Գլխավոր տեղեկություն
Номер
N 02-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
16.07.2015
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
16.07.2015
Дата вступления в силу
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 հուլիսի 2015 թ.

ք. Երևան

N 02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 25-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երրորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014 թվականի օգոստոսի 29-ի «Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռությանը նպաստելու մասին» թիվ 04-Ն որոշման եզրափակիչ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Հաստատել սույն որոշման կատարմանն ուղղված գործողությունների 2015-2017թթ. ծրագիրը` համաձայն հավելվածի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան

 

Հավելված
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի
2015թ. հուլիսի 16-ի թիվ 02-Ն որոշման

 

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2014 թ. օգոստոսի 29-ի «Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարությանը նպաստելու մասին» թիվ 04-Ն որոշման կատարմանն ուղղված գործողությունների 2015-2017 թթ. ծրագիր

N

Միջոցառումներ

Իրականացնող մարմիններ

Ժամկետներ

Արդյունք

1.

Մոնիթորինգի իրականացում՝ պարզելու համար դատական համակարգում գենդերային (սեռային) հավասարության վերաբերյալ տարբեր հասարակական խմբերում առկա մոտեցումները և կարծիքները

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ

2015թ. սեպտեմբեր - 2016թ. փետրվար

Մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ համապարփակ զեկույցի հրապարակում

2.

Մոնիթորինգի արդյունքների ամփոփման, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծության և դրա արդյունքում ուսումնական նյութերի և ուսումնական թեմատիկ ծրագրերի մշակման նպատակով աշխատանքային խմբի ստեղծում

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ

Համաձայնության դեպքում նաև՝ Արդարադատության ակադեմիա Փաստաբանների պալատ/Փաստաբանների դպրոց
Բարձրագույն ուսումնական հաստատություններ/ԵՊՀ իրավաբանական կլինիկա
Հասարակական կազմակերպություններ
Միջազգային կազմակերպություններ

2016թ. մարտ- 2016թ. հունիս

Ուսումնական նյութեր, ուսումնական թեմատիկ ծրագրեր

3.

Ամառային դպրոցի կազմակերպում, որի ուսումնական ծրագիրը կներառի նաև նախորդ երկու միջոցառումների արդյունքների լուսաբանումը

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ

Համաձայնության դեպքում նաև՝ Արդարադատության ակադեմիա Փաստաբանների պալատ/Փաստաբանների դպրոց
Բարձրագույն ուսումնական հաստատություններ/ԵՊՀ իրավաբանական կլինիկա
Հասարակական կազմակերպություններ
Միջազգային կազմակերպություններ

2016թ. հուլիս- 2016թ. օգոստոս

Ամառային դպրոցում ներառված խմբերում գենդերային հարցերի վերաբերյալ իրավագիտակցության բարձրացում

4.

Արդարադատության ակադեմիայի, Փաստաբանների պալատի/Փաստաբանների դպրոցի,
Բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության նախաձեռնում, տվյալ գործողությունների ծրագրի իրականացման նպատակով

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ

2015թ. սեպտեմբեր - 2017թ. դեկտեմբեր

Հասարակական լայն շրջանների մասնակցության ապահովում և գործողությունների ծրագրի համատեղ իրականացում

5.

Ավագ դպրոցների աշակերտների հետ հանդիպում (այց դատարան, քննարկում, դատախաղ և այլն)

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ

Համաձայնության դեպքում նաև՝
Արդարադատության ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հասարակական կազմակերպություններ

2016 թ. սեպտեմբեր - 2016 թ. հոկտեմբեր

Աշակերտների շրջանում գենդերային հարցերի վերաբերյալ իրավագիտակցության բարձրացում

6.

Պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների մասնակցությամբ 3 կամ ավելի սեմինար (քննարկում, կլոր սեղան, վերապատրաստում և այլն)

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ

Համաձայնության դեպքում նաև՝
Արդարադատության ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հասարակական կազմակերպություններ

2016թ. նոյեմբեր - 2017թ. հունիս

Սեռային (գենդերային) հավասարության ընկալման խրախուսում

7.

Միջոցառումների իրականացման վերաբերյալ համապարփակ տեղեկատվության պարբերաբար հրապարակում

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ

2015թ. սեպտեմբեր - 2017թ. դեկտեմբեր

Ծրագրի իրականացման վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում

8.

Ծրագրի արդյունավետության գնահատում (զեկույց) առ այն, որ դատարաններում սեռային հավասարության դրական փոփոխության աճը կազմում է 50%, իսկ հասարակության շրջանում իրազեկվածությունը բարձրացել է

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ

2017թ. հուլիս- 2017թ. դեկտեմբեր

Դատարաններում սեռային հավասարության աճ

Հասարակության իրազեկվածության բարձրացում