Գլխավոր տեղեկություն
Номер
N 681-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.06.2015-26.09.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2011
Дата вступления в силу
28.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2011 թվականի N 681-Ա

 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշման 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից շենքի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման և համապատասխան փորձագիտական թույլտվությունների ստացման նպատակով ընկերությանը տրամադրել 50600000 դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` 15 տարի մարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հավելվածի 3-րդ բաղադրիչով սահմանված աղբյուրից, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով, առանց գրավի և տվյալ որոշմամբ հաստատված ծրագրի պայմաններով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2019 թվականի հուլիսի 1-ից` կիսամյակային կտրվածքով:

(1-ին կետը փոփ. 25.06.15 N 689-Ա)

2. Առաջարկել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո, քննարկելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման, կառավարման, այլ ծրագրային ծախսերի և առաջիկա երկու տարվա շահագործման համար անհրաժեշտ բյուջետային վարկի տրամադրման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.06.2021, N 1003-Ա 18.06.2021, N 681-Ա
19.09.2019, N 1270-Ա 26.09.2019, N 681-Ա
25.06.2015, N 689-Ա 30.06.2015, N 681-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան