Գլխավոր տեղեկություն
Номер
N 1000-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.15/58(1147).1 Հոդ.828.12
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2015
Дата вступления в силу
16.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 1000-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «

10.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում, գազաբալոնային համակարգերի տեղադրման, վկայագրման գործունեությունների կազմակերպման կանոնակարգում, գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված
տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելում

ՀՀ տրանսպորտի
և կապի նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում

ՀՀ կառավարության
2014 թ.
մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի
2.2.8.3-րդ ենթակետի առաջին պարբերություն

».

2) որոշման N 3 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«10. «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում օրըստօրե մեծանում է սեղմված բնական գազով կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների թիվը: Այն արդեն իսկ գերազանցում է հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների ընդհանուր թվի 50 տոկոսը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգն իր ներկա բովանդակությամբ չի ապահովում գազավառելիքային սնման համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների լիակատար անվտանգությունը, ինչի հետևանքով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության նշված օրենքներով լրացնել առկա բացերը, համապատասխանեցնել անվտանգության ներկա պահանջներին:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը և բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին և բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ, ինչը հակասում է ոչ միայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, համաձայն որի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

Գործընթացի իրականացման ընթացքում ծագել են մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկումն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնց մեծամասնությունը չունի համապատասխան արտադրական բազա և ինժեներաբանվորական անձնակազմ, ուստի, անվտանգության անկման ռիսկերի հնարավորինս նվազեցման և տրանսպորտային անվտանգության ապահովման տեսանկյունից պահանջ է առաջացել լիցենզավորելու սույն ոլորտը:

2. Կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական անվտանգության ապահովում: Այդ աշխատանքները կատարելու համար տնտեսվարող սուբյեկտները սահմանված կարգով պետք է ունենան համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիցենզիա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. սեպտեմբերի 8
Երևան