Գլխավոր տեղեկություն
Номер
N 875-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (-23.10.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2015 թվականի N 875-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` համաձայն N 2 հավելվածի:

3.Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 29-ի N 875-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) մեկնող դիտորդական առաքելության

 

 Լուսինե Հակոբյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երկրորդ քարտուղար
 Մարինե Բալայան  -«Հայկական Ատլանտիկ Ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 29-ի N 875-Ա

որոշման

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

 (գումարը` եվրոյով)

Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսեր

 

Օդանավակայան

30

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դեբրիֆինգի վայրեր)

15

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր)

90

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ)

20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ)

155

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը

310

Մուտքի արտոնագիր

65

Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր)

150

Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 10 եվրո, 5 օր)

50

Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր)

150

Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից)

10

Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար (8 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 140 եվրո մեկ գիշերը)

1120

Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 8 օր)

320

Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար)

100

Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար)

100

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2,065

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2,375

Երևան-Մոսկվա-Բիշքեկ ինքնաթիռի տոմս` յուրաքանչյուրի համար

600

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.10.2015, N 1001-Ա 23.10.2015, N 875-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան