Գլխավոր տեղեկություն
Номер
N 2148-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2015-24.01.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.129
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.2003
Дата вступления в силу
06.02.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2148-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 05.05.05 N 547-Ն)

 

«Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 05.05.05 N 547-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 15
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2148-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

 

Պաշտոնը

 

Կոչումը

Բարձրագույն խմբի պաշտոններ

 

 

ՀՀ ոստիկանության պետ

ոստիկանության գեներալ-գնդապետ

ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ

ոստիկանության գեներալ-լեյտենանտ

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար

գեներալ-լեյտենանտ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ոստիկանության գեներալ-լեյտենանտ

(տողը հանվել է 08.07.15 N 746-Ն)

Գլխավոր խմբի պաշտոններ

 

 

Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ

ոստիկանության գեներալ-մայոր

Գլխավոր վարչության պետի տեղակալ
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի տեղակալ

ոստիկանության գնդապետ

Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ

ոստիկանության գնդապետ

Ինքնուրույն վարչության պետի տեղակալ, այդ թվում` մարզային վարչության պետի տեղակալ

ոստիկանության գնդապետ

Ինքնուրույն բաժնի պետ, բաժնի պետ (որոնց կողմից սպասարկվող տարածքի բնակչության թիվը 100000 և ավելի է), գնդի հրամանատար

ոստիկանության գնդապետ

Գլխավոր վարչության կազմում վարչության պետ, գլխավոր վարչության կազմում վարչության պետի տեղակալ

ոստիկանության գնդապետ

Բաժնի պետ

ոստիկանության փոխգնդապետ

Ավագ խմբի պաշտոններ

 

 

Բաժնի պետի տեղակալ

ոստիկանության փոխգնդապետ

Ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր
վարչությունների, ինքնուրույն վարչությունների,
ինքնուրույն բաժինների կազմում բաժանմունքի պետ,
ինչպես նաև Երևան քաղաքի և մարզային վարչության
կազմում բաժանմունքի պետ, տարածքային, գծային
բաժանմունքի պետ, գնդի կազմում գումարտակի
հրամանատար, առանձին գումարտակի
հրամանատարի տեղակալ, սպայական վաշտի հրամանատար

ոստիկանության
փոխգնդապետ

Բաժանմունքի պետ

ոստիկանության մայոր

Միջին խմբի պաշտոններ

 

 

Բաժանմունքի պետի տեղակալ

ոստիկանության մայոր

Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր

ոստիկանության մայոր

Ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր

ոստիկանության մայոր

Տեսուչ, օպերլիազոր

ոստիկանության կապիտան

Կրտսեր խմբի պաշտոններ

 

 

Կրտսեր տեսուչ

ոստիկանության ավագ ենթասպա

Ավագ ոստիկան

ոստիկանության ենթասպա

Ոստիկան

ոստիկանության ավագ

Կենտրոնական ապարատ

 

Միջին խմբի պաշտոններ

 

 

Բաժանմունքի պետի տեղակալ

ոստիկանության փոխգնդապետ

Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր

ոստիկանության փոխգնդապետ

 

(հավելվածը խմբ. 05.05.05 N 547-Ն, 12.10.06 N 1852-Ն, լրաց. 31.05.07 N 640-Ն, 22.02.08 N 160-Ն, 02.07.09 N 722-Ն, 22.12.11 N 1847-Ն, փոփ. 08.07.15 N 746-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան