ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2015 թվականի N 1091-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 14,580.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 28 Երևան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումը
Կոդը |
Գնման առարկայի | |||||
անվանումը |
գնման ձևը |
չափի միավորը |
միավորի արժեքը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | ||
քանակը |
գումարը | |||||
ՀՀ կառավարության աշխատակազմ |
14,580.0 | |||||
Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
14,580.0 | ||||
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ |
14,580.0 | |||||
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
14,580.0 | |||||
34111130/1 |
Սեդան թափքով մեքենաներ |
ԲԸԱՀ |
հատ |
7,290,000.0 |
2 |
14,580.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.3 աղյուսակում կատարվող լրացումը
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
Ծրագրային դասիչ |
Անվանումը | |||
1146 |
ԾՏ39 | |||
Շահառուների քանակը |
Պարգևատրում ստացող ուսուցիչների թիվը |
2 |
2 | |
Գումարը (հազ. դրամ) |
14,580.0 | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Աղյուսակ N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումները նշված են դրական նշանով) ծրագիրը միջոցառումը ՀՀ 2015 թ. պետական բյուջե (հազ. դրամ) 1146 ԾՐԱԳԻՐԸ 14,580.0 Հանրակրթական ծրագիր Ծրագրի նկարագրությունը Վերջնական արդյունքի նկարագրությունը ԾՏ 33 Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ 14,580.0 «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողների համար ավտոմեքենաների ձեռքբերում Ֆինանսական ծախսերի նկարագրությունը
Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
«Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին խրախուսելու համար ավտոմեքենաների ձեռքբերում և տրամադրում մրցույթի հաղթողներին
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |