Գլխավոր տեղեկություն
Номер
N 647-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2015
Дата вступления в силу
21.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2015 թվականի N 647-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1179-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգի 5-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1179-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել 6-13-րդ կետերը.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-31-րդ կետերով.

 

«

24.

ՀՀ կառավարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ընտրանքային ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2012-2014 թթ. և 2015 թ. հաշվետու ժամանակաշրջան

25.

ՀՀ կառավարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2012-2014 թթ. և 2015 թ. հաշվետու ժամանակաշրջան

26.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից տրամադրվող հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման, ինչպես նաև ֆինանսական գործունեության ստուգում

2012-2014 թթ. և 2015 թ. հաշվետու ժամանակաշրջան

27.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման ճշտության և նպատակայնության ստուգում

2012-2014 թթ. և 2015 թ. հաշվետու ժամանակաշրջան

28.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման ու ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2012-2014 թթ. և 2015 թ. հաշվետու ժամանակաշրջան

29.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Արաբկիրի հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, հարկ վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների վերաբերյալ կազմված ակտերի որակի, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2012-2014 թթ.և 2015 թ. հաշվետու ժամանակաշրջան

30.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Կապանի տարածքային հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, հարկ վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների վերաբերյալ կազմված ակտերի որակի, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2012-2014 թթ. և 2015 թ. հաշվետու ժամանակաշրջան

31.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, հարկ վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների վերաբերյալ կազմված ակտերի որակի, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2012-2014 թթ. և 2015 թ. հաշվետու ժամանակաշրջան

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 20

Երևան