Գլխավոր տեղեկություն
Номер
N 228-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.09.2015-08.03.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.25/15(1104) Հոդ.202
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2015
Дата вступления в силу
26.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2015 թվականի N 228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵՎ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշման դրույթներով և Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 41-րդ կետի ու 44-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող լիազոր մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն» ծրագրի իրականացման շրջանակներում.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասով, իր իրավասության սահմաններում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)՝ նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ տրանսպորտային միջոցների, հեծանիվների, ջրային և օդային տրանսպորտի.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասով, իր իրավասության սահմաններում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)՝ նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և Հայկական ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման շրջանակներում:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված լիազոր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 228-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

Տրանսպորտի ոլորտում լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Անասնաբուժական, բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտում հսկողության ու վերահսկողության գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Ընդերքի շահագործման ոլորտում պետական գույքի կառավարման և պետական ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Պետության պաշտպանության ոլորտում
պետական քաղաքականության մշակման
և նորմատիվ իրավական կարգավորման
գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Հայաստանի
Հանրապետության
պաշտպանության
նախարարություն

(հավելվածը լրաց. 31.08.15 N 980-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 228-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը հաստատելու մասին» N 54 որոշման դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 31.08.15 N 980-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը (այսուհետ` եզրակացություն) տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` ըստ ոլորտների:

3. Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը:

4. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն N 2 ձևի:

5. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

6. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշման ընդունումից հետո լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

7. Հայտատուն եզրակացության տրամադրման մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

_________________________________________________

   (լիազոր մարմինը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող` __________________________________________________________

    (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
___________________________________________________________________

     հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` _______________________________________________________

    (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական
հաշվառման համարը _________________________________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ։

 

Դիմումին կից ներկայացնում եմ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիրը ______________________________________________________________________։

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

 
  Դիմող ______________________  _______________________________

 (ստորագրությունը)

     (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20  թ.

Ձև N 2

 

_________________________________________________

   (լիազոր մարմինը)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Հայտատու` ______________________________________________________

    (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

__________________________________________________________________________

     հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` __________________________________________________

    (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը ____________________________

___________________________________________________________________

 

 Ապրանք` ________________________________________________________

    (ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)

 

Եզրակացություն տվողը` ______________________  _____________________________

 (ստորագրությունը)

     (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20  թ.

 

(հավելվածը փոփ. 31.08.15 N 980-Ն)