Գլխավոր տեղեկություն
Номер
N 899-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.10.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.10.2015
Дата вступления в силу
06.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2015 թվականի N 899-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «Հետ-Ռիո+20» բառերը փոխարինել «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» բառերով.

2) որոշման հավելվածում «ՀՀ տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

3) որոշման հավելվածում «Ռ. Վարդանյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Լ. Աֆրիկյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան