Գլխավոր տեղեկություն
Номер
N 666-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2015
Дата вступления в силу
24.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 666-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական կարողությունների զարգացման համար ձեռք բերված «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և ամրացնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 18-ի N 666-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ

Անվանումը

Քանակը (հատ)

Գինը` ներառյալ ԱԱՀ (դրամ)

1.

Ճանապարհային անհարթությունը չափող լազերային սարքավորում (պրոֆայլեր), DYNATEST DENMARK A/S-l կողմից արտադրված, գործարանային համարը՝ 5051-3-255

1

60,281,234

2.

TOYOTA LC 150 4.0 GAS մակնիշի մարդատար ավտոմեքենա (արտադրման տարեթիվը՝ 2014 թ. , շարժիչի համարը՝ B018152, նույնականացման համարը՝ JTEBU3FJ60K078622, թափքի տեսակը՝ ունիվերսալ, 5 դուռ)

1

24,180,000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

2

84,461,234

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան