Գլխավոր տեղեկություն
Номер
N 658-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.24/37(1126) Հոդ.514
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2015
Дата вступления в силу
04.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2015 թվականի N 658-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.

«11) միջպետական կանոնավոր փոխադրումների կազմակերպման իրավունքների հատկացման, ինչպես նաև հետագա փոփոխությունների վերաբերյալ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն՝ համաձայն N 10 ձևի:».

2) 26-րդ կետի 2-րդ ենթակետում «(սահմանվում է երթուղու սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր մեկից երեք ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուս)» բառերը փոխարինել «յուրաքանչյուր մեկից երեք ավտոբուսի դեպքում` նվազագույնը մեկ նույն դասի ավտոբուս» բառերով.

3) 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին կետով.

«26.1. Մեկից ավելի նույնատիպ (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման համար կազմակերպված մրցույթին նույն ավտոբուսը կարող է ներկայացվել որպես պահուստային, եթե տվյալ երթուղիների վերջնակետերը գտնվում են միևնույն երկրում:».

4) 33-րդ կետում «50» թիվը փոխարինել «40» թվով.

5) X գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36.1-ին և 36.2-րդ կետերով.

«36.1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը (բացառությամբ միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրողների, որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արդեն իսկ վճարել են պետական տուրքը) մրցույթի արդյունքների մասին ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք, հակառակ դեպքում երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած մասնակցի բացակայության դեպքում կազմակերպվում է նոր մրցույթ:

Պետական տուրքը հաջորդող յուրաքանչյուր տարվա համար վճարվում է ոչ ուշ, քան առաջին տարվա համար պետական տուրքի վճարման ամսաթիվը:

36.2. Մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր, որում առնվազն պետք է նախատեսվեն դրույթներ՝

1) մրցույթի պայմանների խախտումների համար մասնակցի պատասխանատվության.

2) ուղևորափոխադրումներն իրականացնելու իրավունքից զրկելու հիմքերի և կարգի վերաբերյալ:».

6) XI գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«XI. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 37. Միջպետական միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 2 տարի ժամկետ` գումարային գնահատականի 40 և ավելի մինչև 60-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 3 տարի ժամկետ` գումարային գնահատականի 60-ից ավելի մինչև 70-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 4 տարի ժամկետ` գումարային գնահատականի 70-ից ավելի ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

38. Միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` գումարային գնահատականի 40 և ավելի մինչև 60-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 4 տարի ժամկետ` գումարային գնահատականի 60-ից ավելի մինչև 70-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 5 տարի ժամկետ` գումարային գնահատականի 70-ից ավելի ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:».

7) 46-րդ կետում «նախարարը» բառը փոխարինել «նախարարությունը» բառով.

8) 48-րդ կետում «կանոնավոր փոխադրումների լիցենզիա ունեցող» բառերը հանել.

9) XVII գլուխն ուժը կորցրած ճանաչել.

10) N 1 ձևի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

NN ը/կ

Երթուղու

Անհրաժեշտ ավտոբուսների
թիվը (ըստ տեղատարողության)

 

անվա-նումը

սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան)

վերջնակետը (ավտոկայան, ավտոկայարան)

տեսակը (ավտոբուսային/ միկրոավտոբու-սային)

փաստացի

պահուստային

1.

           

2.

           

3.

           

11) N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

12) N 6 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

13) կարգը լրացնել N 10 ձևով՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրողների կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման օրը սահմանել ոչ ուշ, քան ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպելու համար նախկինում տրամադրված լիցենզիաների տրամադրման օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 22
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 658-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման

 

Ձև N 3

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Գնահատման չափանիշները

Գնահատականը

Ծանոթագրություն

1. ԱՎՏՈԲՈՒՍ

 50 միավոր

ամփոփվում է միջին գնահատականով

1) պատկանելության իրավունքը `

սեփականություն, լիզինգ

10

 

վարձակալություն

5

 

2) տարիքը`

   

մինչև 1 տարին ներառյալ

10

 

1-2 տարին ներառյալ

9

 

2-3 տարին ներառյալ

8

 

3-4 տարին ներառյալ

7

 

4-5 տարին ներառյալ

6

 

5-6 տարին ներառյալ

5

 

6- 7 տարին ներառյալ

4

 

7-8 տարին ներառյալ

3

 

8-10 տարին ներառյալ

2

 

10 և ավելի

1

 

3) արտաքին տեսքը (թափքի կոռոզիա, ներկվածքի որակ, հողմապակու ճաքեր)

գերազանց

10

 

լավ (նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում)

8

 

բավարար (նշվածներից երկուսի առկայության դեպքում)

4

 

անբավարար (երեքի առկայության դեպքում)

0

 

4) ուղևորասրահը (օդափոխման և տաքացման համակարգ, նստարանների, կողային պաստառների և հատակի ծածկույթի վնասվածքներ, կառուցվածքային փոփոխություններ` ավելի նստատեղի և արտադրող գործարանի կողմից չնախատեսված այլ կառուցվածքային փոփոխություններ)

գերազանց

10

 

լավ (նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում)

8

 

բավարար (նշվածներից երկուսի առկայության դեպքում)

4

 

անբավարար (երեքի առկայության դեպքում)

0

 

5) լրացուցիչ

 

գնահատվում է առկայությունը

փափուկ, ծալվող նստարաններ

2

 

հեռուստացույց

2

 

սառնարան

2

 

խոհանոց

2

 

զուգարան

2

 

2. ՎԱՐՈՐԴՆԵՐ

10 միավոր

ամփոփվում է միջին գնահատականով

6) ուղևորափոխադրումների ոլորտում վարորդների աշխատանքային փորձը

   

մինչև 2 տարի

2

 

2-5 տարի

4

 

5-8 տարի

6

 

8-ից ավելի

10

 

3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20 միավոր

հաշվի են առնվում մրցույթի օրվանից հաշվված վերջին մեկ տարվա խախտումները

7) ուղևորափոխադրումների պահանջների (հաշվի է առնվում նաև առկա բողոքները)

 

նախկինում փոխադրող չհանդիսացող հայտատուն ստանում է 4 միավոր

խախտումների բացակայություն

10

մեկ խախտում

5

մեկից ավելի խախտումներ

0

8) հարկային պարտավորությունների


նախկինում փոխադրող չհանդիսացող հայտատուն ստանում է 4 միավոր 

  

խախտումների բացակայություն

10

խախտումների առկայություն

 0

 »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 658-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման

 

Ձև N 6

 

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ներկայացված վարորդների աշխատանքային փորձի ԵՎ կազմակերպության կողմից թույլ տրված խախտումների առկայության

 

_____ ____________________ 20  թ.

 (մրցույթի անցկացման օրը)

 

NN
ը/կ

Վարորդի

անունը, ազգանունը

ըստ աշխա-
տանքային փորձի

ընդհանուր միավորը

միջին միավորը

1

2

3

4

5

1.

       

2.

   

3.

   
 

Խախտումների առկայության

ուղևորափո-
խադրումների պահանջների

հարկային պարտավո-
րությունների

ընդամենը

6

7

8

 


 

   

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար

______________________

(ստորագրությունը)

 


 ________________________________
 (անունը, ազգանունը)

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 658-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման

 

 Ձև N 10

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
 ը/կ

Կազմակերպությունների վերաբերյալ

Երթուղիների սպասարկման իրավունք(ներ)ի մրցույթով հատկացման վերաբերյալ

Հատկացված իրավունքի (իրավունքների)
 գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) վերաբերյալ

Ժամանակավոր հատկացված իրավունքի (իրավունքների) վերաբերյալ

Առաջին տարվա պետական տուրքի վճարման վերաբերյալ

Ալլ նշումներ

իրավաբա-
նական անձի անվանումը, կազմա-կերպական- իրավական ձևը, անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ազգանունը

հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

սպասարկ-
վող երթուղու կամ երթուղիների անվանումը
և համարը

երթուղու քանակը

երթուղու տեսակը

երթուղու սպասարկման ժամկետը

օրը, ամիսը, տարեթիվը

սպասարկ-
վող երթուղու կամ երթուղիների անվանումը
և համարը

երթուղու քանակը

երթուղու տեսակը

հատկաց-
ման ժամկետը

օրը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           
                         

 

 »:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան