Գլխավոր տեղեկություն
Номер
N 427-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.05.06/26(1115) Հոդ.351
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2015
Дата вступления в силу
07.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2015 թվականի N 427-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը հաստատելու մասին» N 6 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում «հաստատելու» բառը փոխարինել «սահմանելու» բառով.

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան`» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 27

Երևան