Գլխավոր տեղեկություն
Номер
N 773-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.07.2015
Дата вступления в силу
18.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 773-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1, Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 7 մասնաշենքերում, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոց 66/1 (նախկին 66ա) հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 16-ի N 773-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1, ԵրԵՎան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 7 մասնաշենքերում, ինչպես նաԵՎ ԵրԵՎան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոց 66/1 (նախկին 66ա) հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող քաղաքացիների կողմից զբաղեցրած՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների

NN ը/կ

Բնակության վայրը

Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները

Անձնագրային տվյալները

Հատկացման տարեթիվը

Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մ)

Զբաղեցրած բնակելի տարածքի հաշվեկշռային արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1

2

3

4

5

6

7

8

1.

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի թիվ 529 սենյակ

Սաֆարյան Նարինե Ալբերտի

AF 0562229, տրված՝ 12.09.2001 թ.,
005-ի կողմից

2009 թ.

16.67

60675,13(2015 թ. մայիսի 6-ի դրությամբ)

սեփականության իրավունքով

2.

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի թիվ 516 սենյակ

Ալեքյան Յուրիկ Արտաշի

AM0415826, տրված՝ 11.08.2011 թ., 005-ի կողմից

2001 թ.

16.67

60675,13(2015 թ. մայիսի 6-ի դրությամբ)

սեփականության իրավունքով

3.

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի թիվ 722 և 730 սենյակներ

Սեվանյան Արամայիս
Ալավերդու

Մարգարյան Աշխեն Վարդանի

Սեվանյան Վաչիկ Արամայիսի

Սեվանյան Ասատուր Արամայիսի

005171129, տրված՝ 23.05.2014 թ., 005-ի կողմից

005171103, տրված՝ 23.05.2014 թ., 005-ի կողմից

AK 0400344 տրված՝ 16.11.2009 թ., 005-ի կողմից

AN 0502119 տրված՝ 06.06.2013 թ., 005-ի կողմից

1999 թ.

33.22

120913,49(2015 թ. մայիսի 6-ի դրությամբ)

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

4.

քաղ. Երևան, Վարդաշեն 6-րդ փող. 66/1 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի 411 սենյակ

Պետրոսյան Սյուզաննա Վաչագանի

AN0404430 տրված՝ 14.03.2013 թ., 001-ի կողմից

2006 թ.

28

89839,68(2015 թ. մայիսի 1-ի դրությամբ)

սեփականության իրավունքով

5.

քաղ. Երևան, Վարդաշեն 6-րդ փող. 66/1 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի 407 սենյակ

Կուստով Արթուր Վլադիմիրովիչ

AG0404760 տրված՝ 05.03.2005 թ., 009-ի կողմից

2005 թ.

13.8

44278,13(2015 թ. մայիսի 1-ի դրությամբ)

սեփականության իրավունքով

6.

քաղ. Երևան, Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 7 մասնաշենքի թիվ 402 և 404 սենյակներ

Օհանջանով Գարրի Սերգեյի

Մելքոնյան Անժելա Միշայի

Օհանջանով Ալեքս Գարրիի

005572540 տրված` 23.05.2014 թ., 018-ի կողմից

AN0638866 տրված` 03.09.2013 թ., 018-ի կողմից

ծնվ.՝ 2014 թ.

2005 թ.

33.7

86725.60(2015 թ. մայիսի 8-ի դրությամբ)

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան