Գլխավոր տեղեկություն
Номер
N 732-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2015-31.10.2015)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2015
Дата вступления в силу
07.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2015 թվականի N 732-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի հունիսի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 2-ի N 732-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

8438

Եփման արտադրամասի կենտրոնական վահանակ

հատ

1

Սլովակիա

168,670,000

2.

8402

Եփման կաթսա` գոլորշով տաքացվող (12 հկլ.)

կգ

900

Սլովակիա

7,994,000

3.

8402

Եփման կաթսա` գոլորշով տաքացվող (50 հկլ.)

կգ

2350

Սլովակիա

17,740,000

4.

8438

Ածիկի մանրիչ

հատ

1

Սլովակիա

1,202,500

5.

8438

Ածիկի մանրիչ

հատ

1

Սլովակիա

1,198,800

6.

7309

Մանրիչի տարողություն 1500 կգ ժամ

կգ

400

Սլովակիա

4,511,700

7.

7310

Մանրիչի տարողություն 600 կգ ժամ

կգ

275

Սլովակիա

1,679,400

8.

8428

Շնեկային փոխադրիչ SD 125

հատ

1

Սլովակիա

5,308,000

9.

8428

Շնեկային փոխադրիչ SD 75

հատ

1

Սլովակիա

2,937,500

10.

8413

Շարժական պոմպ

հատ

1

Սլովակիա

901,000

11.

8418

Սառնարան

հատ

1

Սլովակիա

48,583,800

12.

7310

Սառը ջրի տարողություն

կգ

2700

Սլովակիա

7,562,000

13.

7307

Մոնտաժի մասերի (կցամասերի) հավաքածու

կգ

5400

Սլովակիա

11,429,000

14.

8477

Շիշ փչող մեքենա

հատ

1

Ավստրիա

51,300,000

15.

8414

Օդի կոմպրեսոր

հատ

1

Ավստրիա

27,000,000

16.

8422

Ունիվերսալ լցման և խցանավորման մեքենա

հատ

1

Ավստրիա

40,500,000

17.

8422

Պիտակավորման մեքենա (PET շշի համար 3000 հատ ժամ)

հատ

1

Ավստրիա

12,690,000

18.

8428

Պնևմատիկ փոխադրիչ շշերի համար (PET օդով)

հատ

1

Ավստրիա

13,500,000

19.

8428

Փոխադրիչային համակարգ շշերի համար (ժապավենային)

հատ

1

Ավստրիա

15,120,000

20.

8422

Ջերմոնստվածքի փաթեթավորում

հատ

1

Բուլղարիա

6,588,000

21.

8422

Շշերի լվացման մեքենա

հատ

1

Գերմանիա

24,300,000

22.

8422

Շշերի լցման մեքենա

հատ

1

Գերմանիա

35,100,000

23.

8422

Պտուտակավոր խցաններով շշերի խցանավորման մեքենա

հատ

1

Չեխիա

26,352,000

24.

8422

Պիտակավորման մեքենա (ապակե շշի համար 12000 հատ ժամ)

հատ

1

Գերմանիա

15,876,000

25.

8428

Արկղերի փոխադրիչ

հատ

1

Գերմանիա

13,500,000

26.

8428

Շշերի ավտոմատ փոխադրիչ

հատ

1

Գերմանիա

16,200,000

27.

8422

Տակառների լցման համակարգ

հատ

1

Գերմանիա

22,680,000

28.

8421

Գարեջրի զտիչ

հատ

1

Գերմանիա

32,000,000

Ընդամենը

632,423,700

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2016, N 983-Ա 01.10.2016, N 732-Ա
29.10.2015, N 1251-Ա 31.10.2015, N 732-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան