Գլխավոր տեղեկություն
Номер
N 1423-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.10.2015-21.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.01/56(511) Հոդ.1143
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.10.2006
Дата вступления в силу
11.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1423-Ն

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

 բ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) գործարկման եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 946-Ն, լրաց. 10.09.15 N 1046-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 16
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և կարգավորում է միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 946-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական նպատակներով գազ սպառողների (այսուհետ՝ սպառողներ) վրա:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ՝ գազի տեղակայանքներ) գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության՝ գործարկման թույլտվության առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 23.08.07 N 946-Ն, 15.01.09 N 52-Ն)

4. Նոր կառուցվող և վերակառուցվող գազի տեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գազամատակարարող կազմակերպության կողմից տրված միացման տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրա հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

5. Գազի տեղակայանքների՝ գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1046-Ն)

6. Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին: Գազի տեղակայանքների սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, սույն կետում նշված ժամկետում, տրվում է գազի տեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման N 3 հավելվածի` թույլատրելով դրա գործարկումը:

(6-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն)

7. Լիազոր մարմնի կողմից գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է գազի տնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:

8. Գազի տեղակայանքների՝ նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման աշխատանքների թերի կատարման, գազի տնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր՝ նշելով թերությունները և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում գազի տեղակայանքների սեփականատիրոջը:

(8-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն)

9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին գազի տեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները), թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով, երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էներգատեղակայանքի գործարկման եզրակացություն:

(9-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն)

(հավելվածը փոփ. 23.08.07 N 946-Ն, 15.01.09 N 52-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
     

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

 

1. Գազի տեղակայանքների՝ գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դիմում՝ դրանք տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին.

2) գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը):

2. Գազի տեղակայանքների տեխնիկական ստուգման ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում՝

1) գազի տեղակայանքի շահագործման պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի կամ պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը.

2) գազի տեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված տեխնիկական պայմաններին (տեխնիկական առաջադրանքին) համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիցենզավորված կազմակերպության կողմից.

3) հաշվեկշռային պատկանելության սահմանազատման մասին երկկողմ (մատակարար-բաժանորդ) վավերացված ակտի պատճենը.

4) գազատարի, գազի ճնշակային և կարգավորիչ կայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները.

5) գազ սպառող տեխնոլոգիական սարքավորումների (կաթսաներ, ջրատաքացուցիչներ, գազայրիչներ և այլն) տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները:

(հավելվածը փոփ. 23.08.07 N 946-Ն, 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1046-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

 Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ բնական պաշարների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

ք. Երևան, Կառավարական տուն 2
 ____  _______    200   թ.
 

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  N ____

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`

Սեփականատերը _______________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)

Տեղադրման վայրը ______________________________________________________

Լրիվ անվանումը _______________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)

__________________________________________________________________

Աշխատանքային ճնշումը _____________________________________________ (կգ/սմ2)

Գազի ծախսը ___________________________________________________ (նմ3/ժամ)


Միացման (գազի առաքման)  կետը ____________________________________________


__________________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ________________________________________

Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը ________________________

__________________________________________________________________


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)

_________________________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)


տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում է գազի տեղակայանքը գործարկել:

         Կ.Տ.

Ղեկավար

____________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)

 

(հավելվածը փոփ. 15.01.09 N 52-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2006 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

Ձև N 1

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

______________________________________________ ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Իրավաբանական անձ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել ______________________________________ գազի տեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

Գազի տեղակայանքի տեղադրման վայրը _______________________________

Աշխատանքային ճնշումը ___________________________________________ (կգ/սմ2)

 

Կից՝ ներկայացնում եմ գազամատակարարման տեխնիկական պայմանները (________ էջ):

 

Դիմող

_______________(ստորագրությունը)

_______________________________________________

(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

Ձև N 2

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

______________________________________________ ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Իրավաբանական անձ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

 

Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված ___ ______20   թ. N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:

 

Խնդրում եմ տրամադրել ______________________________________ գազի տեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

 

Դիմող

_______________(ստորագրությունը)

_______________________________________________

(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

(հավելվածը լրաց. 10.09.15 N 1046-Ն)