«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015368
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 օգոստոսի 2015 թ. |
N 273-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման կարգի`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանձնաժողովը վճարողների կողմից կատարված վճարումներին հետևում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:».
2) 5-րդ, 6-րդ կետերը և «Գրանցման մատյան հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների» N 1 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|