իրավագիտություն, հոգեբանություն, վիճակագրություն, սոցիոլոգիա

առնվազն բակալավր

 

14.

Մարտական և ֆիզիկական պատրաստականության գծով պաշտոններ

ֆիզիկական կուլտուրա և սպորտ

առնվազն բակալավր

 

15.

Իրավաբանական ծառայության պաշտոններ

իրավագիտություն

առնվազն բակալավր

40

16.

Ֆինանսական ծառայության պաշտոններ

տնտեսագիտություն և կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կոմերցիա, շուկայաբանություն (մարքեթինգ), իրավագիտություն

առնվազն բակալավր

40

17.

Ներքին աուդիտի ծառայության պաշտոններ

տնտեսագիտություն և կառավարում (տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսագիտության տեսություն, կառավարում, ֆինանսներ, կոմերցիա, վիճակագրություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), միջազգային տնտեսական հարաբերություններ, մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում, աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն, մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ, հողագույքային հարաբերություններ, կառավարման տեղեկատվական համակարգեր, ապահովագրական գործ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, շուկայաբանություն (մարքեթինգ), ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ, ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, շինարարություն և ճարտարապետություն, իրավագիտություն

առնվազն բակալավր

40

18.

Տնտեսական ծառայության պաշտոններ

տնտեսագիտություն և կառավարում, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, շուկայաբանություն (մարքեթինգ), կոմերցիա, իրավագիտություն, հրատարակչական գործ և պոլիգրաֆիա, շինարարություն և ճարտարապետություն, տրանսպորտային համակարգեր, իրավագիտություն

առնվազն բակալավր

40

19.

Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող, օպերատիվ-տեղեկատվական վերլուծության ծառայության պաշտոններ

կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կառավարման տեղեկատվական համակարգեր, իրավագիտություն, մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում, ինֆորմատիկա (տեղեկաբանություն), ավտոմատացում և կառավարում, ռադիոտեխնիկա և կապ

առնվազն բակալավր

40

20.

Փորձաքրեագիտական ծառայության պաշտոններ

իրավագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն և կառավարում, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, քիմիական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա, դեղագիտություն, գյուղատնտեսական հումքի պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում, անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն, սննդամթերքի տեխնոլոգիա, մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա, մաթեմատիկա: Համակարգչային գիտություններ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա, ինֆորմատիկա (տեղեկաբանություն), տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, փիլիսոփայություն, հոգեբանություն, հայոց լեզու և գրականություն, լեզվաբանություն, հրատարակչական գործ և պոլիգրաֆիա, կերպարվեստ և գծագրություն, մշակութաբանություն, արվեստաբանություն (ըստ տեսակների), կերպարվեստի պատմություն և տեսություն, տնտեսագիտության տեսություն, ֆինանսներ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, շուկայաբանություն (մարքեթինգ), անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում, ապահովագրական գործ, հողագույքային հարաբերություններ, կենսաֆիզիկա, կենսաքիմիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա, կաշվի և մորթու տեխնոլոգիա, տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիա

առնվազն բակալավր

40

21.

Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության պաշտոններ

ռադիոտեխնիկա և կապ, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա տեղեկատվական անվտանգություն, կառավարման տեղեկատվական համակարգեր, էլեկտրոնային տեխնիկա, կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա, ֆիզիկա, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում, ինֆորմատիկա (տեղեկաբանություն), ավտոմատացում և կառավարում

առնվազն բակալավր

40

22.

Հասարակայնության հետ կապի և լրատվական ծառայության պաշտոններ

իրավագիտություն, լրագրություն, հասարակայնության հետ կապեր, հայոց լեզու և գրականություն, ռեժիսուրա, օպերատորություն, կինոարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, թարգմանչական գործ, տեղեկատվական անվտանգություն, համակարգչային գեղարվեստական նախագծում, կինոգիտություն, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ

առնվազն բակալավր

40

23.

Անձնագրային և վիզաների ծառայության պաշտոններ

իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն, թարգմանչական գործ

առնվազն բակալավր

 

24.

Ճանապարհային ոստիկանության ծառայության պաշտոններ

տրանսպորտային համակարգեր, իրավագիտություն

առնվազն բակալավր

 

25.

Քարտուղարության պաշտոններ

գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ, իրավագիտություն, ռուսաց լեզու և գրականություն, թարգմանչական գործ, օտար լեզու և գրականություն, լեզվաբանություն, հայոց լեզու և գրականություն

առնվազն բակալավր

 

26.

Բժշկական ծառայության պաշտոններ

բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագիտություն, բուժական գործ զինված ուժերում, քույրական գործ

առնվազն բակալավր

40

27.

Պրոֆեսորադասախոսա-
կան և կրթական գործընթացի կազմակերպման ծառայության պաշտոններ

ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլաններով նախատեսված առարկաներին համապատասխանող մասնագիտություններ, կրթության կազմակերպում, կրթական գիտություններ

առնվազն մագիստրոս կամ դիպլոմավորված մասնագետ

40

28.

Զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոններ

իրավագիտություն, քիմիա, կենսագործունեության անվտանգություն, բնապահպանություն, շրջակա միջավայրի պահպանություն, բնօգտագործում, ռազմական կրթություն, քիմիական տեխնոլոգիաներ և կենսատեխնոլոգիա, նախազորակոչային ֆիզիկական պատրաստություն

առնվազն բակալավր

 

29.

Հատուկ մասնագիտացված պահպանության ծառայության պաշտոններ

անասնաբուծություն, իրավագիտություն, անասնաբուժություն

առնվազն բակալավր

 

Ոստիկանության կրտսեր խումբ

30.

Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

 

31.

Քարտուղարության, հաշվառման և վերլուծության գծով պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

 

32.

Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող, օպերատիվ-տեղեկատվական վերլուծության ծառայության պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

 

33.

Տնտեսական և ֆինանսական ծառայության պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

 

34.

Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

 

35.

Բժշկական ծառայության պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

 

36.

Պարեկապահակետային ծառայության պաշտոններ

պահնորդական գործ,
թիկնապահական գործ

պահնորդ
թիկնապահ

 

37.

Պետական պահպանության ծառայության պաշտոններ

պահնորդական գործ,
թիկնապահական գործ

պահնորդ
թիկնապահ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան