Գլխավոր տեղեկություն
Номер
N 810-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.686
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2015
Дата вступления в силу
06.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 810-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 965-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Լիազորություն վերապահելու և «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 965-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիազորել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել լրացումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն կետում նշված լրացումից բխող համաձայնագրերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 27

Երևան