ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2015 թվականի N 544-Ա
ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2015 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` Հարավային Կովկասի տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ համագործակցության հարցերով նպատակային խմբի նիստին մասնակցելու համար:
2. Արեգ Գալստյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 26 Երևան |