Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2015-25.12.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.05.15/13(253) Հոդ.205
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
09.02.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.02.2007
Дата вступления в силу
01.01.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007192

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

9 փետրվարի 2007 թ.

N 39-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝

1.1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

1.2. (ենթակետն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 354-Ն)

1.3. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Վարկային ռիսկի հաշվարկը»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

1.4. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Շուկայական ռիսկի հաշվարկը»՝ համաձայն հավելված 4-ի (կցվում է):

1.5. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Գործառնական ռիսկի հաշվարկը»՝ համաձայն հավելված 5-ի (կցվում է):

1.6. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմանները»՝ համաձայն հավելված 6-ի (կցվում է):

1.7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմանները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

(1-ին կետը փոփ. 20.12.11 թիվ 354-Ն, լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. փետրվարի 16
Երևան

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ

ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  2

Գ Լ ՈՒ Խ  I

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն կանոնակարգը սահմանված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի թղթակցային հաշիվների բացումը և վարումը, դրանց համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և սահմանաչափերը:

(1-ին կետը փոփ. 20.12.11 թիվ 354-Ն)

Գ Լ ՈՒ Խ  II

ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
(գլուխն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 354-Ն)

Գ Լ ՈՒ Խ  III

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

8. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ` Կենտրոնական բանկ) բացում են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ:

(8-րդ կետը փոփ. 26.06.12 թիվ 168-Ն)

9. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում գործող բանկերում: Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում գործող բանկերում: Հաշվի բացման մասին հաշվետեր բանկը պետք է հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի Կենտրոնական բանկին:

(9-րդ կետը լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)

10. Սույն կանոնակարգի և սույն կանոնակարգի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած այլ իրավական ակտերի իմաստով՝ «նոստրո» հաշիվը թղթակից բանկում տվյալ բանկի անունով բացված Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, այդ թվում` անկանխիկ ոսկով հաշիվն է, իսկ «լորո» հաշիվը՝ թղթակից բանկի անունով տվյալ բանկում բացված Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, այդ թվում` անկանխիկ ոսկով հաշիվը:

(10-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 26-Ն)


Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
 

11. Կենտրոնական բանկը բանկերի համար սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

1) բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը (բացառությամբ` օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի),

2) բանկի կապիտալի համարժեքության նորմատիվները.

ա. հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.

բ. ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը,

3) բանկի իրացվելիության նորմատիվները.

ա. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).

բ. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն),

4) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

ա. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.

բ. խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը.

5) բանկի հետ կապված մեկ անձի, բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

ա. բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը,

բ. բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը,

6) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.

ա. Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց.

բ. արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց,

7) արտարժույթի տնօրինման նորմատիվը.

ա. ըստ առանձին արտարժույթների արտարժութային դիրք.

բ. համախառն արտարժութային դիրք:

(11-րդ կետը լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, 27.11.12 թիվ 325-Ն, խմբ. 24.06.14 թիվ 146-Ն)

12. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար սահմանվող` Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմանները սահմանվում են` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի:

(12-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)

13. Եթե բանկն ունի դուստր ընկերություն, ապա Կենտրոնական բանկի կողմից սահմանվող բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները (բացի Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափից և արտարժույթի տնօրինման նորմատիվից) կիրառվում են նաև բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը»:

(13-րդ կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)

14. Բանկերի կանոնադրական կապիտալի համալրման կարգը և արժույթը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ով սահմանված կարգով:

15. Գործող բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ է: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող բանկերի կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով: Մինչև 2005 թվականի հունիսի 28-ը բանկերի կանոնադրական կապիտալի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:

16. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

1) մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

3) 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ:

(16-րդ կետը խմբ. 24.06.14 թիվ 146-Ն, 30.12.14 թիվ 376-Ն)

16.1. Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ) 2020 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 10 տոկոս:

(16.1-ին կետը լրաց. 24.06.14 թիվ 146-Ն, փոփ. 21.01.15 թիվ 6-Ն)

17. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն12 նորմատիվ) սահմանվում է 12 տոկոս:

(17-րդ կետը փոփ. 24.06.14 թիվ 146-Ն)

18. Բանկի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21  նորմատիվ) սահմանվում է 15 տոկոս:

(18-րդ կետը փոփ. 18.09.07 N 297-Ն, խմբ. 26.06.12 թիվ 168-Ն)

18.1. Բանկի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն211  նորմատիվ) սահմանվում է 4 տոկոս:

(18.1-ին կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն)

18.2. Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորությունները ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Ն212  նորմատիվ, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև հարաբերակցություն: Ն212  նորմատիվի նվազագույն մեծությունը սահմանվում է 4 տոկոս:

(18.2-րդ կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն)

19. Բանկի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22  նորմատիվ) սահմանվում է 60 տոկոս:

(19-րդ կետը խմբ. 26.06.12 թիվ 168-Ն)

19.1. Բանկի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն221 նորմատիվ) սահմանվում է 10 տոկոս:

(19.1-ին կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն)

19.2. Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորությունները ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Ն222  նորմատիվ, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցություն: Ն222  նորմատիվի նվազագույն մեծությունը սահմանվում է 10 տոկոս:

(19.2-րդ կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն)

20. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն31 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:

21. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Ն32 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 500 տոկոսը:

22. Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:

23. Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:

24. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում դրամով տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 2 տոկոսի չափով` բացառությամբ սույն կանոնակարգի 24.1.1 կետով սահմանված դեպքերի:

(24-րդ կետը խմբ. 21.11.07 թիվ 368-Ն, փոփ. 01.02.11 թիվ 21-Ն, 16.04.13 թիվ 101-Ն, 24.12.13 թիվ 299-Ն, լրաց. 21.01.15 թիվ 6-Ն, խմբ. 24.02.15 թիվ 44-Ն)

24.1.  Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 20 տոկոսի չափով` բացառությամբ սույն կանոնակարգի 24.1.2, 24.1.3 և 24.1.4 կետերով սահմանված դեպքերի: Արտարժույթով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

(24.1-ին կետը լրաց. 21.11.07 թիվ 368-Ն, խմբ. 16.03.10 թիվ 46-Ն, փոփ. 27.07.10 թիվ 171-Ն, 01.02.11 թիվ 21-Ն, լրաց. 08.02.11 թիվ 26-Ն, խմբ. 22.11.11 թիվ 305-Ն, 17.12.14 թիվ 365-Ն, փոփ. 23.12.14 թիվ 369-Ն, լրաց. 21.01.15 թիվ 6-Ն, խմբ. 24.02.15 թիվ 44-Ն)

24.1.1. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.2 կամ 1.3 կետերի պահանջներին բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 2-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 0 տոկոսի չափով:

(24.1.1-ին կետը լրաց. 24.02.15 թիվ 44-Ն)

24.1.2. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.1 և 1.2 կետերի պահանջներին միաժամանակ բավարարող պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 0 տոկոսի չափով:

(24.1.2-րդ կետը լրաց. 24.02.15 թիվ 44-Ն)

24.1.3. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.1 և 1.3 կետերի պահանջներին միաժամանակ կամ 1.2 կետի պահանջին բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 2-րդ կետով սահմանված արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ չորրորդի չափով:

(24.1.3-րդ կետը լրաց. 24.02.15 թիվ 44-Ն)

24.1.4. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.3 կետի պահանջներին բավարարող պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ երկրորդի չափով:

(24.1.4-րդ կետը լրաց. 24.02.15 թիվ 44-Ն)

24.2. Արտարժույթի տնօրինման նորմատիվը բաղկացած է երկու տարրերից՝ արտարժութային դիրք և ըստ առանձին արտարժույթների դիրք:

Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 10 տոկոս: Ընդ որում, արտարժութային դիրքը 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը ներառյալ իրենից ներկայացնում է բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարը, իսկ 2010 թվականի օգոստոսի 1-ից՝ արտարժութային համախառն դիրքը:

Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 7 տոկոս: Ընդ որում, ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքը 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը ներառյալ իրենից ներկայացնում է յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքը, իսկ 2010 թվականի օգոստոսի 1-ից՝ յուրաքանչյուր արտարժույթի բաց դիրքը:

(24.2-րդ կետը լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, խմբ. 19.03.10 թիվ 53-Ն)

 


Գ Լ ՈՒ Խ  V

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

25. Բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, Ն11, Ն12, Ն21 , Ն211 , Ն212 , Ն22 , Ն221 , Ն222 , Ն31, Ն32, Ն41, Ն42 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական, պարտադիր պահուստավորման նորմատիվը՝ որպես կանոն, 28 կամ 35 օրերի կտրվածքով՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը՝ օրական կտրվածքով:

(25-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, 27.07.10 թիվ 171-Ն, փոփ. 26.06.12 թիվ 168-Ն, 24.06.14 թիվ 146-Ն)

26. Հիմնական տնտեսական նորմատիվների և չբաշխված շահույթի հաշվարկում վարկերի ու դեբիտորական պարտքերի, ինչպես նաև ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստներն ընդգրկվում են Կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» և Կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգերին համապատասխան հաշվարկված գումարների չափով:

27. Բանկը պարտավոր է սույն կանոնակարգի 16-րդ կետում սահմանված ժամանակացույցի առաջին օրերի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն չափը:

28. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան պակասեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 50 տոկոսի չափով, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 40 տոկոսի չափով, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 30 տոկոսի չափով, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից` առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 20 տոկոսի չափով:

(28-րդ կետը խմբ. 24.06.14 թիվ 146-Ն, 21.01.15 թիվ 6-Ն)

28.1. Հիմնական կապիտալը սույն կետի 1-ին ենթակետում նշված տարրերի հանրագումարի և սույն կետի 2-րդ ենթակետում նշված հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է:

1) Հիմնական կապիտալի կազմում ընդգրկվող տարրերն են.

ա. ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի (այսուհետ՝ սովորական բաժնետոմս) անվանական արժեք` գումարած սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ,

բ. բանկի կորուստները ծածկելու նպատակով օրենքի հիման վրա ստեղծված պահուստային հիմնադրամ կամ այլ ֆոնդ (այսուհետ՝ գլխավոր պահուստ),

գ. չբաշխված շահույթ: Ընդ որում, բանկի չբաշխված շահույթը բանկի հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում է ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի և հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների` գումարած բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ, առավելագույնը 150 տոկոսի չափով,

դ. սույն կանոնակարգի հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեք` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը նվազեցվում են սույն կանոնակարգի հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող այն արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք հետ են գնվել բանկի կողմից (եթե արդեն իսկ չեն նվազեցվում հիմնական կապիտալից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն) կամ ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում բանկը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ որոնք բանկը որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի) հետագայում: 2018 թվականի հունվարի 1-ից արտոնյալ բաժնետոմսերը բանկի հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում են սույն ենթակետի «ա»-«գ» պարբերություններում նշված տարրերի հանրագումարի և սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարվող պակասեցումների տարբերության առավելագույնը 20 տոկոսի չափով:

2) Հիմնական կապիտալը պակասեցվում (նվազեցվում) է.

ա. բանկի կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, սույն պարբերության իմաստով՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն ստորադաս փոխառությունը, որը տրամադրվել է առնվազն հինգ տարի ժամկետով:

բ. բանկի կողմից թողարկված այն սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք`

բ1. հետ են գնվել բանկի կողմից, եթե արդեն իսկ չեն նվազեցվում հիմնական կապիտալից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, կամ

բ2. ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում բանկը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ ձեռք են բերվել բանկի անուղղակի ֆինանսավորմամբ, կամ

բ3. բանկը, որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա, պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել հետագայում (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի), կամ

բ4. ապահովված են բանկի հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ որոնց սեփականատերերը տնտեսապես կամ իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում են հայտնվում այն բանի արդյունքում, որ նրանց` սովորական բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքից բխող պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ ենթակա է բավարարման ավելի շուտ, քան օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը:

գ. ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս ոչ նյութական ակտիվների), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, բանկի գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերը և դրանց օգտագործման իրավունքները, Վիզա, Մաստեր Քարտ, Ամերիքան էքսպրես, Սվիֆտ, ՍիԲիԷյՆեթ, Արքա և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրված համաձայնությամբ` նաև այլ վճարահաշվարկային (այդ թվում` էլեկտրոնային պլաստիկ քարտերի սպասարկման) համակարգերից օգտվելու իրավունք տվող վճարումները նվազեցվում են դրանց հաշվեկշռային արժեքի 50%-ի չափով` 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած` ամբողջությամբ:

դ. բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների), ինչպես նաև դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը դառնալու օրվանից վեց ամիս հետո, իսկ ակտիվը ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրվելու նպատակով ձեռք բերվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում` այդ ակտիվը բանկի հաշվեկշռում որպես հիմնական միջոց ճանաչվելու օրվանից մեկ տարի հետո:

ե. գրավի առարկայի տնօրինման արդյունքում բանկի սեփականությանն անցած բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքի չափով այդ բաժնետոմսերը օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը դառնալու օրվանից վեց ամիս հետո: Ընդ որում, սույն ենթակետում նշված բաժնետոմսերը ենթակա չեն նվազեցման (առավելագույնը՝ այդ բաժնետոմսերով ապահովված պահանջի գումարի չափով) բանկի հիմնական կապիտալից մինչև սույն կետում նշված վեցամսյա ժամկետի ավարտը միայն այն դեպքում, երբ տվյալ բաժնետոմսերի իրական արժեքի վերաբերյալ առկա է անկախ գնահատողի գնահատականը, որը տրվել է սույն ենթակետում նշված բաժնետոմսերը օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը համարվելու օրվանից առավելագույնը 2 ամիս առաջ, հակառակ դեպքում բաժնետոմսերը նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից բանկի սեփականությունը դառնալու օրվանից:

զ. բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն պարբերության իմաստով` նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով:

է. բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով:

ը. հետաձգված հարկային ակտիվների հաշվեկշռային արժեքի և հետաձգված հարկային պարտավորությունների հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:

թ. այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ՝ սույն ենթակետի «ժ» պարբերությամբ նախատեսված դեպքի), եթե`

թ1. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ

թ2. բոլոր անձանց (այդ թվում` սույն ենթակետի «ժա» պարբերությունում նշված) կանոնադրական կապիտալներում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության (նվազեցրած սույն ենթակետի «ա»-«ը» պարբերություններում նշված տարրերը) 10 տոկոսը:

ժ. սույն ենթակետի «թ» պարբերությամբ նախատեսված այն ներդրումները, որոնց արդյունքում բանկը սույն ենթակետի «թ» պարբերությամբ նշված կազմակերպության կապիտալում ձեռք է բերում 100 տոկոս մասնակցություն, և ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու (նաև՝ բանկին միացնելու) նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին, իրենց հաշվեկշռային արժեքի չափով նվազեցվում են ներդրումը կատարելու պահից 6 ամիս հետո:

ժա. սույն ենթակետի «թ» պարբերությունում չնշված այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հաշվեկշռային արժեքի և սույն պարբերության «ժա1»-«ժա2» ենթապարբերություններում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով, եթե՝

ժա1. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ

ժա2. բոլոր անձանց (այդ թվում` սույն ենթակետի «թ» պարբերությունում նշված) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության (նվազեցրած սույն ենթակետի «ա-ը» պարբերություններում նշված տարրերը) 10 տոկոսը:

ժբ. այլ կազմակերպություններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում բանկի կապիտալում կատարված ներդրման հաշվեկշռային արժեքի չափով, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ այդ ներդրումը կատարվել է բանկի կապիտալն արհեստականորեն մեծացնելու նպատակով: Սույն պարբերության իմաստով՝ փոխադարձ է համարվում այն ներդրումը, որի արդյունքում բանկը կամ այն կազմակերպությունը, որի կապիտալում բանկն ունի նշանակալից մասնակցություն (այսուհետ՝ սույն պարբերությունում` բանկ), մասնակցություն է ձեռք բերում մեկ այլ անձի կամ այն կազմակերպության կապիտալում, որում այդ անձն ունի նշանակալից մասնակցություն, և վերջինս (վերջինիս նշանակալից մասնակիցը) իր հերթին մասնակցություն ունի (ունեն) բանկի կապիտալում:

(28.1-ին կետը խմբ. 18.09.07 N 297-Ն, փոփ. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, խմբ., լրաց. 19.03.10 թիվ 54-Ն, լրաց. 08.02.11 թիվ 26-Ն, փոփ. 12.04.11 թիվ 94-Ն, խմբ., լրաց. 20.12.11 թիվ 354-Ն, լրաց. 23.07.13 թիվ 179-Ն, խմբ., լրաց. 24.06.14 թիվ 146-Ն)

28.2. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

ա) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից՝ ոչ ավելի, քան բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի և բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների արժեքի (նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումար՝ նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով) տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Այն արտահայտվում է հետևյալ բանաձևով՝

 

նվազագույն (ՎՊՀ, ՀԿ* 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ), եթե ՀԿ* 0.25-ՎՊ=(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ) 0

0, եթե ՀԿ* 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ) < 0

 

որտեղ՝

 

ՎՊ - լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,
ՎՊՀ - բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,
ՀԿ - բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքն է,
ՆԱՍԿ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքն է,
ՆԱԿՆ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների կապիտալ ներդրումների արժեքն է,
ՆԱԱՄ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների գծով կատարված ամորտիզացիոն հատկացումներն են,
ՆԱԱԶ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների արժեզրկումից կորուստներն են,
ՆԱՎԳ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների վերագնահատումից կորուստներն են:

 

Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները:

բ) Հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից:

գ) Սույն կանոնակարգի հավելված 9-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերից (հիմնական կապիտալի հաշվարկում ընդգրկված մեծությունը գերազանցող գումարի չափով)՝ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից, որոնք լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում են անվանական արժեքով` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով սույն կետում նշված գումարն ունի առաջնահերթություն, լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ:

դ) Բանկի կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Սույն կանոնակարգի իմաստով (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության)՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որը բավարարում է սույն կանոնակարգի 10-րդ հավելվածի բոլոր պայմաններին միաժամանակ: Ընդ որում, բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն՝ լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ, բացառությամբ արտոնյալ բաժնետոմսերի: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:

ե) Այլ պահուստներից:

(28.2-րդ կետը խմբ. 18.09.07 N 297-Ն, լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, 14.10.09 թիվ 297-Ն, խմբ., լրաց. 24.06.14 թիվ 146-Ն)

29. Սույն կանոնակարգի իմաստով՝ բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են այն ակտիվները, որոնք բանկի կողմից օգտագործվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործառնություններն իրականացնելու համար: Ընդ որում, բանկային գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառնություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցրել են բանկի ներկայացուցչությունները:

(29-րդ կետը փոփ. 24.06.14 թիվ 146-Ն)

29.1. (կետն ուժը կորցրել է 24.06.14 թիվ 146-Ն)

30. Եթե նոր ստեղծվող կամ գործող բանկի 51 և ավելի տոկոս կազմող մասնակից(ներ)ը իրավաբանական անձ է(են), որի(ոնց) վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշների՝ Ա-(Ա3) և բարձր է, ապա ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկի մեջ հիմնական կապիտալի մեծությունը բազմապատկվում է հինգով: Սույն կետի դրույթը չի տարածվում Ն11, Ն12, Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվների,  ինչպես նաև արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում օգտագործվող ընդհանուր կապիտալի հաշվարկի վրա:

(30-րդ կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն, փոփ. 24.06.14 թիվ 146-Ն)

 30.1. Բանկի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է  

 


Ն11 =

 

Կհիմն

 բանաձևով,

———

ՌԿԱ

 

որտեղ`

Կհիմն  - հիմնական կապիտալն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՌԿԱ - վարկային ռիսկի, շուկայական ռիսկի և գործառնական ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՌԿԱ = ՎՌ + (25/3)*(ՇՌ+ԳՌ),

ՎՌ - վարկային ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված կարգի համաձայն,

ՇՌ – շուկայական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 4-ով սահմանված կարգի համաձայն,

ԳՌ – գործառնական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 5-ով սահմանված կարգի համաձայն:

(30.1-ին կետը լրաց. 24.06.14 թիվ 146-Ն)

31. Բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է՝        

 

Ն12 =Կընդ/ՌԿԱբանաձևով,        

 

որտեղ`

Կընդ-ընդհանուր կապիտալն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,

ՌԿԱ-վարկային ռիսկի, շուկայական ռիսկի և գործառնական ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՌԿԱ = ՎՌ + (25/3)*(ՇՌ+ԳՌ),

ՎՌ-վարկային ռիսկն է՝ հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված կարգի համաձայն,

ՇՌ-շուկայական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 4-ով սահմանված կարգի համաձայն,

ԳՌ-գործառնական ռիսկն է՝ հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 5-ով սահմանված կարգի համաձայն:

(31-րդ կետը փոփ. 24.06.14 թիվ 146-Ն)

32. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ՝ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

33. Բանկի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը հաշվարկվում է՝

       
Ն21=Աբի/Աընդ բանաձևով,       

որտեղ`

Աբի - միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 


Աբի = (Աբի1+Աբի2+...+ԱբիՆ)/Ն բանաձևով,
        

որտեղ`

Աբի1+Աբի2+...+ԱբիՆ - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը՝ հաշվետու ամսվա օրերի թիվն է:

Աընդ - միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է


Աընդ = Աընդ1+Աընդ2+...+ԱընդՆ/Ն բանաձևով,

որտեղ`

Աընդ1+Աընդ2+...+ԱընդՆ - բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ն՝ հաշվետու ամսվա օրերի թիվը:

(33-րդ կետը փոփ. 26.06.12 թիվ 168-Ն)

33.1. Ն211  նորմատիվը հաշվարկվում է Ն21  նորմատիվի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթներով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10-րդ կետով սահմանված նվազեցումները:

(33.1-ին կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն)

33.2. Ն212  նորմատիվը հաշվարկվում է Ն21  նորմատիվի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն կանոնակարգի 18.2-րդ կետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10-րդ կետով սահմանված նվազեցումները:

(33.2-րդ կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն)

34. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 34.4, 34.5, 34.6, 34.7 և 34.9 կետերում նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների), որոնց համար չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվում են նաև սույն կարգի 34.4, 34.5, 34.6, և 34.7, 34.9 կետերում նշված արժեթղթերը (ընթացիկ շուկայական արժեքով), որոնք ձեռք են բերվել ռեպո համաձայնագրերով և հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 82-րդ բաժնում: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը:

(34-րդ կետը լրաց. 30.11.11 թիվ 323-Ն, փոփ. 20.12.11 թիվ 354-Ն)

34.1. Կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ՝ ճանապարհին գտնվող և բանկոմատներում գտնվող դրամական միջոցները), կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (բացառությամբ՝ ճանապարհին գտնվող վճարային փաստաթղթերի)՝ ՎԻԶԱ, ԹՈՄԱՍ ՔՈՒԿ/ՄԱՍՏԵՐ ՔԱՐՏ, ԱՄԵՐԻՔԱՆ ԷՔՍՊՐԵՍ, ՍԻՏԻՔՈՐՊ և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ նաև այլ վճարային փաստաթղթեր,

(34.1-ին կետը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն)

34.2 Կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների միջոցներ (բացառությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների հարթակում կնքված մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով ներգրավված միջոցների), ներդրված ավանդներ (որոնց ժամկետը կամ միջոցները մինչև մարման ժամկետը պահանջի իրավունքով հետ ստանալու ժամկետը չի գերազանցում 3 աշխատանքային օրը), «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների հարթակում կնքված մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով տրամադրված միջոցներ,

(34.2-րդ կետը խմբ. 12.10.10 թիվ 254-Ն, լրաց. 20.12.11 թիվ 354-Ն)

34.3. բանկային ոսկի (ներառյալ՝ ճանապարհին գտնվող բանկային ոսկին),

(34.3-րդ կետը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն)

34.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,

(34.4-րդ կետը լրաց. 30.12.08 թիվ 375-Ն, խմբ. 14.10.09 թիվ 297-Ն)

34.5. Կենտրոնական բանկի կողմից «Գ-» և բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,

34.6. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,

34.7. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսեր կամ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների (որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը) կողմից թողարկված ոչ պետական պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,

(34.7-րդ կետը լրաց. 23.07.13 թիվ 179-Ն)

34.8. ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով). ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է: Բանկի բարձր իրացվելի ակտիվները հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներից առաջին հերթին նվազեցվում է նույն բանկի նկատմամբ «լորո» թղթակցային հաշվի մնացորդը, ապա՝ մնացած պարտավորությունները: Մնացած պարտավորությունները չեն նվազեցվում թղթակցային հաշվից, եթե թղթակից արտասահմանյան բանկի՝ երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային կազմակերպության՝ ԲԲԲ-(Բաա3) և բարձր է: Ընդ որում, Ն211  և Ն221  նորմատիվների հաշվարկում ընդգրկվում են միայն այն թղթակցային հաշիվները, որոնք արտահայտված են առաջին խմբի արտարժույթով` նվազեցրած առաջին խմբի արտարժույթով արտահայտված` սույն կետում նշված պարտավորությունների չափով: Իսկ Ն212  և Ն222  նորմատիվների հաշվարկում ընդգրկվում են.

1) այն թղթակցային հաշիվները, որոնք արտահայտված են ԱՄՆ դոլարով և եվրոյով` նվազեցրած ԱՄՆ դոլարով և եվրոյով արտահայտված` սույն կետում նշված պարտավորությունների չափով, և

2) այն թղթակցային հաշիվները, որոնք արտահայտված են երկրորդ խմբի տվյալ արժույթով` նվազեցրած նույն արտարժույթով արտահայտված` սույն կետում նշված պարտավորությունների չափով:

(պարբերությունն ուժը կորցրել է 26.06.12 թիվ 168-Ն)

(34.8-րդ կետը լրաց. 30.12.08 թիվ 375-Ն, խմբ. 14.10.09 թիվ 297-Ն, լրաց. 08.02.11 թիվ 26-Ն, փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, լրաց. 20.12.11 թիվ 354-Ն, լրաց., փոփ. 26.06.12 թիվ 168-Ն)

34.9. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով:

(34.9-րդ կետը լրաց. 30.08.11 թիվ 224-Ն)

34.9.1. Մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով տրամադրված միջոցներ, եթե վարկառուն հանդիսանում է ոչ ռեզիդենտ բանկ, որն ունի Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման ԲԲԲ+(Բաա1) և ԲԲԲ+(Բաա1)-ից բարձր վարկանիշ` առաջնորդելով սույն կանոնակարգի 56.3-րդ կետով սահմանված սկզբունքներով: Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում սույն կետում նշված միջոցները կարող են ընդգրկվել սույն կանոնակարգի 34.1-34.9 կետերում նշված միջոցների` բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվող գումարների հանրագումարի առավելագույնը 15%-ի չափով:

(34.9.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

34.10. Ն21  նորմատիվի հաշվարկման նպատակով բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի բոլոր արժույթներով արտահայտված հաշիվների հանրագումարը: Ն21 , Ն211  և Ն212  նորմատիվների հաշվարկման նպատակով ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է.

1) Այն ակտիվների (բացառությամբ` ռեպո համաձայնագրերի) հաշվեկշռային արժեքի չափով (ապահովված մասով), որոնք ապահովված են հետևյալ միջոցներով.

ա. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներով, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից,

բ. Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով և Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով,

գ. տվյալ բանկում պահվող բանկային ոսկով,

դ. տվյալ բանկի բանկային և (կամ) ավանդային հաշիվներում հաշվառվող Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով,

ե. տվյալ բանկի բանկային և (կամ) ավանդային հաշիվներում հաշվառվող երկրորդ խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում: Ընդ որում, Ն212  նորմատիվի հաշվարկման նպատակով ընդհանուր ակտիվներից նվազեցման են ենթակա երկրորդ խմբի մեջ մտնող արժույթով արտահայտված միայն այն ակտիվները, որոնք ապահովված են տվյալ բանկի բանկային և (կամ) ավանդային հաշիվներում հաշվառվող ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ տվյալ երկրորդ խմբի արտարժույթով:

2) Համապատասխան արժույթով արտահայտված այն վարկերի գումարի հաշվեկշռային արժեքի չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրաված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր:

3) Սույն կանոնակարգի 34.8-րդ կետի համաձայն, համապատասխան նորմատիվի հաշվարկման նպատակով թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով:

4) Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում չընդգրկվող` Կենտրոնական բանկի թղթակցային հաշիվներում հաշվառվող «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների հարթակում կնքված մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով ներգրավված միջոցների չափով, ռեպո համաձայնագրերով վաճառված, ինչպես նաև գրավադրված` սույն կանոնակարգի 34.4-րդ, 34.5-րդ, 34.6-րդ, 34.7-րդ և 34.9-րդ կետերով սահմանված արժեթղթերի գումարի չափով (համապատասխան արժույթով):

(34.10-րդ կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն, 23.07.13 թիվ 179-Ն)

35. Բանկի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է՝

Ն22= Աբի/Պցպ բանաձևով,

որտեղ՝    

Աբի = Աբի1+Աբի2+...+ԱբիՆ/Ն,

 

որտեղ՝

Աբի1+Աբի2+...+ԱբիՆ - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը՝ հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պցպ - միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է   

Պցպ = (Պցպ1+ Պցպ2+...+ ՊցպՆ)/Ն բանաձևով,

որտեղ` Պցպ1+ Պցպ2+...+ ՊցպՆ - բանկի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի, իսկ «Ն»-ն՝ հաշվետու ամսվա օրերի թիվն է:

(35-րդ կետը փոփ. 26.06.12 թիվ 168-Ն)

35.1. Ն221  նորմատիվը հաշվարկվում է Ն22  նորմատիվի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` առաջին խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են 34.8-րդ կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):

(35.1-ին կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն)

35.2. Ն222  նորմատիվը հաշվարկվում է Ն22  նորմատիվի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն կանոնակարգի 18.2-րդ կետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են 34.8-րդ կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):

(35.2-րդ կետը լրաց. 26.06.12 թիվ 168-Ն)

36. Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող համապատասխան արժույթով ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները (ներառյալ՝ դրանց գծով հաշվեգրված ցպահանջ և մարման սահմանված ժամկետ չունեցող տոկոսները), այդ թվում՝ ժամկետանց պարտավորությունները: Ընդ որում, համապատասխան արժույթով ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են 34.8-րդ կետի առաջին պարբերության համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ՝ դրանց գծով հաշվեգրված տոկոսները): Սույն կանոնակարգի իմաստով՝ ժամկետանց են այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ:

(36-րդ կետը փոփ. 26.06.12 թիվ 168-Ն)

37. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն31 նորմատիվ) սահմանվում է՝
     

Ն31 = Ռիսկ/Կընդ բանաձևով,

որտեղ՝

Ռիսկ-բանկի կողմից մեկ փոխառուին (անձին) և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի մատուցած ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ՝ մուրհակների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի (համաձայն սույն կանոնակարգի 47-րդ կետի), ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի (համաձայն սույն կանոնակարգի 48.2 կետի), ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջների (համաձայն սույն կանոնակարգի 48-րդ կետի), ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը) գումարն է: Ն31 նորմատիվների ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերը իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով:

Կընդ - բանկի ընդհանուր կապիտալն է:

(37-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, 27.11.12 թիվ 325-Ն)

38. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Ն32 նորմատիվ) սահմանվում է՝

Ն32 = Ռիսկ/Կընդ բանաձևով,

որտեղ՝

Ռիսկ-բանկի կողմից խոշոր փոխառուներին (անձանց) և նրանց հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի մատուցած ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ՝ մուրհակների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի (համաձայն սույն կանոնակարգի 47-րդ կետի), ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի (համաձայն սույն կանոնակարգի 48.2 կետի), ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջների (համաձայն սույն կանոնակարգի 48-րդ կետի), ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ և (կամ) բանկի խոշոր փոխառու) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է: Ն32 նորմատիվի ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:

Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով ռիսկը (համաձայն սույն կանոնակարգով սահմանված Ն31 նորմատիվի ռիսկ տարրի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:

(38-րդ կետը լրաց., խմբ. 18.09.07 N 297-Ն, փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, 27.11.12 թիվ 325-Ն)

38.1. Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով բանկի ռիսկը (համաձայն սույն կանոնակարգի 37-րդ կետով սահմանված փոխառուի նկատմամբ ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:

38.2. Եթե փոխառուն (անձը) և այլ իրավաբանական անձը փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը և (կամ) Ասիական զարգացման բանկը տիրապետում է (են) փոխառուի (անձի) և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայամասնակցությունների) 20 տոկոսից ավելիին կամ իրավունք ունի (ունեն) օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները, ապա Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկման իմաստով այդ փոխառուն (անձը) և այլ իրավաբանական անձը չեն համարվում փոխկապակցված:

(38.2-րդ կետը լրաց. 19.03.10 թիվ 54-Ն, խմբ. 23.07.13 թիվ 179-Ն)

39. Ն31 և Ն32 նորմատիվները չեն հաշվարկվում Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ:

(39-րդ կետը լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)

40. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության նպատմամբ պահանջները Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի մեջ չեն ընդգրկվում: Ընդ որում, բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների գծով Ն31 և Ն32 նորմատիվները հաշվարկելիս ռիսկերի հաշվարկի մեջ ընդգրկվում են միայն.

ա) դուստր կազմակերպության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջները, և

բ) դուստր կազմակերպության կողմից այլ անձանց (որոնք չեն հանդիսանում դուստրի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածություն հանդիսացող միջոցները (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով):

40.1. Սույն կետի համաձայն՝ դուստր կազմակերպությունների համար սահմանված դրույթները տարածվում են բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) վրա, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:

41. Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա համախմբված հաշվետվությունների նկատմամբ Ն31 և Ն32 նորմատիվների ռիսկի հաշվարկում չեն ընդգրկվում դուստր բանկի գրանցման երկրի պետական պարտատոմսերը, դուստր բանկի գրանցման երկրի կենտրոնական բանկի նկատմամբ պահանջները:

42. Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) սահմանվում է՝      

Ն41 = Ռիսկ/Կընդ բանաձևով,

որտեղ՝

Ռիսկ - բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված մեկ անձին տրամադրվող վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի մատուցած ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ՝ մուրհակների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի (համաձայն սույն կանոնակարգի 47-րդ կետի), ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի (համաձայն սույն կանոնակարգի 48.2 կետի), ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջների (համաձայն սույն կանոնակարգի 48-րդ կետի), ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), բանկի հետ կապված անձի պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձին տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է: Ն41 նորմատիվների ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:

Կընդ - բանկի ընդհանուր կապիտալն է:

(42-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, 27.11.12 թիվ 325-Ն)

43. Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) սահմանվում է՝      

Ն42 = Ռիսկ/Կընդ բանաձևով,

որտեղ՝

Ռիսկ - բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի մատուցած ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ՝ մուրհակների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի (համաձայն սույն կանոնակարգի 47-րդ կետի), ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի (համաձայն սույն կանոնակարգի 48.2 կետի), ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջների (համաձայն սույն կանոնակարգի 48-րդ կետի), ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը բանկի հետ կապված անձ չէ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է: Ն42 նորմատիվի ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերը իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Կընդ- բանկի ընդհանուր կապիտալն է:

(43-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, 27.11.12 թիվ 325-Ն)

44. Ն41 և Ն42 նորմատիվները չեն հաշվարկվում բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) նկատմամբ, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:

44.1. Եթե բանկը և անձը կապված են միայն այն հիմքով, որ պետությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը և (կամ) Ասիական զարգացման բանկը հանդիսանում է (են) բանկի նշանակալից մասնակից և միևնույն ժամանակ տիրապետում է (են) այդ անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայամասնակցությունների) 20 տոկոսից ավելիին կամ իրավունք ունի (ունեն) օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել այդ անձի որոշումները, ապա Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկման իմաստով բանկը և այդ անձը չեն համարվում կապված:

(44.1-ին կետը լրաց. 23.07.13 թիվ 179-Ն)

45. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկվում են ամսվա վերջին օրվա դրությամբ, ինչպես նաև վերոնշյալ նորմատիվների ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Ամսվա վերջին օրվա դրությամբ Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկելիս համարիչի «Ռիսկ» տարրը հաշվարկվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, իսկ ընդհանուր կապիտալը՝ ամսվա միջին օրական հաշվարկով: Ամսվա վերջին օրը Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:

45.1. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերոնշյալ նորմատիվները հաշվարկվում են տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ: Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները «նոստրո» թղթակցային հաշիվների ծագման, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում չեն հաշվարկվում:

46. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը և սույն կանոնակարգի 28.1-րդ կետի «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից պակասեցվող ներդրումները:

47. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ռեպո համաձայնագրերը համարվում են պահանջ ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ նկատմամբ` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի չափով, իսկ սույն կանոնակարգի հավելված 3-ի 3-րդ գլխով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի չապահովված մասի արժեքի չափով:

(47-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)

48. Սույն կանոնակարգի 37-րդ, 38-րդ, 42-րդ և 43-րդ կետերում նշված ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջները Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվում են միայն ածանցյալ գործիքների գծով հաշվեկշռի ակտիվային մասում արտացոլված գումարների չափով, բացառությամբ այն դեպքի, երբ բանկը սվոպ գործարքի արդյունքում ստացել է երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ` ռուսական ռուբլու), որի դեպքում Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում սվոպն ընդգրկվում է բանկի հետհաշվեկշռում արտացոլված ստացման ենթակա ամբողջ գումարի չափով:

(48-րդ կետը խմբ. 30.11.11 թիվ 323-Ն, 27.11.12 թիվ 325-Ն)

48.1. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող արտարժույթի առուվաճառքի սփոթ գործարքները, որոնց դեպքում բանկը ստանալու է Հայաստանի Հանրապետության դրամ կամ առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների արդյունքում արժույթների տրամադրումն ու ստացումն իրականացվելու է միևնույն բանկային օրվա ընթացքում, որը կարող է և չհամընկել գործարքի կնքման օրվա հետ:

(48.1-ին կետը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն)

48.2. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը և փոխառությամբ տրամադրված արժեթղթերը համարվում են պահանջ`

1) տվյալ արժեթղթի թողարկողի նկատմամբ` արժեթղթի հաշվեկշռային արժեքի չափով, և

2) ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ (փոխառուի) նկատմամբ` սույն կանոնակարգի հավելված 3-ի 22.2 կետով սահմանված չապահովված մասի արժեքի չափով: Ընդ որում, եթե բանկը ռեպո համաձայնագրով ձեռք է բերել երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ ռուսական ռուբլու), ապա վերջինս Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի առումով չի դիտվում որպես ռեպո համաձայնագրի ապահովվածություն:

(48.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

49. Ն31 , Ն32 , Ն41  և Ն42  նորմատիվների հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.

ա) Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով,

բ) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,

գ) Որոշման Հավելված 3-ի (այսուհետ՝ Հավելված 3) Աղյուսակ 1-ի 6.6. կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,

դ) Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6. կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

ե) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,

զ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

է) տվյալ բանկում ներդրված ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքով:

Ընդ որում, այդ պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների՝ մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումն ընկած ժամկետները, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները, ինչպես նաև երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները: Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն, սույն կետի ա)-է) ենթակետերում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ: Ընդ որում, Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով: Սույն կետը չի տարածվում ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերի և փոխառությամբ տրամադրված արժեթղթերի վրա:

(49-րդ կետը խմբ. 02.10.07 թիվ 317-Ն, 23.05.08 թիվ 163-Ն,  լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, 19.03.10 թիվ 54-Ն, 27.11.12 թիվ 325-Ն)

50. Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի և օտարերկրյա բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:

 (50-րդ կետը խմբ. 16.03.10 թիվ 46-Ն, 27.07.10 թիվ 171-Ն, 01.02.11 թիվ 21-Ն, լրաց. 08.02.11 թիվ 26-Ն, խմբ. 22.11.11 թիվ 305-Ն)

51. Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով, այնպես, որ փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:

Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է միջին երկշաբաթյա կտրվածքով, այնպես, որ փաստացի պահուստավորման ժամանակահատվածում երկու օրացուցային շաբաթվա ընթացքում միջին օրական փաստացի պահուստավորված գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից: Ընդ որում, սույն կետի իմաստով օրացուցային երկու շաբաթն ընդգրկում է փաստացի պահուստավորման ժամանակաշրջանի չորեքշաբթիից մինչև դրան հաջորդող երկրորդ երեքշաբթին ընկած ժամանակահատվածը:

Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց՝ հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների գումարը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է` հիմք ընդունելով արտարժույթով ներգրավված միջոցների օրական դրամային համարժեքը: Օրական դրամային համարժեքը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների օրական դրամային համարժեքը որոշվում է` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային գները:

(51-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 27.07.10 թիվ 171-Ն, խմբ. 22.11.11 թիվ 305-Ն, 10.12.14 թիվ 339-Ն, 17.12.14 թիվ 365-Ն, 23.12.14 թիվ 369-Ն, 30.06.15 թիվ 152-Ն, 11.08.15 թիվ 183-Ն)

52. Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի համար 2015 թվականի փետրվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակահատվածի և դրան հաջորդող հաշվետու ժամանակահատվածների տևողությունը սահմանվում է օրացուցային մեկ ամիսը, իսկ միջոցների փաստացի պահուստավորման հաշվարկի ժամանակահատվածը ընդգրկում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող 2-րդ ամսվանից սկսած՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցով (այսուհետ՝ պահուստավորման օրացույց) նախատեսված, որպես կանոն, չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում պահուստավորման օրացույցով սահմանված փաստացի պահուստավորման վերջին օրվա` Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:

(52-րդ կետը խմբ. 25.12.07 թիվ 422-Ն, 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 27.07.10 թիվ 171-Ն, փոփ. 22.11.11 թիվ 305-Ն, խմբ. 10.12.14 թիվ 339-Ն)

52.1. (կետն ուժը կորցրել է 22.11.11 թիվ 305-Ն)

52.1.1 (կետն ուժը կորցրել է 22.11.11 թիվ 305-Ն)

52.1.2. (կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 21-Ն)

52.2. Ընթացիկ տարվա պահուստավորման հաշվետու և փաստացի ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվությունը` պարտադիր պահուստավորման օրացույցը՝ հաստատված Կենտրոնական բանկի խորհրդի կողմից, տեղակայվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում, որպես կանոն, մինչև նախորդ տարվա նոյեմբերի 30-ը: Պահուստավորման օրացույցի օրինակելի ձևը ներկայացված է սույն կանոնակարգի հավելված 7-ում:

(52.2-րդ կետը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, փոփ. 27.07.10 թիվ 171-Ն)

53. Պարտադիր պահուստավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ՝

1) Կենտրոնական բանկից ներգրաված միջոցների,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ հաստատված՝ տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի Բաղադրիչ 1-ի միջոցների,

3) «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից ներգրաված միջոցների,

4) «ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից ներգրաված միջոցների,

5) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների,

6) Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ներգրաված միջոցների,

7) բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվող երկարաժամկետ ստորադաս փոխառությունների,

8) (ենթակետն ուժը կորցրել է  24.02.15 թիվ 44-Ն)

 (53-րդ կետը խմբ. 11.03.08 թիվ 56-Ն, լրաց. 07.10.08 N 285-Ն, 30.06.09 թիվ 195-Ն, 30.11.11 թիվ 323-Ն, փոփ. 20.12.11 թիվ 354-Ն, փոփ., լրաց. 27.11.12 թիվ 325-Ն, խմբ. 10.12.14 թիվ 339-Ն, փոփ. 24.02.15 թիվ 44-Ն)

(53-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված դրույթները տարածվում են 2014 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ներգրաված միջոցների վրա և վերաբերում են պարտադիր պահուստավորման 2014 թվականի դեկտեմբերի 10-ից սկսվող և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներին: Տե'ս 10.12.14 թիվ 339-Ն, 5-րդ կետ )

53.1 (կետն ուժը կորցրել է 07.10.08 N 285-Ն)

53.1. Եթե սույն կանոնակարգի 24.1.1-ից 24.1.4 կետերով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված դրույքաչափով ընդգրկվող ներգրավված միջոցների գծով իրականացվում է վաղաժամկետ մարում կամ հետգնում, ապա բանկն այդ ներգրավված միջոցների գծով իրականացնում է պահուստավորում հետևյալ կարգով.

1) Պահուստավորումն իրականացվում է այն ժամկետով, որի չափով ներգրավված միջոցը վաղաժամկետ մարմանը նախորդող 730 օրվա ընթացքում պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ընդգրկվել էր նվազեցված դրույքաչափով,

2) Պահուստավորման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով. 

   

 

n
Ai * ri

i =1

Պահուստավորման ենթակա գումար

 =  _________
   

 n

որտեղ.

ո – սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետն է օրերով,

Ai – ներգրավված միջոցի i-րդ օրվա դրամային համարժեքն է,

ri – i-րդ օրվա համար սույն կանոնակարգի 24-րդ և 24.1 կետերով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրաված միջոցների համար սահմանված դրույքաչափն է, իսկ եթե ներգրավված միջոցը պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ընդգրկվել է 0 տոկոս դրույքաչափով, ապա` 24-րդ և 24.1 կետերով սահմանված դրույքաչափերի 1.5-ապատիկը,

3) Պահուստավորումն իրականացվում է սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարը պարտադիր պահուստավորման հաշվետու ժամանակահատվածներում Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների մեծությանը գումարելու միջոցով` սկսած վաղաժամկետ մարման օրվան հաջորդող օրվանից սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ընթացքում:

(53.1-ին կետը լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, խմբ. 10.12.14 թիվ 339-Ն, 21.01.15 թիվ 6-Ն, 24.02.15 թիվ 44-Ն, փոփ. 30.06.15 թիվ 152-Ն)

(53.1-ին կետով սահմանված դրույթները տարածվում են 2014 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ներգրաված միջոցների վրա և վերաբերում են պարտադիր պահուստավորման 2014 թվականի դեկտեմբերի 10-ից սկսվող և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներին: Տե'ս 10.12.14 թիվ 339-Ն, 5-րդ կետ )

53.2 (կետն ուժը կորցրել է 07.10.08 N 285-Ն)

53.3 (կետն ուժը կորցրել է 07.10.08 N 285-Ն)

53.4. Սույն կանոնակարգի 24.1.1-ից 24.1.4 կետերով սահմանված ներգրավված միջոցների նկատմամբ բանկը կարող է կիրառել սույն կանոնակարգի 24-րդ և 24.1 կետերով սահմանված դրույքաչափերը, որի դեպքում բանկի վրա չեն տարածվի սույն կանոնակարգի 53.1 կետով սահմանված պահանջները` ներգրավված միջոցների մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում:

(53.4-րդ կետը լրաց. 21.01.15 թիվ 6-Ն, խմբ. 24.02.15 թիվ 44-Ն)

54. Բանկերի՝ պարտադիր պահուստավորված միջոցների, ինչպես նաև կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ կարող են հաշվարկվել և վճարվել տոկոսներ՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով, պայմաններով ու չափով:

55. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի՝ այլ պետություններում գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:

56. Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի՝ Կենտրոնական բանկում ունեցած Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկից ստացված՝ տվյալ օրվա քաղվածքներում նշված հաշվի փաստացի մնացորդները: Բանկերն ինքնուրույն են տնօրինում, տիրապետում և օգտագործում պարտադիր պահուստների միջոցները:

56.1. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը սույն կանոնակարգի 56.2-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող, բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի՝ դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման իմաստով արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները: Ընդ որում, արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ: Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը, բացառությամբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված արտարժութային ակտիվների, որոնք հաշվարկին մասնակցում են՝ հաշվի առնելով հնարավոր կորուստների պահուստի մեծությունը (հաշվեկշռային արժեքով): Սույն մասին համապատասխան` բացառապես բանկի դատողությունների և մասնագիտական կարծիքի հիման վրա սուբյեկտիվ չափանիշով դասակարգված (այդ թվում` անհուսալի) արտարժութային ակտիվները արտարժութային դիրքի հաշվարկում ընդգրկվում են այն չափով, որքանով կընդգրկվեին օբյեկտիվ չափանիշով դասակարգված լինելու դեպքում: Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» կարգի 4.4-րդ կետի համաձայն` բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները, ինչպես նաև առանց հաշվի առնելու առանց ակտիվների դասակարգման լրացուցիչ պահուստին կատարվող հատկացումները:

Արտարժութային փակ դիրք՝ բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական հավասարությունն է:

Արտարժութային բաց դիրք՝ բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական անհավասարությունն է:

Համախառն արտարժութային դիրք՝ հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

Արտարժութային երկար դիրք՝ արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդներին:

Արտարժութային կարճ դիրք՝ արտարժույթով բանկի պարտավորությունների հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդներին:

Եթե ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ ՍԴՌ-ի), ապա տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:

(56.1-ին կետը լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, փոփ. 19.03.10 թիվ 54-Ն, խմբ. 08.02.11 թիվ 26-Ն, լրաց. 23.07.13 թիվ 179-Ն)

56.2. Ըստ առանձին արժույթների դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի, ընդ որում 2010 թվականի օգոստոսի 1-ից առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են՝

1) սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործարքները,

2) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական (ազգային) ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

3) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

4) Արժութային և փոխարժեքային սվոպերը,

5) Փակ դիրքով (բեք թու բեք) ածանցյալ գործիքները, մասնավորապես՝ արտարժույթի առքի ու վաճառքի միաժամանակ կնքված հակադարձ գործարքները, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին միաժամանակ.

ա. գործարքները կնքվել են նույն ժամկետներով, նույն ծավալներով և միևնույն արժութային զույգերով, ընդ որում՝ գործարքների արժույթներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամը,

բ. գործարքներից առնվազն մեկը կնքվել է Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ,

գ. օպցիոն գործարքի կնքման դեպքում՝ առնվազն օպցիոններից մեկի իրականացման իրավունքը պատկանում է բանկին (բանկը հանդիսանում է օպցիոնի գնորդ): 

Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում ածանցյալ գործիքներն ընդգրկվում են միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ ածանցյալ գործիքի գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):

(56.2-րդ կետը լրաց.14.10.09 թիվ 297-Ն, խմբ. 27.07.10 թիվ 171-Ն, լրաց. 30.11.11 թիվ 323-Ն, փոփ., լրաց. 27.11.12 թիվ 325-Ն, լրաց. 23.07.13 թիվ 179-Ն)

56.3 Բանկերը թարմացնում են վարկանշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 56.2-րդ կետում նշված վարկանշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները: Եթե սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված կազմակերպությունն ունի երկու և ավելի վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներ, ապա բանկը հիմք է ընդունում ամենացածր վարկանիշը: Սույն կանոնակարգի 56.2-րդ կետում նշված կազմակերպությունների համար վարկանիշները հիմք են ընդունվում՝ կախված ածանցյալ գործիքի արժույթից:

(56.3-րդ կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն, փոփ. 23.07.13 թիվ 179-Ն)

56.4. Արտարժույթի տնօրինման նորմատիվի արտարժութային դիրքը հաշվարկվում է բանկի համախառն արտարժութային դիրքի նկատմամբ, ինչպես ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ առանց դրանց, ընդ որում առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 1-5 ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները՝ սույն կանոնակարգի 56.3-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան: Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով՝ ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն՝ դրական նշանով՝ ցույց տալով արտարժութային երկար դիրքը:

(56.4-րդ կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն, 30.11.11 թիվ 323-Ն, փոփ. 27.11.12 թիվ 325-Ն, 23.07.13 թիվ 179-Ն)

57. Արտարժույթի առաջին խմբի մեջ մտնում են ՍԴՌ-ը, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթները, շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը, ավստրալիական դոլարը և բանկային ոսկին: Արտարժույթի երկրորդ խմբի մեջ մտնում են այլ արտարժույթները:

58. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը:

59. Սույն կանոնակարգում «բանկային ոսկի» հասկացությունը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությամբ,  իսկ «թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ» հասկացությունը` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությամբ:

(59-րդ կետը լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)

60. Սույն կանոնակարգի իմաստով՝ առաջնային գրավ է համարվում այն գրավը, որի դեպքում գրավառու բանկը գրավ դրված գույքի նկատմամբ ունի այդ գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք տվյալ գրավի այլ գրավառուների հանդեպ:

61. Սույն կանոնակարգի իմաստով՝ ոչ բանկ կազմակերպություններ են համարվում բոլոր իրավաբանական անձինք, բացառությամբ բանկերի:

61.1. Սույն կանոնակարգի իմաստով` ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային մնացորդ (արժեք) է համարվում նրա գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը` ներառյալ տոկոսները, տույժերը և տուգանքները` նվազեցրած նրա գծով ձևավորված պահուստը, կուտակված ամորտիզացիան և արժեզրկումը, եթե այդպիսիք կան:

(61.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

61.2. Սույն կանոնակարգի իմաստով` արժութային սվոպը համաձայնություն է, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք), ինչպես նաև պայմանագրով նախապես սահմանված տոկոսագումարներ փոխանակելու պայմանով:

(61.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

61.3. Սույն կանոնակարգի իմաստով` փոխարժեքային սվոպը արժութային սվոպի պարզ տեսակ է, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք) պայմանով:

(61.3-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

62. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, ինչպես նաև դրանց ղեկավարները կրում են պատասխանատվություն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

Գ լ ու խ  VII

 

Անցումային դրույթներ

 

63. (կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 21-Ն)

64. (կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 21-Ն)

(VII գլուխը լրաց. 25.12.07 թիվ 422-Ն, խմբ.18.11.08 թիվ 325-Ն)

 

(հավելվածը խմբ. 02.10.07 թիվ 317-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.09.07 N 297-Ն, խմբ., լրաց. 21.11.07 թիվ 368-Ն, 25.12.07 թիվ 422-Ն, խմբ.11.03.08 թիվ 56-Ն, փոփ., խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց., փոփ. 07.10.08 N 285-Ն, փոփ., լրաց., խմբ. 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 30.06.09 թիվ 195-Ն, փոփ., լրաց., խմբ. 14.10.09 թիվ 297-Ն, խմբ. 16.03.10 թիվ 46-Ն, 19.03.10 թիվ 53-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.03.10 թիվ 54-Ն, 27.07.10 թիվ 171-Ն, խմբ. 12.10.10 թիվ 254-Ն, փոփ., խմբ. 01.02.11 թիվ 21-Ն, լրաց., խմբ. 08.02.11 թիվ 26-Ն, փոփ. 12.04.11 թիվ 94-Ն, խմբ., փոփ. 22.11.11 թիվ 305-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.11.11 թիվ 323-Ն, 20.12.11 թիվ 354-Ն, փոփ., լրաց. 26.06.12 թիվ 168-Ն, լրաց., խմբ., փոփ. 27.11.12 թիվ 325-Ն, փոփ. 16.04.13 թիվ 101-Ն, լրաց. 23.07.13 թիվ 179-Ն, փոփ. 24.12.13 թիվ 299-Ն, խմբ. 17.12.14 թիվ 365-Ն, փոփ., խմբ. 23.12.14 թիվ 369-Ն, խմբ., լրաց. 24.06.14 թիվ 146-Ն, խմբ.10.12.14 թիվ 339-Ն, խմբ., լրաց. 21.01.15 թիվ 6-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.02.15 թիվ 44-Ն,15.04.15 թիվ 81-Ն, խմբ., փոփ. 30.06.15 թիվ 152-Ն, խմբ. 11.08.15 թիվ 183-Ն)

 

 

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հավելվածն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 354-Ն)

 

 

 

Հավելված 3

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ

Վարկային ռիսկի հաշվարկ

Գ լ ու խ  1

Վարկային ռիսկի հաշվարկ

1. Վարկային ռիսկի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն:

2. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՌ = (ՎՌ1+ՎՌ2+…+ՎՌՆ)/Ն,

որտեղ՝

ՎՌ-վարկային ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,

ՎՌ1+ՎՌ2+…+ՎՌՆ -վարկային ռիսկն է` ըստ օրերի,

Ն-հաշվետու ամսվա օրերի թիվն է:

3. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են բանկի ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները՝ սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն: Ընդ որում, վարկային ռիսկի հաշվարկում չեն ընդգրկվում սույն կանոնակարգի 28.1-րդ կետով սահմանված հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող ակտիվները:

4. Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՌ = Ա11 + Ա22 +…+ Աոո, որտեղ`

Ա1, Ա2, ..., Աո-ը բանկի ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների հանրագումարներն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների: Ակտիվները ներառվում են իրենց հաշվեկշռային արժեքով, իսկ սույն հավելվածով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում` ՎՌԶՄ ճշգրտված արժեքով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված չափով:

Ռ1, Ռ2, ..., Ռո-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:

(4-րդ կետը խմբ. 27.07.10 թիվ 171-Ն, 27.11.12 թիվ 325-Ն)

5. Վարկային ռիսկի հաշվարկման ընթացքում բանկերը կիրառում են սույն հավելվածի 3-րդ գլխով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետև՝ ՎՌԶՄ):


Գ լ ու խ  2

 

Վարկային ռիսկի հաշվարկում oգտագործվող ռիսկի կշիռներ

 

6. Վարկային  ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները՝ ներքոհիշյալ ռիսկի կշիռներով.

 

Աղյուսակ 1

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ

Ակտիվների տեսակները

Ռիսկի կշիռներ (տոկոս)

դրամային ակտիվների համար

արտարժութային ակտիվների համար

6.1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով) 0 0

6.1.1. Կանխիկ դրամական միջոցներ (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուբլու), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով բացառությամբ ռուբլու)

-

100
6.2. Բանկային ոսկի բանկի դրամապահոցում 0 -
6.3. Կենտրոնական բանկում թղթակցային հաշվի միջոցներ, ներդրված ավանդներ, բանկի կանոնադրական կապիտալի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ 0 0

6.4. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր

0 -
6.5. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով 0 -

6.6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խումբ կազմող Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի, Առևտրի և զարգացման սևծովյան բանկի, ինչպես նաև Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ

0 0
6.7. (կետն ուժը կորցրել է 23.07.13 թիվ 179-Ն)
6.8. (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 325-Ն)
6.9. (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 325-Ն)
6.10. Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր - 10
6.11. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 28.03.2006 թ. թիվ 1/202-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»՝ համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից 10 10

6.11.1. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր

0 10
6.12. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ 20 20
6.13. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), բանկային ոսկի, ինչպես նաև ճանապարհին գտնվող՝ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով) 20 20
6.14. Թղթակցային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում 20 30
6.15. Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20
/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20
/ԲԲԲ+/Բաա1/-ից
/ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/ (Բ3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100
6.16. Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/ (Բ3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100
6.17. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ /Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150
վարկանիշ չունեցող 100
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/
Ֆ3-ից ցածր/ՆՊ/
150 վարկանիշ չունեցող 100
6.18. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/
(Բ3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100
6.19. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջներ «Ա+»-ից «Բ -» 20 «Գ+»-ից «Գ -» 50 «Դ+»-ից «Դ -» 100 «Ե+»-ից «Զ» 150 «Ա+»-ից «Բ -» 30 «Գ+»-ից «Գ -» 75 «Դ+»-ից «Դ -» 150 «Ե+»-ից «Զ» 225
6.20. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ /Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/
Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 150
6.21. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100
/(ԲԲ-)-ից ցածր/(Բա3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից
/ԲԲ-/Բա3/ 100
/(ԲԲ-)-ից ցածր/(Բա3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 150

6.21.1. Կարճաժամկետ պահանջներ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/20
/Ա-2/Ֆ2/Պ-2/
50
/Ա-3,Բ/Ֆ3,Բ/Պ-3/
100
/Բ-ից ցածր/Բ-ից ցածր/
150

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/
50
/Ա-3,Բ/Ֆ3,Բ/Պ-3/
100
/Բ-ից ցածր/Բ-ից ցածր/
150

6.21.2. Երկարաժամկետ պահանջներ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/
20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/
50
/ԲԲԲ+/Բաա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/
150

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/
20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/
50
/ԲԲԲ+/Բաա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/
150

6.22. Հիփոթեքային վարկեր, որոնք բավարարում են սույն կանոնակարգի հավելված 6-ով սահմանված «50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» 50 75
6.23. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ 50 75
6.24. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ բոլոր հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.
ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի) և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,
բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված պահանջների) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված մեծությունների հանրագումարի 0.2%-ը
75 110
6.25. Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ 100 150
6.26. Դատարանի վճռով սառեցված կամ կալանված միջոցներ 100 150

6.27 Պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով վճարման ենթակա գումարներից, հարկային օրենսդրությամբ սահմանված կանխավճարներից ավելի վճարված գումարների գծով

100 -
6.28. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 28.03.2006թ. թիվ 1/202-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի», չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ 100 150
6.29. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով 100 -
6.30. Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր 100 150
6.31. Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «ը» ենթակետով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում բանկի հիմնական կապիտալից 150 225

6.31.1. (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 325-Ն)

6.31.2. (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 325-Ն)

6.32 (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 325-Ն)

6.32. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

50

6.33. Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

75

6.34. 6.1.1 կետում նշված ակտիվներից տարբեր այլ ակտիվներ երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու)

-

150

6.35. Պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի առկայության դեպքում)

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից
/ԲԲԲ-/Բաա3/ 100
/ԲԲ+/Բա1/-ից 
 /ԲԲ-/Բա3/ 100
/Բ+/Բ1/-ից ցածր 150

/Ֆ1+, Ֆ1/Պ-1/Ա-1+,Ա-1/ 20
/Ֆ2/Պ-2/Ա-2/ 50
/Ֆ3 և ցածր/Պ-3/Ա-3-ից ցածր / 100

/ԱԱԱ/Աաա/ -ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից
/ԲԲԲ-/Բաա3/ 100
/ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100
/Բ+/Բ1/-ից ցածր 150

/Ֆ1+, Ֆ1/Պ-1/Ա-1+,Ա-1/ 20
/Ֆ2/Պ-2/Ա-2/ 50
/Ֆ3 և ցածր/Պ-3/Ա-3-ից ցածր / 100

6.36. Պահանջներ ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

Համաձայն սույն հավելվածի 9.2 կետի

Համաձայն սույն հավելվածի 9.2 կետի

6.37. Պահանջներ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

150

150

6.38. Պահանջներ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

Համաձայն սույն հավելվածի 9.3 կետի

Համաձայն սույն հավելվածի 9.3 կետի

6.39. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն սույն աղյուսակի այլ կետերում

100

150

(աղյուսակը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 30.12.08 թիվ 375-Ն, խմբ. 19.03.10 թիվ 54-Ն, լրաց., խմբ. 08.02.11 թիվ 26-Ն, լրաց. 30.08.11 թիվ 224-Ն, փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, լրաց. 20.12.11 թիվ 354-Ն, փոփ., լրաց. 27.11.12 թիվ 325-Ն, խմբ., փոփ. 23.07.13 թիվ 179-Ն, 10.12.14 թիվ 339-Ն, փոփ. 21.01.15 թիվ 6-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.02.15 թիվ 44-Ն)

7. Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված պահանջները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռային արժեքով:

(7-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)

7.1. Այն դեպքում, երբ պարտապանի նկատմամբ բանկի պահանջը միաժամանակ բավարարում է սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջները, պարտապանին տրամադրված արտարժութային ակտիվների նկատմամբ կիրառվում են համապատասխան դրամային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռները.

1) պարտապանը հանդիսանում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,

2) պարտապանի` սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դրամական ներհոսքը ստացվում է ապրանքների և (կամ) ծառայությունների արտահանումից,

3) պարտապանի` վարկի արժույթով արտահայտված դրամական ներհոսքերը` բացառությամբ ներգրավված վարկերի, վերջին մեկ տարվա ընթացքում գերազանցել են նույն արտարժույթով արտահայտված դրամական արտահոսքերը` ներառյալ վարկերի մարումները:

(7.1-ին կետը լրաց. 21.01.15 թիվ 6-Ն)

8. Սույն կանոնակարգի իմաստով՝ անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները՝ ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Հաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:

(8-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 325-Ն)

9.1. Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.37 կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.36 կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:

(9.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

9.2. Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.36 կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել է (տրամադրվել է) ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.36 կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:

(9.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

9.3. Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.38 կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում, աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջները:

 

Աղյուսակ 1.1

 

 

ՖՈՆԴԻ ՏԵՍԱԿԸ

ՌԻՍԿԻ ԿՇԻՌԸ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐ

 

1.

 

Դրամական շուկայի ֆոնդեր

20%

2.

Ստանդարտ ֆոնդեր (տարատեսականացված)

50%

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐ

 

 3.

Ֆոնդերի ֆոնդ, որի ակտիվները ներդրվում են միայն հրապարակային ստանդարտ տարատեսականացված ֆոնդերում

50%

 4.

Անշարժ գույքի ֆոնդ (տարատեսականացված)

75%

 5.

Այլ մասնագիտացված ֆոնդեր

150%

 

1-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ՖՈՆԴԵՐ

 
 6.

1-5-րդ կետերում չնշված ֆոնդեր

150%

(9.3-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

 

10. Բանկերը բոլոր ոչ բանկ կազմակերպությունների (այդ թվում` Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների) նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն հավելվածի 6-րդ կետով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշները: Նման մոտեցման կիրառման դեպքում բանկերը տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնեն այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

(10-րդ կետը խմբ. 08.02.11 թիվ 26-Ն)

10.1. (կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)

11. Եթե միևնույն ակտիվը սույն հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, բանկը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) ոչ ստանդարտ, կամ կասկածելի դասակարգված ակտիվները, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթերը կամ դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,

2) այն դեպքում, երբ 6.24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են 6.17-ից 6.21.2 կետերին, ապա տվյալ պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 6.17-ից 6.21.2 կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները,

3) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

 4) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:

 5) Աղյուսակ 1-ի 6.31 կետում նշված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

(11-րդ կետը լրաց. 18.09.07 N 297-Ն, խմբ. 08.02.11 թիվ 26-Ն, լրաց. 27.11.12 թիվ 325-Ն, փոփ. 24.02.15 թիվ 44-Ն)

12. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոնները (ՎՌՓԳ): Հետհաշվեկշռային հոդվածները պահուստի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն՝

 

ՀՎՌ=(ՀՀ-Պ)*ՎՌՓԳ,

 

որտեղ՝

ՀՎՌ-ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են` հետհաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով, որոնք վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված համապատասխան ռիսկի կշիռներով,

ՀՀ-հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են,

Պ- հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով ձևավորված պահուստի մեծությունն է,

ՎՌՓԳ-սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:

(12-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

 

13. Վարկային ռիսկի փոխարկման գործոններ

 

Աղյուսակ 2

Հետհաշվեկշռային հոդվածներ

ՎՌՓԳ (%)
Դրամային հոդվածներ Արտարժութային հոդվածներ
13.1. Հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններ 1 1.5
13.2. Պայմանագրով մինչև մեկ տարի ժամկետայնությամբ հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ երաշխավորությունների (երաշխիքների)) 20

30

13.3. Պայմանագրով մեկ տարի և ավելի ժամկետայնությամբ հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ երաշխավորությունների (երաշխիքների)) 50

75

13.4. Երաշխավորություններ/երաշխիքներ 100 100

(13-րդ կետը լրաց. 18.09.07 N 297-Ն, խմբ. 19.03.10 թիվ 54-Ն)

14. Սույն հավելվածով սահմանվող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները/երաշխիքները, ակրեդիտիվները, վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային քարտերի չօգտագործված մասերը: Եթե միևնույն հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնության պայմանագրի համաձայն բանկը միաժամանակ իրականացնում է արտարժույթի առք ու վաճառք, ապա վարկային ռիսկի հաշվարկում հետհաշվեկշռային պայմանագիրն ընդգրկվում է մեկ անգամ՝ ակտիվ առաջացնող մեծության չափով:

 

Գ լ ու խ  3

 

Վարկային ռիսկի զսպման մեխանիզմ

 

15. Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում կիրառվում են ՎՌԶՄ-ները: ՎՌԶՄ-ն հնարավորություն է տալիս ճշգրտել բանկի վարկային ռիսկի գնահատականը, եթե առկա են վարկային ռիսկը ճշգրտող գործոններ: ՎՌԶՄ-ի կիրառման արդյունքում պահանջի ապահովված մասը ստանում է ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը, իսկ չապահովված մասը՝ փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը:

16. Պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները, դրանց գծով հաշվարկված տոկոսները (այսուհետ՝ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջ) կարող են ճանաչվել ՎՌԶՄ-ի առարկա, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

ա. ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված առաջնային ֆինանսական գրավ, որը վերագնահատվում է նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ, կամ Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ վարկանիշային գործակալությունների կամ Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած այլ սուբյեկտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի, շուկայի հիմնական մասնակիցների, սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.6 կետում նշված կազմակերպությունների երաշխիք կամ երաշխավորություն,

բ. առկա են ապահովվածությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր,

գ. գրավի առարկայի՝ մինչև մարումն ընկած ժամկետը, երաշխիքի/երաշխավորության (այսուհետ՝ ապահովվածություն) տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մինչև մարումն ընկած ժամկետին (չկա բացասական ժամկետային անհամապատասխանություն),

դ. փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ՝ երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն), բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տվողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմս,

ե. փոխառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում բանկն ունի գրավի իրացման արտադատարանային իրավունք (միայն գրավի դեպքում),

զ. փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

է. ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը ցածր է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից:

(16-րդ կետը լրաց., փոփ. 18.09.07 N 297-Ն, խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 14.10.09 թիվ 297-Ն, 19.03.10 թիվ 54-Ն, լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

17. ՎՌԶՄ-ները չեն տարածվում ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային արժեթղթեր:

(17-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, խմբ. 27.11.12 թիվ 325-Ն, փոփ. 10.12.14 թիվ 339-Ն)

18. ՎՌԶՄ-ի կիրառումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցների միջոցով ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի և ապահովվածության մեծության ճշգրտում, եթե դրանց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ, կամ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և համապատասխան ապահովվածությունն արտահայտված են տարբեր արժույթներով:

(18-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

19. Արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում.

ա. ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված արժեքը կլինի բարձր ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի արժեքից՝ համաձայն սույն հավելվածի 20-րդ կետի,

բ. ապահովվածության ճշգրտված արժեքը կլինի ցածր ապահովվածության արժեքից՝ համաձայն սույն հավելվածի 21-րդ կետի:

20. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում բանկերը ճշգրտում են միայն այն ՎՌԶՄ-ին ենթակա պահանջները, որոնց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն.

Վռճ = (Վռ-Պ) (1+Գվ),

որտեղ՝

«Վռճ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված մեծությունն է՝ հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,

«Վռ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մեծությունն է՝ հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցնելուց և արժեքը ճշգրտելուց առաջ,

«Պ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունն է:

«Գվ»-25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է:

21. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում, ինչպես նաև ՎՌԶՄ ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով լինելու դեպքում բանկերը ճշգրտում են ապահովվածության արժեքը, եթե դրանց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն.

 

Աճ = Ա(1-Գգփխ),

 

որտեղ՝

«Աճ»-ապահովվածության ճշգրտված արժեքն է՝ հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,

«Ա»-ապահովվածության արժեքն է,

«Գգ»-25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է,

«Գփխ»-փոխարժեքի տատանման գործակիցն է:

Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով են, ապա որպես փոխարժեքային տատանման գործակից (այսուհետև՝ Գփխ)՝ հիմք է ընդունվում 8%-ը: Հակառակ դեպքում, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը միևնույն արժույթներով են, ապա «Գփխ»-ն հավասար է 0%-ի:

22. Եթե պահանջի գծով առկա չեն արժեքի տատանման գործակիցներ, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը հավասար է պահանջի և հնարավոր կորուստների պահուստի տարբերությանը: Եթե պահանջի գծով առկա է արժեքի տատանման գործակից, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի ճշգրտված արժեքը որոշվում է սույն հավելվածի 20-րդ կետի համաձայն: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների դեպքում ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը որոշվում է սույն հավելվածի 12-րդ կետի համաձայն: Ապահովվածության ճշգրտված արժեքը հաշվարկվում է սույն հավելված 21-րդ կետի համաձայն:

(22-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)

22.1. Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

ՌՀԱ = Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ], որտեղ`

ՌՀԱ – ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,

ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի,

ՊՀ – սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժույթը) արտադրյալն է:

(22.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն, փոփ. 23.07.13 թիվ 179-Ն)

22.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

ՌՎԱ = Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`

ՌՎԱ – ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ՉԱ – ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես`

ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային ճշգրտված արժեքի (կիրառելով սույն գլխով սահմանված արժեքի տատանման գործակիցները), և

բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,

ԳՌ – ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,

ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,

ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի:

Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:

(22.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)

23. ՎՌԶՄ շրջանակներում ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասը ստանում է 20% և ավելի բարձր ռիսկի կշիռ, բացառությամբ սույն հավելվածի 23.1-րդ, 23.2-րդ և 23.3-րդ կետերում ներկայացված դեպքերի:

23.1. Ֆինանսական գրավով ապահովված ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե՝

1) որպես ֆինանսական գրավ հանդես է գալիս տվյալ բանկում պահվող (ներառյալ տվյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկին, Հայաստանի Հանրապետության դրամը, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցները կամ ռուբլին, կամ

2) բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ՝

ա. Ապահովվածությունը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,

բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,

գ. փոխառուն (պարտապանը) դասվում է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանվող շուկայի հիմնական մասնակիցների շարքին:

(23.1-ին կետը խմբ. 23.07.13 թիվ 179-Ն)

23.2. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը,

բ) դասվում է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով,

գ) Հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.6 կետում նշված կազմակերպություն:

(23.2-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց.  27.11.12 թիվ 325-Ն)

23.3. Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե՝

ա. գրավը արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, որը, սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, ինչպես նաև բավարարված են սույն հավելվածի 23.1-րդ կետով սահմանված պայմանները, բացառությամբ 23.1-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պայմանի, կամ

բ. գործարքը բավարարում է սույն հավելվածի 23.1-րդ կետով սահմանված պայմաններին, բացառությամբ 23.1-րդ կետի «գ» ենթակետի:

24. Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջն ունի մեկ տեսակից ավելի ապահովվածություն, որոնց հանրագումարը գերազանցում է պահանջի մեծությունը, և որոնք ունեն տարբեր ռիսկի կշիռներ, ապա ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք պետք է ընդունել ապահովվածությունների ռիսկի կշիռները՝ ըստ ռիսկի կշիռների աճման կարգի (սկզբում հիմք ընդունելով առավել ցածր ռիսկի կշիռ ունեցող ապահովվածության ռիսկի կշիռը, այնուհետ՝ հաջորդող ապահովվածությունների ռիսկի կշիռները):

25. Արժեքի տատանման գործակիցներ

Աղյուսակ 3

Արժեթղթերի տեսակներ և վարկանիշներ

     Մարմանը     
մնացած
ժամկետ

Արժեքի տատանման գործակիցներ (%)

Կենտրոնական բանկեր (Կառավարություն) տեղական կառավարման մարմիններ

Այլ թողար-կողներ

25.1. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր,

< 1 տարի

1

 

1 տարի,
< 5 տարի

2

 

 5 տարի

4

 

25.3. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
25.4. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,

< 1 տարի

 

1

 1 տարի, 
5 տարի

 

4

< 5 տարի

 

8

25.5. Արտարժույթով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր,
25.6. /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր,

< 1 տարի

2

 

 1 տարի,
< 5 տարի

3

 

 5 տարի

6

 

25.7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր,
25.8. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
25.9. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝/Ա-2/Ֆ2/Պ-2/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,

< 1 տարի

 

2

< 5 տարի
1 տարի

 

6

5 տարի

 

12

25.10. /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր,
25.11. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
25.12. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /Ա-3/Ֆ3/Պ-3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
25.13. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր,
25.14. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակեր-պությունների թողարկած պարտատոմսեր, որոնց վարկանիշը «Գ» և ավելի բարձր է,
25.15. /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր,

20

25.16. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմա-կերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը «Գ» և ավելի բարձր է,
25.17. /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող բանկերի և ոչ բանկ կազմա-կերպությունների բաժնետոմսեր:

30

26. Ֆինանսական գրավի առարկաները, որոնք կարող են օգտագործվել ՎՌԶՄ-ում.

26.1. Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր:

26.1.1. Տվյալ բանկում պահվող (ներառյալ տվյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկի, Հայաստանի Հանրապետության դրամ, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներ, ռուբլի, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներ (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում):

(26.1.1-ին կետը լրաց. 23.07.13 թիվ 179-Ն)

26.2. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ:

(26.2-րդ կետը լրաց. 30.12.08 թիվ 375-Ն)

26.3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր:

26.4. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների թողարկած պարտատոմսեր, որոնց վարկանիշը «Գ-» և ավելի բարձր է:

26.5. /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր:

26.6. Օտարերկրյա բանկերի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:

26.7. Օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:

26.8. Օտարերկրյա բանկերի ու ոչ բանկ կազմակերպությունների /Ա-2/Ֆ2/Պ-2/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:

26.9. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած «Գ-» և ավելի բարձր վարկանիշ ունեցող ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր:

26.10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր:

26.11. /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերի բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ:

26.12. /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ:

26.13. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր:

(26.13-րդ կետը լրաց. 30.08.11 թիվ 224-Ն)

27. Շուկայի հիմնական մասնակիցներ: Սույն կանոնակարգի իմաստով՝ շուկայի հիմնական մասնակիցների շարքին են դասվում.

27.1. Պետությունները/կառավարությունները, կենտրոնական բանկերը և տեղական կառավարման մարմինները:

27.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը:

27.3. Օտարերկրյա բանկերը:

27.4. Այլ ֆինանսական կազմակերպությունները (ներառյալ՝ ներդրումային և ապահովագրական ընկերությունները), որոնց նկատմամբ պահանջները սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 20% ռիսկի կշիռով:

28. Բորսայական ինդեքսներ: Սույն կանոնակարգի իմաստով՝ բորսայական ինդեքսների շարքին են դասվում սույն հավելվածի 4-րդ աղյուսակում սահմանված ինդեքսները:

 

Աղյուսակ 4

Բորսայական ինդեքսների անվանումը

Երկիրը

Օլ Օրդս (All Ords)

Ավստրալիա

ԷյԹիԷքս (ATX)

Ավստրիա

ԲԵԼ 20 (BEL20)

Բելգիա

Եվրոնեքստ 100 (Euronext 100)

միջազգային

ՍիԷյՍի 40 (CAC 40)

Ֆրանսիա

ԻԲԵՔՍ 35 (IBEX 35)

Իսպանիա

ԷյԻԷքս(AEX)

Նիդերլանդներ

Հանգ Սենգ (Hang Seng)

Հոնկոնգ

Նիկկեի 225 (Nikkei225)

Ճապոնիա

ԴԱՔս (DAX)

Գերմանիա

ՍՄԻ (SMI)

Շվեյցարիա

ՕԷմԷքս (ՕMX)

Շվեդիա

Սի և Փի 500 (S&P500)

ԱՄՆ

Դոու Ջոնս(Dow Jones)

ԱՄՆ

ՆԱՍԴԱՔ (NASDAQ)

ԱՄՆ

ՖՏՍԵ 100 (FTSE100)

Միացյալ Թագավորություն

ՖՏՍԵ միդ-250 (FTSE mid-250)

Միացյալ Թագավորություն

 

Գ լ ու խ  4

 

Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում վարկանիշների կիրառման սկզբունքները

 

29. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար պետք է օգտագործել Կենտրոնական բանկի սահմանած վարկանիշները: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից սահմանվող վարկանիշների կիրառման դեպքում յուրաքանչյուր օրվա համար պետք է հիմք ընդունել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում առկա վարկանիշները:

30. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար օգտագործվում են միայն /Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ/ վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները: Ընդ որում, Ստանդարտ և Փուրզ ու Ֆիթչ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված երկարաժամկետ վարկանիշների սանդղակները համընկնում են:

31. Բանկերը պարտավոր են թարմացնել վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 30-րդ կետով սահմանված վարկանիշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները:

32. Եթե տվյալ պահանջն ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա տվյալ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն պահանջի համար առկա է երկու տարբեր վարկանիշ՝ տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, բանկը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում բանկը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:

33. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների նկատմամբ պահանջները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու համար պետք է հիմք ընդունել վարկանիշները՝ կախված գործիքների տեսակից և արժույթից: Իսկ օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար հիմք պետք է ընդունել վարկանիշները՝ կախված պահանջների ժամկետայնությունից, արժույթից և գործիքների տեսակից:

(33-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)

34. Սույն հավելվածի առումով կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

35. ՎՌԶՄ-ի կիրառման ընթացքում օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, օտարերկրյա առևտրային բանկերի երաշխիքներով/երաշխավորություններով ապահովված պահանջները ռիսկով կշռելիս բանկերը պետք է օգտագործեն վարկանիշային կազմակերպության սահմանած երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշները, իսկ վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների երաշիքներով/երաշխավորություններով ապահովված պահանջների դեպքում պետք է օգտագործեն «թողարկողի վարկանիշ» վարկանիշները:

36. Եթե առկա չէ կարճաժամկետ վարկանիշ, ապա օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունվել սույն հավելվածի 6.18-րդ և 6.21-րդ կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշներին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Սույն կետի կիրառման իմաստով՝ բացառություն են կազմում 20% և 150% ռիսկի կշիռները (այսինքն՝ կարճաժամկետ պահանջները պետք է կշռել, համապատասխանաբար, 20% և 150% ռիսկի կշռով):

(36-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)

37. Օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, տեղական կառավարման մարմինների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ և' կարճաժամկետ, և' երկարաժամկետ պահանջները ռիսկով կշռելու, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ սույն կանոնակարգով սահմանված վարկանիշները կիրառելու նպատակով պետք է հիմք ընդունել բացառապես երկարաժամկետ վարկանիշները:

37.1. Եթե ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունը Մուդիզ վարկանիշային գործակալության կողմից ստացել է ՆՊ կարճաժամկետ վարկանիշ, ապա տվյալ անձի նկատմամբ կարճաժամկետ պահանջը կշռելիս հիմք է ընդունվում երկարաժամկետ վարկանիշը, իսկ երկարաժամկետ վարկանիշ չունենալու դեպքում` կիրառվում է 150 տոկոս ռիսկի կշիռ:

(37.1-ին կետը լրաց. 24.02.15 թիվ 44-Ն)

38. Եթե անձի/գործիքի նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը 150% է, ապա տվյալ անձի նկատմամբ ցանկացած վարկանիշ չունեցող պահանջները (թե' երկարաժամկետ, թե' կարճաժամկետ) վարկային ռիսկի հաշվարկում պետք է ընդգրկվեն 150% ռիսկի կշռով:

39. (կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)

40. Ֆինանսական խմբի մեջ գտնվող ցանկացած անձի տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող անձանց վրա:

41. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում խմբի մեջ մտնող անձանց վրա:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 18.09.07 N 297-Ն, 23.05.08 թիվ 163-Ն, լրաց. 30.12.08 թիվ 375-Ն, խմբ. 19.03.10 թիվ 54-Ն, 27.07.10 թիվ 171-Ն, լրաց., խմբ. 08.02.11 թիվ 26-Ն, լրաց. 30.08.11 թիվ 224-Ն, փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, լրաց. 20.12.11 թիվ 354-Ն,խմբ., լրաց., փոփ. 27.11.12 թիվ 325-Ն, 23.07.13 թիվ 179-Ն, փոփ.10.12.14 թիվ 339-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.02.15 թիվ 44-Ն)

 

 


Հավելված 4

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ

Շուկայական ռիսկի հաշվարկ

Գ լ ու խ  1

Շուկայական ռիսկի հաշվարկ

1. Շուկայական ռիսկը հաշվարկվում է սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն:

2. Շուկայական ռիսկն արտարժութային, տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՇՌ = ԱՌ+ՏՌ+ԿԳԳՌ,

որտեղ՝

ՇՌ-շուկայական ռիսկն է,

ԱՌ-արտարժութային ռիսկն է,

ՏՌ-տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ԿԳԳՌ-կապիտալի գործիքների գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով:

3. Շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերը հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով բանկի.

ա. շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը, կամ

բ. շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:

(3-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 323-Ն)

 

Գ լ ու խ  2

 

Արտարժութային ռիսկի հաշվարկ

 

4. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:

5. Բանկերը տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկեն արտարժութային ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

6. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն արտարժութային ռիսկի հաշվարկ.

6.1. Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:

(6.1-ին կետը խմբ. 08.02.11 թիվ 26-Ն)

6.2. Արտարժութային դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ դրանց գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):

(6.2-րդ կետը լրաց. 30.11.11 թիվ 323-Ն, խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)

6.3. Արտարժութային դիրքը բանկի արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը, բացառությամբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված արտարժութային ակտիվների, որոնք հաշվարկին մասնակցում են՝ հաշվի առնելով հնարավոր կորուստների պահուստի մեծությունը (հաշվեկշռային արժեքով): Սույն մասին համապատասխան` բացառապես բանկի դատողությունների և մասնագիտական կարծիքի հիման վրա սուբյեկտիվ չափանիշով դասակարգված արտարժութային ակտիվները արտարժութային դիրքի հաշվարկում ընդգրկվում են այն չափով, որքանով կընդգրկվեին օբյեկտիվ չափանիշով դասակարգված լինելու դեպքում: Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» կարգի 4.4-րդ կետի համաձայն` բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները, ինչպես նաև առանց հաշվի առնելու առանց ակտիվների դասակարգման լրացուցիչ պահուստին կատարվող հատկացումները: Արտարժութային դիրքերը սահմանվում են՝

ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

(6.3-րդ կետը լրաց. 23.07.13 թիվ 179-Ն)

6.4. Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է՝

ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,

բ. թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

(6.4-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 26-Ն)

6.5. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն միջոցները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:

(6.5-րդ կետը լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)

6.6. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

6.7. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԱՌ=առավելագույն (ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ),

որտեղ՝

ԱՌ-ստանդարտ մեթոդաբանության համաձայն հաշվարկված արտարժութային ռիսկն է,

ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է՝ ըստ հաշվետու ժամանակաշրջանի օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

6.8. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

7. ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով բանկերը պետք է հաշվարկեն 7.1-ից 7.8-րդ կետերով սահմանված մեծությունները՝ օրական պարբերականությամբ.

7.1. Հաշվարկել բանկի արտարժութային դիրքերը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով՝ համաձայն սույն հավելվածի 6.1, 6.2 և 6.3-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը՝ պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան.

Դ = (Դ1, Դ1, …, ԴԱ),

որտեղ՝

«(Դ1 , Դ2 , . . . , ԴԱ ) - արտարժույթների դիրքերի մեծություններն են՝ ըստ արտարժույթների տեսակների,

«Ա» - արտարժույթի տեսակներն են:

(7.1-ին կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)

7.2. Ձևավորել այն արտարժույթների՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք են ընդունվում Կենտրոնական բանկի հայտարարած` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ համապատասխան արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների հաշվարկային գները:

(7.2-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 08.02.11 թիվ 26-Ն)

7.3. Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծություններն՝ ըստ օրերի.

Ln (ՓՕ / ՓՕ-1 );

որտեղ՝

«ՓՕ » տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքն է՝ տվյալ օրվանից «Օ» օր առաջ,

«Օ» արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկը:

(7.3-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

7.4. Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը՝ 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը: Վերջինս հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևով՝

 

 ԵԻ

1
___

250

250

  Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1),

Օ=1

 

որտեղ՝

«ԵԻ»-«Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,

Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է՝ ըստ օրերի:

7.5 Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝  

 ԿովԻԺ

1
___

250

250

  (Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1)-ԵԻ)(Ln (ՓԺՕ/ ՓԺՕ-1)-ԵԺ)

Օ=1

որտեղ՝

ԿովԻԺ- «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,

«ԵԻ», «ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 7.4-րդ կետի համաձայն:

7.6 ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:

7.7 Տվյալ օրվա համար բանկի արտարժութային ՎաՌ-ը (այսուհետև՝ արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

ՎաՌ = 2.33Դ*Կով*ԴՏ

որտեղ՝

«Դ»-բանկի արտարժութային դիրքերի մատրիցան է,

«Կով»-բանկի արտարժութային կովարիացիոն մատրիցան է,

«ԴՏ»-բանկի արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:

7.8 Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկում է հետևյալ բանաձևով՝

 

 

 Արտարժութային ռիսկը = 3*(առավելագույն (ՎաՌ-10; Գ

1
__

Ն

 Ն

  ՎաՌԻ))

Ի=1

 

որտեղ՝

«ՎաՌ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է՝ հաշվարկված հետևյալ բանաձևով՝

     

ՎաՌ-10 = √10*ՎաՌՆ,

«Ն»-հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,

«Ի»-հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,

«Գ» ընդունում է ներքոհիշյալ արժեքները՝ կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով բանկի օրական զուտ կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:

 

Աղյուսակ 1

 

Գերազանցող օրերի քանակը

Գ

4 և 4-ից փոքր

3

5

3.4

6

3.5

7

3.65

8

3.75

9

3.85

10 և ավելի

4

(7.8-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)

 

Գ լ ու խ  3

 

Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկ
 

8. Տոկոսադրույքի ռիսկը հաշվարկվում է որպես տոկոսադրույքի հատուկ ռիսկի և ընդհանուր ռիսկի հանրագումար, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

ՏՌ = ՏՀՌ+ՏԸՌ,

 

որտեղ`

ՏՌ - տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏՀՌ - տոկոսադրույքի հատուկ ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏԸՌ - տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով:

9. Տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկերը հաշվարկվում են շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերը դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:

(9-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 323-Ն)

10. Սույն կանոնակարգի իմաստով՝ պարտքային արժեթղթերի թվին են դասվում.

ա. պետական պարտատոմսեր և մուրհակներ,

բ. այլ պարտատոմսեր և մուրհակներ (բացառությամբ փոխարկվող պարտատոմսերի և այլ արժեթղթերի),

գ. ավանդային սերտիֆիկատներ,

դ. ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր,

ե. բաժնային արժեթղթեր չհամարվող այն արժեթղթերը, որոնք պարունակում են տոկոսադրույքի ռիսկ:

11. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը, փոխառությամբ ստացված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, գրավադրված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած է պարտքային արժեթուղթ: Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված արժեթղթերը, որպես գրավ ստացված արժեթղթերը, արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայության շրջանակներում կառավարվող արժեթղթերը:

(11-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 30.11.11 թիվ 323-Ն, փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)

12. Պարտքային արժեթղթերի դիրքը բանկի պարտքային արժեթղթերի (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) և որպես պարտավորություն հանդիսացող պարտքային արժեթղթերի (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) մեծությունների տարբերությունն է: Պարտքային արժեթղթերի դիրքերը սահմանվում են.

ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:

Պարտքային արժեթղթերի համախառն դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

13. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերը պետք է հաշվարկվեն ներքոհիշյալ սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկին մասնակցող պարտքային արժեթղթերը պետք է.

13.1. թողարկված լինեն միևնույն անձի կողմից, և

13.2. արտահայտված լինեն միևնույն արժույթով, և

13.3. ունենան միևնույն եկամտաբերությունը, կամ եկամտաբերությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 0.2 տոկոսային կետը, և

13.4. մինչև մարումն ընկած ժամկետայնությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.

ա. ունենան միևնույն ժամկետայնությունները, եթե մինչև մարումը ընկած ժամկետը փոքր կամ հավասար է մեկ ամսի, կամ

բ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 7 օրը, եթե վեջիններիս ժամկետայնությունը մեկից տասներկու ամիս է, կամ

գ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 30 օրը, եթե ժամկետայնությունները մեկ տարուց ավելի են:

14. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկի ընթացքում պարտքային արժեթղթերի՝ մինչև մարումներն ընկած ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ.

14.1. ֆիքսված տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի՝ մինչև մարումն ընկած օրերի թիվը (մասնակի մարման արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում յուրաքանչյուր մասնակի մարմանը մնացած օրերի թիվը),

14.2. փոփոխվող տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում տոկոսադրույքի առաջիկա վերանայմանը մնացած օրերի թիվը,

14.3. ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի մինչև մարումն ընկած ժամկետայնությունը,

(14.3-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

14.4. հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում ածանցյալ գործառնության՝ մինչև կատարումն ընկած ժամկետայնությունը:

15. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկ.

15.1. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ:

15.2. Դիրքերի հաշվարկից հետո հաշվարկվում է պարտքային արժեթղթերի համախառն դիրքը:

15.3. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերը տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի: Պարտքային արժեթղթերի դասերն են.

ա. պետական պարտքային արժեթղթեր՝ պետությունների/կառավարությունների, կենտրոնական բանկերի և տեղական կառավարման մարմինների պարտքային արժեթղթեր,

բ. հուսալի պարտքային արժեթղթեր: Հուսալի պարտքային արժեթղթերի թվին են դասվում սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6.6-րդ կետով սահմանված՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի պարտքային արժեթղթերը, օտարերկրյա բանկի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից «Բ-» և ավելի բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների պարտքային արժեթղթերը,

գ. այլ պարտքային արժեթղթեր, որոնք չեն դասվում պետական պարտքային և հուսալի պարտքային արժեթղթերի շարքին:

15.4. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերն ընդգրկվում են սույն հավելվածի 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակով սահմանված կշիռներով:

 

Աղյուսակ 2

Պարտքային արժեթղթերի տեսակներ

Թողարկող/վարկանիշ

Մինչև մարումն ընկած ժամկետայնություն

Կշիռը
(%)

(1)

(2)

(3)

(4)

1. Պետական պարտքային արժեթղթեր

 

 

1.1 Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր,

1.2 /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր,

< 1 տարի

1

1 տարի, < 5 տարի

2

5 տարի

4

1.3 Արտարժույթով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր,

1.4 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր,

< 1 տարի

2

1 տարի, < 5 տարի

3

5 տարի

6

1.5 /ԲԲ+/Բա1-ից /Բ-/Բ3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր,

-

8

 

 

 

1.6 /Բ-/Բ3/-ից ցածր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր,

-

12

1.7 Վարկանիշ չունեցող

-

8

2. Հուսալի պարտքային արժեթղթեր

< 1 տարի

2

1 տարի, < 5 տարի

6

5 տարի

12

3. Պարտքային այլ արժեթղթեր

-

20

 

15.5. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:

15.6. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏՀՌ= (ՏՀՌ1+ ՏՀՌ2+…+ ՏՀՌՆ)/Ն,

որտեղ՝

ՏՀՌ-տոկոսադրույքի հատուկ ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏՀՌ1,ՏՀՌ2,…, ՏՀՌՆ պարտքային արժեթղթերի համախառն դիրքն է՝ ըստ օրերի: Ընդ որում, համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերը ընդգրկվում են 15.4-րդ կետով սահմանված կշիռներով,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

15.7. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը),
օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

16. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկ

16.1. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերություն:

16.2. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկից հետո պարտքային արժեթղթերի երկար կամ կարճ դիրքերը բաշխվում են սույն հավելվածի 3-րդ աղյուսակի 3-րդ սյունակով սահմանված՝ մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններում՝ համապատասխան կշիռներով.

 

Աղյուսակ 3

Ժամկետային գոտիներ

N

Պարտքային արժեթղթերի մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններ

Կշիռ
(%)

(1)

(2)

(3)

(4)

1-ին գոտի

1

մինչև մեկ ամիս

0

2

1-ից 3 ամիս

0.5

3

3-ից 6 ամիս

1

4

6-ից 12 ամիս

2

2-րդ գոտի

5

1-ից մինչև 2 տարի

3

6

2-ից մինչև 3 տարի

4

7

3-ից մինչև 4 տարի

6

3-րդ գոտի

 

8

4-ից մինչև 5 տարի

7

9

5-ից մինչև 7 տարի

8

10

7-ից մինչև 10 տարի

10

11

10-ից մինչև 15 տարի

11

12

15-ից մինչև 20 տարի

13

13

20 տարի և ավելի

15

 

(աղյուսակը խմբ. 20.12.11 թիվ 354-Ն)

(16.2-րդ կետը փոփ. 18.09.07 N 297-Ն)

16.3. Պարտքային արժեթղթերի դիրքերը սույն հավելվածի 16.2-րդ կետով սահմանված կշիռներով հաշվարկելուց հետո հաշվարկվում են 16.4-16.10-րդ կետերով սահմանված մեծությունները:

16.4. Աղյուսակ 3-ով սահմանված՝ մինչև մարումը ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:

16.5. Աղյուսակ 3-ով սահմանված՝ մինչև մարումը ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի զուտ դիրքը (երկար կամ կարճ) տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ)  տարբերությունն է:

(16.5-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

16.6. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:

(16.6-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)

16.7. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի զուտ (երկար կամ կարճ) դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի տարբերությունն է:

(16.7-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)

16.8. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը հաշվարկվում է որպես առաջին գոտու երկար զուտ (կամ կարճ) դիրքի (բացարձակ մեծությամբ) և երկրորդ գոտու կարճ զուտ (կամ երկար) դիրքի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծություն:

(16.8-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)

16.9. Աղյուսակ 3-ով սահմանված երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.

ա. (երկրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),

բ. (երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)):

16.10. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.

ա. (առաջին գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),

բ. (երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրք):

16.11. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏԸՌ= (ՏԸՌ1+ ՏԸՌ2+…+ ՏԸՌՆ)/Ն,

 

որտեղ՝

ՏԸՌ-տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏԸՌ1, ՏԸՌ2,…,ՏԸՌՆ- տոկոսադրույքների ընդհանուր ռիսկերն են՝ ըստ օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

16.12. Տվյալ օրվա տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է.

ա. մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի նվազագույն դիրքի 10 տոկոս,

բ. առաջին գոտու նվազագույն դիրքի 40 տոկոս,

գ. երկրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,

դ. երրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,

ե. առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,

զ. երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,

է. առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 150 տոկոս,

ը. պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքի 100 տոկոս:

16.13. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 

Գ լ ու խ  4

 

Կապիտալի գործիքների գնային ռիսկի հաշվարկ

 

17. Բաժնային արժեթղթերի (այսուհետև՝ կապիտալի գործիքներ) համար հիմք է ընդունվում ՀՀՄՍ 39-ում տրված սեփական կապիտալի գործիքների սահմանումը:

Կապիտալի գործիքների գնային ռիսկը հաշվարկվում է շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի կապիտալի գործիքների նկատմամբ:

(17-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն, փոփ. 19.03.10 թիվ 54-Ն, 30.11.11 թիվ 323-Ն)

18. Սույն հավելվածի իմաստով՝ կապիտալի գործիքների թվին են դասվում.

18.1. բաժնետոմսեր (բացառությամբ ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի),

18.2. իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասի, անդամակցության կամ նման այլ մասնակցության իրավունք տվող այլ արժեթղթեր,

18.3. 18.1-րդ և 18.2-րդ կետերում նշված արժեթղթերի փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր,

18.4. 18.1-րդ և 18.2-րդ կետերում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու կամ այն գնելու օպցիոն կամ այլ համաձայնություն (իրավունք),

18.5. այլ ֆինանսական գործիքներ, որոնք կարող են ճանաչվել որպես կապիտալի գործիք:

19. Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված կապիտալի գործիքները, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված կապիտալի գործիքների վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված կապիտալի գործիքները, փոխառությամբ ստացված կապիտալի գործիքների վաճառքի արդյունքում ձևավորված պարտավորությունները, գրավադրված կապիտալի գործիքները, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած են սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կապիտալի գործիքները: Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված կապիտալի գործիքները, որպես գրավ ստացված կապիտալի գործիքները, արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող կապիտալի գործիքները, ինչպես նաև բրոքերային ծառայության շրջանակներում կառավարվող կապիտալի գործիքները:

(19-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 30.11.11 թիվ 323-Ն, փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)

20. Կապիտալի գործիքների գնային ռիսկի հաշվարկման նպատակով կապիտալի գործիքների դիրքերը պետք է հաշվարկվեն ներքոհիշյալ սկզբունքներով խմբավորված կապիտալի գործիքների նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկում մասնակցող կապիտալի գործիքները պետք է.

ա. թողարկված լինեն միևնույն անձի կողմից,

բ. թողարկված լինեն մինույն արժույթով:

21. Կապիտալի գործիքների դիրքը որպես ակտիվ հանդիսացող կապիտալի գործիքների (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած կապիտալի գործիքների) և որպես պարտավորություն հանդիսացող կապիտալի գործիքների (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած կապիտալի գործիքների) մեծությունների տարբերությունն է: Կապիտալի գործիքների դիրքերը սահմանվում են՝

ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:

(21-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)

22. Կապիտալի գործիքների համախառն դիրքը հաշվարկվում է որպես կապիտալի գործիքների տարբեր դիրքերի (երկար և կարճ) բացարձակ մեծությունների հանրագումար:

23. Կապիտալի գործիքների համախառն զուտ դիրքը հաշվարկում է որպես կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) միջև տարբերություն:

24. Կապիտալի գործիքները դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:

25. Կապիտալի գործիքների դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:

26. Կապիտալի այն գործիքները, որոնք նվազեցվել են հիմնական կապիտալի հաշվարկից, չեն ընդգրկվում կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում:

27. Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված կապիտալի գործիքների նկատմամբ:

28. Կապիտալի գործիքների գնային ռիսկը կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկի և կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԿԳԳՌ = (ԸՌ1+ ԸՌ2+…+ԸՌՆ)/Ն + (ՀՌ1+ՀՌ2+…+ՀՌՆ)/Ն,

որտեղ՝

ԿԳԳՌ - կապիտալի գործիքների գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ԸՌ1, ԸՌ2,...,ԸՌՆ - կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկն է՝ ըստ օրերի,

ՀՌ1,ՀՌ2,…,ՀՌՆ- կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկն է՝ ըստ օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

29. Տվյալ օրվա համար կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկը հավասար է տվյալ օրվա կապիտալի գործիքների համախառն զուտ դիրքի 8 տոկոսի բացարձակ մեծությանը:

30. Տվյալ օրվա կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկը հավասար է տվյալ օրվա կապիտալի գործիքների համախառն դիրքին՝ հաշվարկված սույն հավելվածի 33-րդ կետի կշիռներով:

31. Համախառն դիրքի հաշվարկում կապիտալի գործիքները տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի.

ա) իրացվելի և դիվերսիֆիկացված կապիտալի գործիքներ,

բ) այլ կապիտալի գործիքներ:

32. Կապիտալի գործիքները դասվում են իրացվելի և դիվերսիֆիկացված կապիտալի գործիքների շարքին, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի, վարկային կազմակերպության կապիտալի գործիք է կամ /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող բանկի կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի 3-րդ հավելվածով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, կամ Կենտրոնական բանկի կողմից «Գ -» և ավելի բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք է, կամ /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի 3-րդ հավելվածով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, և

բ) սույն հավելվածի 32-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ցանկացած կապիտալի գործիքի դիրքը (կարճ կամ երկար) չի գերազանցում կապիտալի գործիքների համախառն դիրքի 10 տոկոսը:

(32-րդ կետը փոփ. 18.09.07 N 297-Ն)

33. Կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հաշվարկման ընթացքում համախառն դիրքի հաշվարկում կապիտալի գործիքների դիրքերը (բացարձակ մեծությամբ) մտնում են հետևյալ կշիռներով.

ա) սույն հավելվածի 31-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կապիտալի գործիքների շարքին դասվող կապիտալի գործիքների դիրքերը՝ 4 տոկոս,

բ) սույն հավելվածի 31-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կապիտալի գործիքների շարքին դասվող կապիտալի գործիքների դիրքերը՝ 8 տոկոս:

34. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
 

 

Հավելված 5

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ

 

Գործառնական ռիսկի հաշվարկ

Գ լ ու խ  1

 

Գործառնական ռիսկի հաշվարկ

 

1. Գործառնական ռիսկը հաշվարկվում է հիմնական բնութագրիչների կամ ստանդարտացված մոտեցման համաձայն:

2. Բանկերը տարին մեկ անգամ ընտրում են այն մոտեցումը (հիմնական բնութագրիչների կամ ստանդարտացված), որով պետք է հաշվարկեն գործառնական ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը: Եթե բանկը մեկ անգամ ընտրել է գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումը, ապա նրան այլևս չի թույլատրվում ընտրել գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումը հետագա տարիների համար, առանց Կենտրոնական բանկի հավանության:

(2-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 354-Ն)

 

Գ լ ու խ  2

 

Գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցում

 

3. Հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԳՌ = (ԶԵՏ*Գ+ԶԵՏ-1*Գ+ԶԵՏ-2*Գ)/Ն,

որտեղ՝

ԳՌ-հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,

ԶԵՏ-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող տարվա հունվարից դեկտեմբերն ընկած տարվա (այսուհետև՝ հաշվետու տարի) զուտ եկամուտն է,

ԶԵՏ-1-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 2-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,

ԶԵՏ-2-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 3-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,

«Գ» = 15%,

«Ն»-վերջին երեք տարիների՝ 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած տարիների թիվն է:

4. Եթե որևէ տարվա զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա տվյալ տարվա զուտ եկամուտը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:

5. Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք տարիներից յուրաքանչյուրում բանկի զուտ եկամուտները փոքր կամ հավասար են եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում:

6. Տվյալ տարվա զուտ եկամուտը հաշվարկվում է որպես զուտ տոկոսային եկամուտների և զուտ ոչ տոկոսային եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը, ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները:

(6-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)

 

Գ լ ու խ  3

 

Գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցում

 

7. Ստանդարտացված մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկի հաշվարկման նպատակով սույն հավելվածի 6-րդ կետով սահմանվող զուտ եկամուտը պետք է բաժանել հետևյալ խմբերի.

7.1. Կորպորատիվ ֆինանսներ (ԿՖ): Այս խմբում ընդգրկվում են հետևյալ գործառնությունների/գործիքների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը. կապիտալի գործիքներ, ակտիվների արժեթղթավորում, արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխում, ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն:

(7.1-ին կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)

7.2. Առք ու վաճառք (ԱՎ): Այս խմբում ընդգրկվում են առևտրական նպատակով պահվող ակտիվների և պարտավորությունների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը:

7.3. Վճարահաշվարկային ծառայություն (ՎՀԾ): Այս խմբում ընդգրկվում են վճարահաշվարկային ծառայությունների (այդ թվում՝ դրամական փոխանցումներ) գծով ձևավորված եկամուտները/ծախսերը:

7.4 Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ (ՆՈՀԾ): Այս խմբում ընդգրկվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների գծով ձևավորված եկամուտները և ծախսերը` բացառությամբ արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխման և ֆինանսական ու ինվեստիցիոն խորհրդատվության ծառայությունների գծով ձևավորված եկամուտների և ծախսերի:

(7.4-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)

7.5. Հիմնական բանկային գործունեություն (ՀԲԳ): Այս խմբում ընդգրկվում են այն գործառնությունների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը, որոնք չեն ընդգրկվում սույն հավելվածի 7.1-7.4 կետերում:

8. Ստանդարտացված մոտեցման համաձայն հաշվարկվող զուտ եկամտի խմբերը և դրանց համապատասխան «Գ» գործակիցները:


Աղյուսակ 1

N

Զուտ եկամտի խմբեր

Գ

I

Կորպորատիվ ֆինանսներ (ԿՖ)

Գ1

18%

II

Առք ու վաճառք (ԱՎ)

Գ2

18%

III

Վճարահաշվարկային ծառայություն (ՎՀԾ)

Գ3

18%

IV

Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ (ՆՈՀԾ)

Գ4

18%

V

Հիմնական բանկային գործունեություն (ՀԲԳ)

Գ5

14%

(8-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)

 

9. Ստանդարտացված մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

 ԳՌ =(

Ն

 ∑

Տ=1

  5

  (ԶԵԻՏ* ԳԻ ))/Ն

Ի=1

 

որտեղ՝

ԳՌ - ստանդարտացված մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,

«Ի» - սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված զուտ եկամտի խմբերն են,

ԶԵԻՏ - «Ի»-րդ խմբի համար հաշվարկված դրական զուտ եկամուտն է՝ նորմատիվի հաշվարկմանը նախորդող «Տ»-րդ հաշվետու տարում,

«ԳԻ» - սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված «Ի»-րդ խմբի «Գ» գործակիցն է,

«Տ» - նորմատիվի հաշվարկմանը նախորդող հաշվետու տարիներն են,

«Ն» - վերջին երեք տարիների՝ 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած հաշվետու տարիների թիվն է:

10. Եթե որևէ խմբի ինչ-որ հաշվետու տարվա համար հաշվարկված զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա վերջինիս մեծությունը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:

11. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված խմբերի զուտ եկամուտը հաշվարկվում է որպես տվյալ խմբի գծով ձևավորված զուտ տոկոսային եկամուտների և զուտ ոչ տոկոսային եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը, ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները:

(11-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)

(հավելվածը լրաց. 20.12.11 թիվ 354-Ն, փոփ., խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)

 

 

Հավելված 6

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ

 

50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններ

(վերնագիրը լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)

 

Բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկը (այսուհետ՝ վարկ) համարվում է «50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» համապատասխանող, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ՝

1. Վարկը տրամադրվել է ֆիզիկական անձին (այսուհետ՝ վարկառու) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի տան կամ բնակարանի (այսուհետ՝ գույք) ձեռքբերման կամ վերանորոգման նպատակով և ապահովված է այդ նույն գույքի առաջնային գրավով:

2. Վարկը տրամադրվել է առնվազն տասը տարի ժամկետով՝ բացառությամբ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի:

3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:

(3-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)

4.(4-րդ կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)

5. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(5-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

6. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի՝ գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:

(6-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի (համավարկառուի) ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) քառասուն տոկոսը:

(7-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

8. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ վարկային պարտավորությունների գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի (համավարկառուի) ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) հիսուն տոկոսը:

(8-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

9. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի ցանկացած պահի դրությամբ գույքն ապահովագրված է ոչնչացման, վնասի և փչացման ռիսկերից՝ նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:

(9-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)

 

 

Հավելված 7

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ

Պարտադիր պահուստավորման օրացույցի ձԵՎ
 

Պարտադիր պահուստավորման օրացույցը ——— թ. համար

Հ/հ

ՀՀ դրամ

Արտարժույթ

Փաստացի օրերի քանակը

Հաշվետու ժամանակա-հատված

Փաստացի ժամանակա-հատված

Հաշվետու ժամանակա-հատված

Փաստացի ժամանակա-հատված

1

2

3

4

5

6

տտ-1

օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2

օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2

օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2

օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2

տտ-2

տտ-11

տտ-12

(հավելվածը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, խմբ. 27.07.10 թիվ 171-Ն)

 

 

Հավելված 8

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ
հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎԱՆԴՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն հավելվածի իմաստով օտարերկրյա բանկի մասնաճյուղի (այսուհետ` Մասնաճյուղ) հետ կապված անձինք են համարվում.

1) Մասնաճյուղի ղեկավարները,

2) Մասնաճյուղի մայր բանկի ղեկավարները և նշանակալից մասնակիցները, դրանց հետ փոխկապակցված անձինք,

3) Մասնաճյուղի մայր բանկի հետ փոխկապակցված անձինք:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Մասնաճյուղերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները.

1) Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական բանկի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում` Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 33-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն, Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից որոշակի սահմանափակող պայմաններով ներդրված միջոցների և Մասնաճյուղի չբաշխված շահույթի/վնասի (եկամուտների պահուստներ) հանրագումարի (այսուհետ` գործառնական կապիտալ) և ռիսկով կշռված ակտիվների գումարների նվազագույն հարաբերակցությունը (Պ1 պայման) կազմում է առնվազն 12 տոկոս:

2) Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ21 պայման) կազմում է.

ա. 15 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 60 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

3) Մասնաճյուղի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ211 պայման) կազմում է.

ա. 4 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 16 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

4) Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորություններն ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են Մասնաճյուղի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Պ212 պայման, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը: Պ212 պայմանի նվազագույն մեծությունը սահմանվում է.

ա. 4 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 16 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

5) Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ22 պայման) կազմում է.

ա. 60 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

6) Մասնաճյուղի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ221 պայման) սահմանվում է.

ա. 10 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

7) Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորություններն ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են Մասնաճյուղի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Պ222 պայման, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցություն: Պ222 պայմանի նվազագույն մեծությունը սահմանվում է.

ա. 10 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

8) Մասնաճյուղի` մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ31 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 20 տոկոսը:

9) Մասնաճյուղի` խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Պ32 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 500 տոկոսը:

10) Մասնաճյուղի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ41 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 5 տոկոսը:

11) Մասնաճյուղի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Պ42 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 20 տոկոսը:

12) Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանը բաղկացած է երկու տարրերից` համախառն արտարժութային դիրք և ըստ առանձին արտարժույթների դիրք, ընդ որում.

ա. արտարժութային համախառն դիրքի և Մասնաճյուղի գործառնական կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը կազմում է 10 տոկոս,

բ. ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի բաց դիրքի և Մասնաճյուղի գործառնական կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը կազմում է 7 տոկոս:

13) Մասնաճյուղի պահանջը իր մայր բանկի նկատմամբ չի կարող գերազանցել Մասնաճյուղի ակտիվների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների տարբերության մեծությունը (Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայման):

14) Մասնաճյուղը պետք է բավարարի Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվին` համաձայն սույն կանոնակարգի 24-րդ և 24.1-րդ կետերի: Ընդ որում, եթե սույն կետի 1-ին ենթակետով սահմանված` Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից որոշակի սահմանափակող պայմաններով ներդրված միջոցները ներդրված են Կենտրոնական բանկում, ապա այդ միջոցները ևս գումարվում են Մասնաճյուղի կողմից փաստացի պահուստավորված միջոցների գումարին:

(2-րդ կետը փոփ. 24.02.15 թիվ 44-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

3. Մասնաճյուղի Պ1, Պ21, Պ211, Պ212, Պ22, Պ221, Պ222, Պ31, Պ32, Պ41, Պ42 պայմանները և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայմանը հաշվարկվում են ամսական, իսկ արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանը` օրական կտրվածքով:

4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայմանը հաշվարկում է միջին օրական հաշվարկով:

5. Պայմանների և չբաշխված շահույթի հաշվարկում վարկերի և դեբիտորական պարտքերի, ինչպես նաև ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստներն ընդգրկվում են, համապատասխանաբար, Կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» և Կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգին համապատասխան հաշվարկված գումարների չափով:

6. Մասնաճյուղի գործառնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է



Պ1 
 
=

Կգործ
_____

բանաձևով,

ՌԿԱ

 

 որտեղ.

Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է` միջին օրական հաշվարկով,

ՌԿԱ – վարկային ռիսկի, շուկայական ռիսկի և գործառնական ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՌԿԱ = ՎՌ + (25/3)*(ՇՌ + ԳՌ),

ՎՌ – Մասնաճյուղի վարկային ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված կարգի համաձայն,

ՇՌ – Մասնաճյուղի շուկայական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 4-ով սահմանված կարգի համաձայն,

ԳՌ – Մասնաճյուղի գործառնական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 5-ով սահմանված կարգի համաձայն:

7. Այն օրերին, երբ Մասնաճյուղի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

8. Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը հաշվարկվում է`

 


Պ21 
 
=

Աբի
_____

բանաձևով,

Աընդ

 

 

որտեղ.

Աբի – միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 


Աբի 
 
=

 (Աբի1+Աբի2+…+ԱբիՆ)__________________

բանաձևով,

Ն

 

որտեղ Աբի1, Աբի2, …, ԱբիՆ – Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ

«Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:

Աընդ – միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 

Աընդ   
=

 (Աընդ1+Աընդ2+…+ԱընդՆ)__________________

բանաձևով,

Ն

 

որտեղ Աընդ1, Աընդ2, …, ԱընդՆ – Մասնաճյուղի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:

9. Պ211 պայմանը հաշվարկվում է Պ21 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթներով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10 կետով սահմանված նվազեցումները:

10. Պ212 պայմանը հաշվարկվում է Պ21 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10 կետով սահմանված նվազեցումները:

11. Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի 34-րդ կետի:

12. Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է

 

Պ22   
=

Աբի
_____

բանաձևով,

Պցպ

 

 

որտեղ

 

Աբի   
=

(Աբի1+Աբի2+…+ԱբիՆ)__________________

բանաձևով,

Ն

 

 

որտեղ Աբի1, Աբի2, …, ԱբիՆ – Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ

«Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պցպ – միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 

Պցպ   
=

(Պցպ1+Պցպ2+…+ՊցպՆ)__________________

բանաձևով,

Ն

 

 

որտեղ Պցպ1, Պցպ2, …, ՊցպՆ – Մասնաճյուղի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:

13. Պ221 պայմանը հաշվարկվում է Պ22 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` առաջին խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են սույն կանոնակարգի 34.8 կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):

14. Պ222 պայմանը հաշվարկվում է Պ22 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են սույն կանոնակարգի 34.8 կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):

15. Մասնաճյուղի ցպահանջ պարտավորությունների հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի 36-րդ կետի:

16. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ31 պայման) սահմանվում է

 

Պ31   
=

Ռիսկ
______

բանաձևով,

Կգործ

 

 

որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:

17. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Պ32 պայման) սահմանվում է

 

Պ32   
=

Ռիսկ
______

բանաձևով,

Կգործ

 

 

որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:

18. Սույն հավելվածի 16-րդ և 17-րդ կետերում սահմանված «Ռիսկի» հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի, համապատասխանաբար, 37-րդ և 38-րդ կետերի:

19. Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով ռիսկը (համաձայն սույն հավելվածով սահմանված Պ31 պայմանի «Ռիսկ» տարրի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է Մասնաճյուղի գործառնական կապիտալի 5 տոկոսը:

20. Պ31 և Պ32 պայմանների հաշվարկին չեն մասնակցում այն իրավաբանական անձինք, որոնք փոխառուի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը տիրապետում է փոխառուի և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ իրավունք ունի օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները:

21. Պ31 և Պ32 պայմանները չեն հաշվարկվում Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ:

22. Մասնաճյուղի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ41 պայման) սահմանվում է

 

Պ41   
=

Ռիսկ
______

բանաձևով,

Կգործ

 

 

որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:

23. Մասնաճյուղի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Պ42 պայման) սահմանվում է 

 

Պ42   
=

Ռիսկ
______

բանաձևով,

Կգործ

 

որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:

(23-րդ կետը փոփ. 24.02.15 թիվ 44-Ն)

24. Սույն հավելվածի 22-րդ և 23-րդ կետերում սահմանված «Ռիսկի» հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի, համապատասխանաբար, 42-րդ և 43-րդ կետերի:

25. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկվում են ամսվա վերջին օրվա դրությամբ, ինչպես նաև վերոնշյալ պայմանների ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Ամսվա վերջին օրվա դրությամբ Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկելիս համարիչի «Ռիսկ» տարրը հաշվարկվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, իսկ գործառնական կապիտալը` ամսվա միջին օրական հաշվարկով: Ամսվա վերջին օրը Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:

26. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերոնշյալ պայմանները հաշվարկվում են տվյալ օրվա գործառնական կապիտալի նկատմամբ: Պ31, Պ32, Պ41, Պ42 պայմանները «նոստրո» թղթակցային հաշիվների ծագման, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում չեն հաշվարկվում:

27. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը:

28. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ռեպո համաձայնագրերը համարվում են պահանջ ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ նկատմամբ` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի չափով, իսկ սույն կանոնակարգի հավելված 3-ի 3-րդ կետով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում, ռեպո համաձայնագրի չապահովված մասի արժեքի չափով:

29. Սույն կանոնակարգի 37-րդ, 38-րդ, 42-րդ և 43-րդ կետերում նշված ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջները Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ընդգրկվում են միայն ածանցյալ գործիքների գծով հաշվեկշռի ակտիվային մասում արտացոլված գումարների չափով, բացառությամբ այն դեպքի, երբ Մասնաճյուղը սվոպ գործարքի արդյունքում ստացել է երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ` ռուսական ռուբլու), որի դեպքում Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում սվոպն ընդգրկվում է Մասնաճյուղի հետհաշվեկշռում արտացոլված ստացման ենթակա ամբողջ գումարի չափով:

30. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող արտարժույթի առուվաճառքի սփոթ գործարքները, որոնց դեպքում Մասնաճյուղը ստանալու է Հայաստանի Հանրապետության դրամ կամ առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների արդյունքում արժույթների տրամադրումն ու ստացումն իրականացվելու է միևնույն բանկային օրվա ընթացքում, որը կարող է և չհամընկնել գործարքի կնքման օրվա հետ:

31. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը և փոխառությամբ տրամադրված արժեթղթերը համարվում են պահանջ`

1) տվյալ արժեթղթի թողարկողի նկատմամբ` արժեթղթի հաշվեկշռային արժեքի չափով, և

2) ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ (փոխառուի) նկատմամբ` սույն կանոնակարգի հավելված 3-ի 22.2 կետով սահմանված չապահովված մասի արժեքի չափով: Ընդ որում, եթե Մասնաճյուղը ռեպո համաձայնագրով ձեռք է բերել երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ ռուսական ռուբլու), ապա վերջինս Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի առումով չի դիտվում որպես ռեպո համաձայնագրի ապահովվածություն:

32. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում չեն ընդգրկվում այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.

1) Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով,

2) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,

3) հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,

4) Սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

5) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,

6) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

7) տվյալ Մասնաճյուղում ներդրված ավանդներով, տվյալ Մասնաճյուղին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքով:

33. Սույն հավելվածի 32-րդ կետով սահմանված պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների` մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ Մասնաճյուղում ներդրված ավանդների` մինչև մարումն ընկած ժամկետները, տվյալ Մասնաճյուղին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները, ինչպես նաև երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները: Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ Մասնաճյուղին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

34. Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն սույն հավելվածի 32-րդ կետում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի մեջ: Ընդ որում, Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:

35. Սույն կանոնակարգի 32-34-րդ կետերը չեն տարածվում ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերի ու փոխառությամբ տրամադրված արժեթղթերի վրա:

36. Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը սույն հավելվածի 38-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող` Մասնաճյուղի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամական ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման իմաստով, արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները: Ընդ որում, արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:

37. Եթե ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ ՍԴՌ-ի), ապա տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին՝ տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:

38. Ըստ առանձին արժույթների դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում են ըստ արտարժութային երկու խմբերի, ընդ որում, առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են.

1) Սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

2) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,

3) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

4) Արժութային և փոխարժեքային սվոպերը: Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկում ածանցյալ գործիքներն ընդգրկվում են միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` ածանցյալ գործիքի գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):

39. Մասնաճյուղերը թարմացնում են վարկանշային գործակալությունների սահմանած վարկանիշները` հիմք ընդունելով սույն հավելվածի 38-րդ կետում նշված վարկանշային գործակալությունների՝ տվյալ օրվան վերաբերող վարկանիշները: Եթե սույն հավելվածի 38-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպությունն ունի երկու և ավելի վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներ, ապա Մասնաճյուղը հիմք է ընդունում ամենացածր վարկանիշը: Սույն հավելվածի 38-րդ կետում նշված կազմակերպությունների համար վարկանիշները հիմք են ընդունվում` կախված ածանցյալ գործիքի արժույթից:

40. Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի արտարժութային դիրքը հաշվարկվում է Մասնաճյուղի համախառն արտարժութային դիրքի նկատմամբ, ինչպես ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ առանց դրանց, ընդ որում, առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն հավելվածի 38-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները` սույն հավելվածի 39-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան: Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը:

 (հավելվածը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն, փոփ. 24.02.15 թիվ 44-Ն)

 

 

Հավելված 9

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի

թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության

 կարգավորումը, բանկային գործունեության հիմնական

տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Արտոնյալ բաժնետոմսն ընդգրկվում է բանկի հիմնական կապիտալի հաշվարկում, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) այն ամբողջությամբ վճարված է և օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է կանոնադրական հիմնադրամի «Արտոնյալ բաժնետոմսեր» հաշվում.

2) բանկի լուծարման դեպքում արտոնյալ բաժնետիրոջ պահանջները (այդ թվում` շահութաբաժինների գծով) ենթակա են բավարարման բանկի մյուս բոլոր պահանջատերերի պահանջները բավարարվելուց հետո, բացառությամբ սովորական բաժնետերերի պահանջների.

3) ապահովված չէ բանկի հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ, ենթակա է բավարարման ավելի շուտ, քան բանկի լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ` բանկի հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ.

4) թողարկված է անժամկետ.

5) արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինը՝ ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չէ վճարման, եթե դա կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը կամ բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը, ընդ որում`

ա. շահութաբաժնի լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,

բ. բանկի և արտոնյալ բաժնետիրոջ միջև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում բանկի համար շահութաբաժնի ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում արտոնյալ բաժնետիրոջը, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի վճարվել արտոնյալ բաժնետոմսին հասանելիք շահութաբաժինը.

6) տվյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինները ենթակա են վճարման միայն բանկի զուտ շահույթից և (կամ) դրա հաշվին ձևավորված հիմնադրամներից, ընդ որում, շահութաբաժինները վճարվում են միայն դրամական միջոցով.

7) տվյալ բաժնետոմսերի գծով վճարվող շահութաբաժնի չափը չի կարող կախվածության մեջ դրվել բանկի վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ արտոնյալ բաժնետոմսերի գծով նախկինում վճարված շահութաբաժինների փաստացի մեծությունից.

8) բանկն անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ բաժնետոմսերի ձեռքբերումը.

9) առկա չէ համաձայնություն (որոշում, պայմանագիր, համաձայնագիր), որով արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք կունենա որևէ սահմանափակում կամ խոչընդոտ նախատեսել բանկի կողմից լրացուցիչ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի հետագա թողարկման կամ նոր ստորադաս փոխառությունների ներգրավման համար.

10) ցանկացած իրավաբանական փաստաթղթով (բացառությամբ՝ բանկի կանոնադրության), որով կարգավորվում են բանկի և արտոնյալ բաժնետիրոջ միջև արտոնյալ բաժնետոմսի հետ կապված հարաբերությունները, սահմանված է, որ սույն հավելվածով սահմանված պահանջները (պայմանները) փոփոխվելու դեպքում, այդ փոփոխությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի նախնական համաձայնությանը, առանց որի փոփոխությունները պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):

(հավելվածը լրաց. 24.06.14 թիվ 146-Ն)

 

 

Հավելված 10

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի

թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության

 կարգավորումը, բանկային գործունեության հիմնական

տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունը (այսուհետ նաև` փոխառություն) ընդգրկվում է բանկի լրացուցիչ կապիտալի հաշվարկում, եթե փոխառությունը (փոխառության պայմանագիրը) բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) Փոխառությունը չի տրամադրվել բանկի հանդեպ ունեցած որոշակի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

2) Փոխառությունը ներգրավված է Հայաստանի Հանրապետության դրամով կամ առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով:

3) Բանկի լուծարման դեպքում փոխատուի պահանջները (այդ թվում` տոկոսների գծով) ենթակա են բավարարման բանկի մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո:

4) Փոխառությունն ապահովված չէ բանկի և (կամ) բանկի հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) փոխատուն տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը ենթակա է բավարարման ավելի շուտ, քան բանկի լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, փոխատուի պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) փոխատուի` բանկի հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ:

5) Փոխառությունը տրամադրվել է առնվազն 5 տարի ժամկետով: Ընդ որում, փոխառության պայմանագրով փոխառության մայր գումարի մարում կարող է նախատեսվել միայն փոխառության գումարի լրիվ մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում, իսկ փոխառության պայմանագրի երկարաձգման դեպքում` երկարաձգված ամբողջական մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում (բացառությամբ՝ սույն Հավելվածի 7-րդ ենթակետով սահմանված կարգով փոխառության ամբողջ գումարի վաղաժամկետ մարման դեպքերի):

6) Փոխառության պայմանագիրը չի պարունակում այնպիսի դրույթներ (խթաններ), որոնք տնտեսապես կամ այլ կերպ կարող են ստիպել (խթանել) բանկին ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակիորեն մարել փոխառության գումարը: Սույն հավելվածի 17-րդ ենթակետով սահմանված փոխառության` բաժնետոմսերի փոխարկվելու դրույթը չի համարվում սույն ենթակետի իմաստով խթան:

7) Փոխառությունը (մայր գումարը և տոկոսները) ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,

բ. եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով),

գ. եթե փոխառությունը ժամկետից շուտ մարվում է բանկի նախաձեռնությամբ, և եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

գ1. փոխառությունը ժամկետից շուտ մարելու նպատակով բանկը ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,

գ2. փոխառության ժամկետից շուտ մարման ամսաթվի և փոխառության ստացման ամսաթվի միջև տարբերությունը կազմում է առնվազն 5 օրացուցային տարի:

8) Սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը ստանալու նպատակով բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորադաս փոխառությունը վաղաժամկետ մարելու նպատակահարմարությունը և դրա հետևանքով անցանկալի հետևանքներ չառաջանալը հիմնավորող տեղեկատվությունը և (կամ) փաստաթղթերը: Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնության տրամադրման կամ մերժման վերաբերյալ, որի մասին ծանուցում է բանկին 30-օրյա ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու և (կամ) բանկի կողմից ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության դեպքում 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը տրամադրում է, եթե`

ա. բանկը փոխարինում է ստորադաս փոխառությունը սույն հավելվածի պահանջներին բավարարող մեկ այլ երկարաժամկետ ստորադաս փոխառությամբ կամ սույն կանոնակարգի 9-րդ հավելվածի պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերով, և այդ փոխարինումը բացասաբար չի անդրադառնա բանկի ֆինանսական վիճակի վրա, կամ

բ. բանկը հիմնավորում է, որ իր նորմատիվային կապիտալի մակարդակը, առանց սույն կետում նշված ստորադաս փոխառության, բավարար չափով բարձր է, և նոր կապիտալի գործիքով փոխարինելու անհրաժեշտությունը բացակայում է:

9) Պայմանագրի համաձայն՝ փոխառությունը (մայր գումարը կամ տոկոսները) ենթակա չէ մարման բանկի կողմից, եթե փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը: Ընդ որում, բանկի և փոխատուի միջև որևէ պայմանագրով կամ բանկի ներքին կամ անհատական իրավական ակտով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում բանկի համար փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունք տրամադրել փոխատուին, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է բանկի կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը և (կամ) բանկի լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ ստորադաս փոխառությունների գծով վճարումների իրականացմանը:

10) Սույն հավելվածի 9-րդ ենթակետում նշված դեպքում փոխառության մայր գումարի և (կամ) տոկոսների մասնակի կամ ամբողջական չվճարումը չի հանդիսանում բանկի կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում:

11) Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների մեծությունը չի կարող կախվածության մեջ դրվել բանկի վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ փոխառության գծով կատարված մայր գումարի և (կամ) տոկոսների փաստացի վճարումների մակարդակից: Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների չափը չի կարող նվազել այն դեպքում, երբ փոխառության գծով սահմանված վճարումները բանկը կատարում է ամբողջությամբ և ժամանակին:

12) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ փոխատուի համար իրավունք` ժամկետից շուտ պահանջելու փոխառության գումարը միայն այն հիմքով, որ բանկը պատշաճ կերպով չի կատարել այլ պարտավորությունների գծով իր ստանձնած պարտավորությունները:

13) Փոխառությունը չի տրամադրվել այնպիսի իրավաբանական անձի կողմից, որում բանկը հանդիսանում է նշանակալից մասնակից, և (կամ) բանկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ փոխառության ներգրավումը:

14) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ, որ փոխատուն կարող է որևէ կերպ սահմանափակել կամ խոչընդոտել բանկին այլ փոխատուներից նոր փոխառությունների ներգրավման հարցում:

15) Փոխառության գծով վճարվող գումարների վճարման ժամանակացույցը հստակ նշված է փոխառության պայմանագրում:

16) Այն դեպքում, երբ փոխառության գումարը բանկին տրամադրվում է փուլերով (տրանշերով), ապա լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվելու նպատակով յուրաքանչյուր այդպիսի փուլ (տրանշ) պետք է բավարարի սույն հավելվածով սահմանված բոլոր պայմաններին, այդ թվում` յուրաքանչյուր փուլ պետք է տրամադրվի առնվազն 5 տարի ժամկետով:

17) Փոխառության պայմանագրով նախատեսված է, որ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում փոխառությունը մարվում է փոխառության համապատասխան գումարի չափով բանկի կողմից, իսկ փոխատուն պարտավորվում է մարված փոխառության գումարն անհապաղ ուղղել բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը (այսուհետ՝ փոխարկում)՝ սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով: Ընդ որում, սույն ենթակետի իմաստով՝ փոխառության համապատասխան գումար է համարվում այն գումարը, որը, Կենտրոնական բանկի կարծիքով, անհրաժեշտ է բանկի ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար, սակայն ոչ ավելի, քան այն առավելագույն գումարը, որով փոխառությունը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված իրավիճակն ի հայտ գալուն նախորդող 120 օրվա ընթացքում ներառվել է բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում: Եթե փոխառությունը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա բանկի կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղվող գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից փոխարկման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

18) Փոխառության պայմանագրով հստակ սահմանվում է այն հարաբերակցությունը, ըստ որի՝ սույն հավելվածի 17-րդ ենթակետով սահմանված փոխարկումն իրականացնելու նպատակով փոխառությունը պետք է փոխարկվի հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի:

19) Փոխառության պայմանագրով սահմանվում է, որ փոխառության պայմանագրի փոփոխության և (կամ) լուծելու դեպքում անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, առանց որի պայմանագրի ցանկացած փոփոխությունը և (կամ) լուծումը պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):

2. Սույն կանոնակարգի իմաստով՝ ֆինանսական վիճակի վատթարացում է համարվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի ի հայտ գալը.

1) բանկի հիմնական կապիտալի համարժեքությունը նվազում է 10.5 տոկոսից կամ բանկի ընդհանուր կապիտալի համարժեքությունը նվազում է 12.5 տոկոսից.

2) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է բանկին այն մասին, որ կապիտալի գործիքի դուրսգրումը կամ փոխարկումը հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի՝ անհրաժեշտ է, քանի որ առանց դրա բանկի մոտ կառաջանան (հնարավոր է, որ առաջանան) օրենքով սահմանված անվճարունակության կամ սնանկության հիմքեր.

3) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է բանկին այն մասին, որ առանց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված վարկի տրամադրման կամ Կենտրոնական բանկի կամ պետական այլ օժանդակության բանկի մոտ կառաջանան (հնարավոր է, որ կառաջանան) օրենքով սահմանված անվճարունակության կամ սնանկության հիմքեր:

3. Այն դեպքերում, երբ փոխառության ներգրավման արդյունքում տվյալ փոխատուից ներգրավված ստորադաս փոխառության արժեքը կգերազանցի բանկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10, 20, 50 կամ 75 տոկոսը, կամ փոխատուի՝ բանկի կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության և բանկին տրամադրած փոխառության հանրագումարը կգերազանցի բանկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10, 20, 50 կամ 75 տոկոսը, ապա նախքան փոխառության գումարը (կամ դրա մի մասը) բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, փոխատուն պետք է ստանա բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ի համաձայն:

(հավելվածը լրաց. 24.06.14 թիվ 146-Ն)

 

 

Հավելված 11

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի

թիվ 39-Ն որոշմամբ հաստատված
«Բանկերի գործունեության

կարգավորումը, բանկային
գործունեության հիմնական

տնտեսական նորմատիվները»
կանոնակարգ 2-ի

 

ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆՎԱԶԵՑՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

(վերնագիրը խմբ. 24.02.15 թիվ 44-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից թողարկված պարտատոմսերով (պարտքային արժեթղթերով) ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված դրույքաչափով ընդգրկելու պայմաններ.

1.1 Բանկը տիրապետում է պարտատոմսերի սեփականատերերի վերաբերյալ արժանահավատ ու թարմացվող տեղեկատվության, որի համաձայն պարտատոմսերի շրջանառվող ծավալի առնվազն 50 տոկոսը պատկանում է բանկի բաժնետերերից և բանկի հետ կապված անձանցից տարբերվող այլ անձանց,

1.2 Պարտատոմսերը թույլատրվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում առևտրին, ընդ որում` թողարկվել են բանկի կողմից կամ թողարկման նպատակով ստեղծված կազմակերպության կողմից՝ այդ կազմակերպության կողմից բանկին տրամադրված փոխառության ապահովությամբ, պարտատոմսերի տեղաբաշխման պահից մինչև մարում ընկած ժամկետը փոքր չէ 2 տարուց և պարտատոմսերի գծով մայր գումարի մասնակի մարումներ չեն նախատեսվում տեղաբաշխման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում,

1.3 Պարտատոմսերը թույլատրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին և բավարարում են հետևյալ բոլոր պայմաններին`

ա. տեղաբաշխման պահից մինչև մարում ընկած ժամկետը փոքր չէ 2 տարուց,

բ. պարտատոմսը զեղչատոկոսային է կամ արժեկտրոնային՝ ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով, չի պարունակում մասնակի մարումներ կամ ժամկետից շուտ մարելու (հետ գնելու) որևէ օպցիոն,

գ. պարտատոմսի մարման և մարման կատարման (վճարման) ամսաթվերը, ինչպես նաև արժեկտրոնի մարման և արժեկտրոնների վճարման ամսաթվերը (յուրաքանչյուր ժամկետի համար) տարբեր չեն,

դ. արժեկտրոնային տոկոսադրույքը հանդիսանում է անվանական տոկոսադրույք և բացասական մեծություն չէ,

ե. արժեկտրոնների վճարման ժամանակահատվածները կանոնավոր են, արժեկտրոնի վճարումն իրականացվում է տարեկան, կիսամյակային, եռամսյակային կամ ամսական պարբերականությամբ,

զ. օրերի հաշվարկման պայմանականությունը ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկով` փաստացի/365, փաստացի/փաստացի, փաստացի/360 կամ 30/360,

է. լողացող տոկոսադրույքով պարտատոմսի դեպքում հղման դրույքը բավարարում է հետևյալ պայմաններին` թափանցիկ, հրապարակված, անընդհատ, վստահելի և մատչելի շուկայի մասնակիցների համար,

ը. լողացող տոկոսադրույքով պարտատոմսի օրերի հաշվարկման պայմանականությունը և արժեկտրոնի հղման դրույքի օրերի հաշվարկման պայմանականությունը նույնն է,

թ. լողացող արժեկտրոնով պարտատոմսի արժեկտրոնի սահմանման նպատակով հղման դրույքին գումարվող մեծությունը՝ հղման դրույքի մարժան (Reset Margin), հանդիսանում է հաստատուն անվանական մեծություն:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ միջոցների ներգրավման Ա-(Ա3) և բարձր վարկանիշ ունեցող բանկերից, բանկի կանոնադրական կապիտալում 50 % և ավելի մասնակցություն ունեցող մայր բանկից Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի արտարժույթներով, բանկի կանոնադրական կապիտալում 50 % և ավելի մասնակցություն ունեցող բանկային խմբի հոլդինգային կազմակերպությունից կամ խմբի անդամ բանկերից Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի արտարժույթներով, սույն կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպություններից, Գերմանահայկական հիմնադրամից, Եվրասիական զարգացման Բանկից, Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպության Միջազգային Զարգացման հիմնադրամից (OPEC Fund for International Development), Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամից (European Fund for Southeast Europe), Արտասահմանյան Մասնավոր Ներդրումների Կորպորացիայից (Overseas Private Investment Corporation), Կանաչը աճի համար հիմնադրամից (Green for Growth Fund), Զարգացման Եվրոպական Ֆինանսական Ինստիտուտների Ասոցիացիայի (Association European Development Finance Institutions) անդամ ֆինանսական կազմակերպություններից, «Ռեսփոնսաբիլիթի Ինվեսթմենթս Էյ-ջի»-ից (responsAbility Investments AG), Միկրոֆինանսավորման ընդլայնման հաստատությունից (Microfinance Enhancement Facility S.A.), Տրիոդոս Բանկ Վի-Էն-ից (Triodos Bank VN), «Էյ-Սի-Թի-Այ-Էյ-Էմ»-ից (ACTIAM) ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ենթակա են նվազեցված դրույքաչափով ընդգրկման, եթե ներգրավված միջոցի մինչև մարում ընկած ժամկետը փոքր չէ երկու տարուց: Սույն կետով սահմանված բանկի` վարկանիշ չունենալու դեպքում հաշվի է առնվում տվյալ բանկի գործունեության նկատմամբ հսկողության հնարավորություն ունեցող անձի վարկանիշը:

(հավելվածը լրաց. 10.12.14 թիվ 339-Ն, խմբ. 24.02.15 թիվ 44-Ն, լրաց. 12.03.15 թիվ 50-Ն, 15.04.15 թիվ 81-Ն, 30.06.15 թիվ 152-Ն)

(սույն հավելվածով սահմանված դրույթները տարածվում են 2014 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ներգրաված միջոցների վրա և վերաբերում են պարտադիր պահուստավորման 2014 թվականի դեկտեմբերի 10-ից սկսվող և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներին: Տե'ս 10.12.14 թիվ 339-Ն, 5-րդ կետ )

(կանոնակարգը խմբ. 02.10.07 թիվ 317-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.09.07 N 297-Ն, լրաց. 30.10.07 թիվ 332-Ն, խմբ., լրաց. 21.11.07 թիվ 368-Ն, 25.12.07 թիվ 422-Ն, 11.03.08 թիվ 56-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց., փոփ. 07.10.08 N 285-Ն, փոփ., լրաց., խմբ. 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 30.12.08 թիվ 375-Ն, 30.06.09 թիվ 195-Ն, լրաց., խմբ. 14.10.09 թիվ 297-Ն, խմբ. 16.03.10 թիվ 46-Ն, 19.03.10 թիվ 53-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.03.10 թիվ 54-Ն, 27.07.10 թիվ 171-Ն, խմբ. 12.10.10 թիվ 254-Ն, փոփ., խմբ. 01.02.11 թիվ 21-Ն, լրաց., փոփ., խմբ. 08.02.11 թիվ 26-Ն, փոփ. 12.04.11 թիվ 94-Ն, լրաց. 30.08.11 թիվ 224-Ն, խմբ., փոփ. 22.11.11 թիվ 305-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.11.11 թիվ 323-Ն, 20.12.11 թիվ 354-Ն, 26.06.12 թիվ 168-Ն, 27.11.12 թիվ 325-Ն, փոփ. 16.04.13 թիվ 101-Ն, լրաց., խմբ., փոփ. 23.07.13 թիվ 179-Ն, փոփ. 24.12.13 թիվ 299-Ն, խմբ. 17.12.14 թիվ 365-Ն, փոփ., խմբ. 23.12.14 թիվ 369-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.06.14 թիվ 146-Ն, 10.12.14 թիվ 339-Ն, խմբ. 30.12.14 թիվ 376-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.15 թիվ 6-Ն, 24.02.15 թիվ 44-Ն, լրաց. 12.03.15 թիվ 50-Ն, 15.04.15 թիվ 81-Ն, խմբ., փոփ., լրաց. 30.06.15 թիվ 152-Ն, 24.02.15 թիվ 44-Ն, խմբ. 11.08.15 թիվ 183-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2024, թիվ 19-Ն 30.01.2024, N 39-Ն
04.04.2023, թիվ 38-Ն 12.04.2023, N 39-Ն
15.11.2022, թիվ 195-Ն 04.12.2022, N 39-Ն
23.09.2022, թիվ 158-Ն 03.10.2022, N 39-Ն
14.06.2022, թիվ 96-Ն 13.07.2022, N 39-Ն
28.09.2021, թիվ 141-Ն 01.04.2022, N 39-Ն
07.12.2021, թիվ 183-Ն 12.01.2022, N 39-Ն
19.04.2021, թիվ 47-Ն 01.01.2022, N 39-Ն
12.10.2021, թիվ 153-Ն 31.10.2021, N 39-Ն
16.04.2021, թիվ 46-Ն 17.04.2021, N 39-Ն
17.04.2020, թիվ 55-Ն 01.01.2021, N 39-Ն
18.08.2020, թիվ 133-Ն 25.08.2020, N 39-Ն
12.06.2020, թիվ 92-Ն 16.06.2020, N 39-Ն
08.05.2020, թիվ 73-Ն 16.05.2020, N 39-Ն
10.04.2020, թիվ 49-Ն 14.05.2020, N 39-Ն
27.03.2020, թիվ 44-Ն 25.04.2020, N 39-Ն
20.12.2019, թիվ 200-Ն 25.01.2020, N 39-Ն
11.10.2019, թիվ 161-Ն 12.12.2019, N 39-Ն
07.10.2019, թիվ 142-Ն 08.10.2019, N 39-Ն
19.07.2019, թիվ 94-Ն 20.07.2019, N 39-Ն
07.06.2019, թիվ 75-Ն 08.06.2019, N 39-Ն
23.11.2018, թիվ 196-Ն 27.12.2018, N 39-Ն
26.12.2017, թիվ 293-Ն 11.02.2018, N 39-Ն
19.01.2018, թիվ 2-Ն 19.01.2018, N 39-Ն
14.11.2017, թիվ 257-Ն 25.12.2017, N 39-Ն
03.02.2017, թիվ 31-Ն 13.03.2017, N 39-Ն
25.10.2016, թիվ 177-Ն 03.12.2016, N 39-Ն
20.09.2016, թիվ 146-Ն 20.09.2016, N 39-Ն
15.12.2015, թիվ 279-Ն 01.07.2016, N 39-Ն
10.05.2016, թիվ 79-Ն 25.06.2016, N 39-Ն
29.12.2015, թիվ 299-Ն 11.02.2016, N 39-Ն
10.11.2015, թիվ 236-Ն 25.12.2015, N 39-Ն
11.08.2015, թիվ 183-Ն 11.08.2015, N 39-Ն
30.06.2015, թիվ 152-Ն 30.06.2015, N 39-Ն
15.04.2015, թիվ 81-Ն 01.06.2015, N 39-Ն
12.03.2015, թիվ 50-Ն 25.04.2015, N 39-Ն
24.02.2015, թիվ 44-Ն 26.03.2015, N 39-Ն
30.12.2014, թիվ 376-Ն 26.02.2015, N 39-Ն
21.01.2015, թիվ 6-Ն 26.02.2015, N 39-Ն
24.06.2014, թիվ 146-Ն 01.01.2015, N 39-Ն
23.12.2014, թիվ 369-Ն 24.12.2014, N 39-Ն
17.12.2014, թիվ 365-Ն 17.12.2014, N 39-Ն
10.12.2014, թիվ 339-Ն 10.12.2014, N 39-Ն
24.12.2013, թիվ 299-Ն 12.02.2014, N 39-Ն
23.07.2013, թիվ 179-Ն 25.08.2013, N 39-Ն
16.04.2013, թիվ 101-Ն 01.06.2013, N 39-Ն
27.11.2012, թիվ 325-Ն 01.02.2013, N 39-Ն
26.06.2012, թիվ 168-Ն 27.07.2012, N 39-Ն
20.12.2011, թիվ 354-Ն 11.02.2012, N 39-Ն
30.11.2011, թիվ 323-Ն 05.01.2012, N 39-Ն
22.11.2011, թիվ 305-Ն 22.11.2011, N 39-Ն
30.08.2011, թիվ 224-Ն 25.09.2011, N 39-Ն
12.04.2011, թիվ 94-Ն 14.05.2011, N 39-Ն
08.02.2011, թիվ 26-Ն 25.03.2011, N 39-Ն
01.02.2011, թիվ 21-Ն 01.02.2011, N 39-Ն
12.10.2010, թիվ 254-Ն 11.12.2010, N 39-Ն
27.07.2010, թիվ 171-Ն 27.07.2010, N 39-Ն
19.03.2010, թիվ 54-Ն 13.05.2010, N 39-Ն
19.03.2010, թիվ 53-Ն 14.04.2010, N 39-Ն
16.03.2010, թիվ 46-Ն 16.03.2010, N 39-Ն
14.10.2009, թիվ 297-Ն 12.11.2009, N 39-Ն
30.06.2009, թիվ 195-Ն 30.06.2009, N 39-Ն
30.12.2008, թիվ 375-Ն 12.02.2009, N 39-Ն
18.11.2008, թիվ 325-Ն 29.12.2008, N 39-Ն
07.10.2008, N 285-Ն 07.10.2008, N 39-Ն
23.05.2008, թիվ 163-Ն 25.07.2008, N 39-Ն
11.03.2008, թիվ 56-Ն 11.03.2008, N 39-Ն
25.12.2007, թիվ 422-Ն 25.02.2008, N 39-Ն
21.11.2007, թիվ 368-Ն 01.01.2008, N 39-Ն
18.09.2007, N 297-Ն 01.01.2008, N 39-Ն
30.10.2007, թիվ 332-Ն 01.01.2008, N 39-Ն
02.10.2007, թիվ 317-Ն 27.12.2007, N 39-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան