Գլխավոր տեղեկություն
Номер
N 646-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.24/37(1126) Հոդ.509
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.06.2015
Дата вступления в силу
04.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2015 թվականի N 646-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածի N 2 ձևում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) 10-րդ կետը «տեսախցիկ,» բառից հետո լրացնել «համակարգիչ,» բառով.

2) 16-րդ կետից հանել «, եթե վերջիններս գնվել են տվյալ կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործող խանութից կամ կրպակից`» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 19
Երևան