ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 904-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդերի օգտագործման ուղղություն սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1473-Ն որոշումը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով.
«7.1. Թույլատրել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պետական մարմինների կողմից ձեռք բերված բնակարանները՝ որպես աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարման հետ կապված խրախուսման միջոց, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել այդ մարմինների աշխատողներին (ծառայողներին):
7.2. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պետական մարմինների կողմից ձեռք բերված բնակարաններն աշխատողներին (ծառայողներին) տրամադրվում են համապատասխան պետական մարմինների ու աշխատողների (ծառայողների) միջև կնքված նվիրատվության պայմանագրերի հիման վրա, և սեփականության իրավունքի պետական գրանցման ու նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման՝ համապատասխան աշխատողների (ծառայողների) անձնական միջոցների հաշվին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. օգոստոսի 12
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|